Անահիտ Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անահիտ Անանյան
Անահիտ Անանյան.jpg
Ծնվել էօգոստոսի 27 (սեպտեմբերի 9), 1900[1][2]
Պողոսքիլիսա, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1987[2]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՇահումյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգյուղատնտես և ընտրասերիչ
Ալմա մատերՎրաստանի տեխնիկական համալսարան (1926)[1]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1966)
Պարգևներ

Անահիտ Արշակի Անանյան (օգոստոսի 27 (սեպտեմբերի 9), 1900[1][2], Պողոսքիլիսա, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1987[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային բանջարաբույծ-սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1966), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է օգոստոսի 27-ին, Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ 1926 թվականին ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետը։

Անանյանը 1933 թվականից աշխատել է ՀԽՍՀ բանջարաբոստանային կուլտուրաների սելեկցիոն հանրապետական կայանում։ Եղել է այդ կայանի կազմակերպիչն ու տնօրենը (1949-1984 թվականներ)։ Անանյանը ստացել է լոլիկի և բանջարանոցային այլ կուլտուրաների բարձրարժեք սորտեր՝ «Անահիտ-20», «Երևանի–14», «Հայկական շտամբովի-152», «Մասիսի-202», «Հոբելյանական-261», «Կարինե-388», «Արաքս–322», «էջմիածնի-260»։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման արժանացել է գյուղատնտեսական արտադրության զարգացման գործում աչքի ընկնող հաջողությունների համար։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966)։ Երկնային Հայաստանի բանջարապահածոնային կուլտուրաները, 1965։

Գրել է «Հայաստանի բանջարապահածոային կուլտուրաները» աշխատությունը (1965)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 364—365.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 364 CC BY-SA icon 80x15.png