Անակոնդաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անակոնդաներ
Հսկա անակոնդա(Eunectes murinus)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Ինֆրակարգ Ցածրակարգ օձեր
Ընտանիք Կեղծոտանիներ
Ենթաընտանիք Վիշապօձեր
Ցեղ Անակոնդաներ
Լատիներեն անվանում
Eunectes, 1830
Wagler


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 634802
NCBI 51876

Անակոնդաներ (ջրային վիշապօձեր[1], լատին․՝ Eunectesօձերի մեծ ընտանիքի և վիշապօձերի ենթաընտանիքին պատկանող կենդանիներ։ Տարբերում ենք անակոնդաների 4 տեսակ, որոնք բնակեցնում են Հարավային Ամերիկայի արևադարձային շրջանները և Տրինիդադ կղզու հարավային մասերի գետերի, լճերի և ճահիճների ափերը։ Նրանք վարում են կիսացամաքային, կիսաջրային կյանք և ներառում են աշխարհի ամենամեծ օձերից մեկը՝ E. murinus՝ կանաչ անակոնդա։

Անակոնդաները ոչ թունավոր օձեր են։ Սնվում են տարբեր ողնաշարավորներով, կարող են հարձակվել ընտանի կենդանիների վրա, իսկ մարդու համար հիմնականում անվնաս են։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ «անակոնդա» բառի հիմքը վերցված է սինհալերեն՝ henakandayā (բոժոժավոր օձ) բառից[2][3][4] կամ թամիլերենի՝ āṇaik’k'onḍa (փղերին սպանող) բառից։

Իսկ վերջինիս գիտական անվանումը ծագում է հին հունական՝ εὐνήκτης, իսկ հռոմեականացված՝ eunēktēs բառից, ինչը նշանակում է «լավ լողորդ»։

Կանաչ անակոնդա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անակոնդայի աչքերը և քթանցքերը տեղակայված են գլխի գագաթային հատվածում, ինչը թույլ է տալիս նրան շնչել և հետևել զոհին այն ժամանակ, երբ նրա մարմինը ամբողջովին գտնվում է ջրի մակերևույթի տակ։ Անակոնդան թունավոր չէ, սակայն նա ունի հզոր ատամնաշար և ծնոտներ, որոնց միջացով նա որսում է զոհին և պահում ջրի տակ։
  • Անակոնդաները վատ համբավ ունեն, մարդիկ մտածում են, որ նրանք կարող են հարձակվել իրենց վրա։ Բայց ավելի հաճախ, երբ անակոնդան զգում է իրենց մոտեցող մարդու քայլերը՝ հեռանում է հակառակ ուղղությամբ։ Անակոնդաների վրա հարձակվում են հովազները, խոշոր կայմանները կամ այլ անակոնդաներ։ Վիրավոր անակոնդան կարող է զոհ հանդիսանալ պիրանիաների համար։
  • Արուն գրավում է էգին (որը չափերով ավելի մեծ է քան արուն)՝ բարձր ձայներ արձակելով։ Ենթադրվում է, որ օդում էգը տարածում է հատուկ բույր զուգընկերներին գրավելու համար։ Էգերը կարող են ունենալ բազմաթիվ զուգընկերներ։
  • Ինչպես գրեթե բոլոր վիշապօձերը, անակոնդաները նույնպես կենդանածին են։ Ամեն սերունդ կազմում է տասից մինչև տասնհինգ նորածին՝ 60-90 սմ չափերով։ Հենց ծննդյան օրից, նրանք կարող են հույսն իրենց վրա դնել։ Օձերից շատ քչերն են հասնում հասունացման փուլին, քանի որ նրանց թշնամիները բազմաթիվ են՝ կայմաններ, հովազներ, պիրանիաներ, կատվառյուծներ և այլն։
  • Ինչպես վիշապօձերի և պիթոնների բոլոր խոշոր ցեղատեսակները, անակոնդան նույնպես շարունակում է աճել ամբողջ կյանքի ընթացքում։ Աճի արագությունը դանդաղում է հասուն տարիքի հասնելուց հետո։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Ամերիկայի anacauchoa և anacaona անվանումները առաջարկել է Փիթեր Մարթր Դ՛անգերիան, բայց հարավամերիկյան ծագման գաղափարը կասկածի տակ է դրել Հենրի Ուոլտեր Բեյթսը, ով Հարավային Ամերիկա կատարած իր ճանապարհորդությունների ժամանակ չի կարողացել գտնել նման գործածական անուն։ Անակոնդա բառն առաջացել է Քեյլոն (Շրի Լանկա) օձի անվանումից, որը Ջոն Ռեյը լատիներենով նկարագրել է իր կենդանիների համառոտ մեթոդիկա գրքում(1693)[5]։ Ռեյը օգտագործեց Լեյդենի թանգարանի օձերի մասին կատալոգը, որը տրամադրել էր դոկտոր Թանկրեդ Ռոբինզոնը, բայց նրանց սովորությյունների մասին նկարագրությունը հիմնված էր Անդրեաս Քլեյերի վրա, որը1684 թվականին նկարագրեց մի հսկա օձի, որը գետնին էր տապալում խոշոր կենդանիներին՝ փաթաթվելով նրանց մարմնին և փշրելով նրանց ոսկորները։ Հների Յուլն իր «Հոբսոն-Ջոբսոն» նշումներում ասում է, որ այդ բառն ավելի մեծ տարածում ստացավ շնորհիվ նրա, որը 1768 թվականին Սքոթս ամսագրում տպագրվեց գեղարվեստական տեքստից մի կտոր՝ պատկանում էր Ռ.Էդվինի գրչին[6]։ Էդվինը նկարագրում էր մի «վագր»-ի, որի վրա գալարվելով անակոնդան հասցրել էր կենդանուն սատկելու շեմին, այն դեպքում, երբ Շրի Լանկայում վագրեր առհասարակ չկային[7]։ Յուլ և Ֆրենք Ուոլները նշել են, որ օձը իրականում պիթոն է և առաջարկել են anai-kondra-ի թամիլերեն ծագումը, ինչը և նշանակում էր փղին սպանող[8]։ Սինհալական ծագումը նույնպես առաջարկել է Դոնալդ Ֆերգյուսոնը, որը նշել է, որ Հենականդայա[9] բառը օգտագործվել է Շրի Լանկայում փոքր մտրակ օձի (Ahaetulla pulverulenta) նկատի ունենալու համար և ինչ-որ կերպ սխալմամբ գործածվել է նաև պիթոնի համար և ահա թե ինչպես են ստեղծվել առասպելները[10][11][12]։

Սովորաբար Բրազիլիայում անակոնդային անվանում են սուկուրի, սուկուրիջու կամ սուկուրիուբա[13]։

Օձի կմախք

Տեսակներ և «անակոնդա» տերմինի այլ կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

4,3մետր (14 ոտնաչափ) անակոնդայի կմախքը (կենտրոնական) ցուցադրված է Օստեոլոգիայի թանգարանում այլ տեսակների հետ՝ վերջիններիս հետ համեմատության համար։
Անակո4,3մետր (14 ոտնաչափ) անակոնդայի կմախքը (կենտրոնական) ցուցադրված է Օստեոլոգիայի թանգարանում այլ տեսակների հետ՝ վերջիններիս հետ համեմատության համար։նդայի տեսակ՝ փաթաթված մարդու վզին

«Անակոնդա» դասին պատկանող ցանկացած օձի տեսակ՝ ջրային մեծ խմբին պատկանող, հայտնաբերվել են Հարավային Ամերիկայում։

  • Կանաչ անակոնդա (Eunectes murinus)՝ բոլոր օձերից ամենամեծը, հասնում է մինչև 5.2 մետր երկարության։ Վերևից նա սևականաչ երանգ ունի (ինչի պատճառով անվանվում է նաև կանաչ անակոնդա) և երկշարք գորշ մեջքային բծեր, ներքևից՝ բաց դեղնավուն և սև բծերով, կողային մասերից՝ դեղին բծեր համապատասխան մուգ եզրաշերտերով։ Այս օձը ապրում է Հարավային Ամերիկայի մերձարևադարձային շրջաններում՝ խոշոր լճերում և ճահիճներում (նաև ափերին) ։
  • Դեղին անակոնդա (Eunectes murinus)՝ ձևավորված առանձնյակների չափերը չեն գերազանցում 3 մետրը։ Սնվում է ջրում տարատեսակ կաթնասուններով, ջրալող թռչուններով, երիտասարդ կայմաններով։ Հազվադեպ է ափ դուրս գալիս այն էլ ջրից ոչ հեռու։ Պարագվայական անակոնդայի էգը ծնում է 6-30 ձագեր։ Ծննդաբերությունը տեղի է ունենում ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում։ Հանդիպում են Բոլիվիայում, Պարագվայում, Ուրուգվայում, Բրազիլիայի հարավում և Արգենտինայու։
  • Մուգ նշաններով անակոնդա (Eunectes deschauenseei)՝ հանդիպում է Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում և Ֆրանսիական Գվինեայի առափնյա շրջանում։
  • Բոլիվիական անակոնդա (Eunectes beniensis)՝ հայտնաբերվել է Բոլիվիայում 2002 թվականին Լուտց Դիրկսենի (անգլ.՝ Lutz Dirksen) կողմից և գտնվում է հետազոտման փուլում։
  • Այս տերմինը նախկինում կիրառվել է անճշտորեն՝ նշելով, որ ցանկացած չափերով մեծ օձ գալարվելով խեղդում է իր զոհին, չնայած՝ նման կիրառությունը վաղուց հնացած է։
  • «Անակոնդան» օգտագործվում է նաև որպես թշնամուն սեղմելուն, խեղդելուն ուղղված գործողության փոխաբերություն, օրինակ՝ «Անակոնդա» ծրագիրը, որն առաջարկվել էր Ամերիկյան քաղաքացիական պատերազմի սկզբում, որում Զինված Ուժերը պետք է արդյունավետորեն «խեղդեին» Համադաշնությունը[14]։ Մեկ այլ օրինակ, թե ինչպես բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստում անակոնդան խեղդվում մարտական պայմաններում, որն իրականացվում է հետևյալ կերպ․ ձեռքերով փաթաթվում ես հակառակորդի պարանոցին և թևատակերից բռնում, հետո սեղմում հակառակորդի բազկի երկգլուխ մկանը և եթե հայտնվեք նման իրավիճակում ու ցույց չտաք հանձնվելու նշան, հնարավոր է կորցնեք գիտակցությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս.Վ. Կուդրյավցև, Վ.Ե.Ֆռոլով, Ա.Վ. Կոռոլյով «Տերրարիումը և նրա բնակիչները» 1991 թվական
  2. «Roots.jrobertsons.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. myEtymology.com
  4. «Sri Lanka Wildlife Conservation Society». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. Ray, John (1693). Synopsis methodica animalium quadrupedum et serpentini generis (լատիներեն). London: Impensis S. Smith & B. Walford. էջ 332. doi:10.5962/bhl.title.41459 – via Biodiversity Heritage Library.
  6. Owen, Charles (1742). An essay towards a natural history of serpents. London. էջ 114. doi:10.5962/bhl.title.58688 – via Biodiversity Heritage Library.
  7. Pocock, Reginald I. (1930). «The Panthers and Ounces of Asia». Journal of the Bombay Natural History Society. 34 (2): 307–336 – via Biodiversity Heritage Library.
  8. Wall, Frank (1921). Ophidia Taprobanica or the Snakes of Ceylon. Ceylon: H. R. Cottle, Government Printer. էջ 48. doi:10.5962/bhl.title.53694 – via Biodiversity Heritage Library.
  9. Willey, Arthur (1904). «Some rare snakes of Ceylon». Spolia Zeylanica. 1 (3): 81–89 – via Internet Archive.
  10. Ferguson, Donald (1897). «The derivation of "Anaconda"». Notes and Queries. 12 (294): 123–124. doi:10.1093/nq/s8-XII.294.123 – via Internet Archive.
  11. Skeat, Walter W. (1882). A concise etymological dictionary of the English Language. Oxford University Press. էջ 16 – via Internet Archive.
  12. Yule, Henry; Burnell, Arthur C. (1903). Hobson-Jobson. London: John Murray. էջեր 24–25 – via Internet Archive.
  13. «Dicionário online de português: sucuriju» (պորտուգալերեն). Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  14. Simpson, J. A.; Weiner, E. S. C., eds. (1991). The Compact Oxford English Dictionary (2 ed.). Oxford: Oxford University Press. ISBN 0-19-861258-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dirksen L.; and Böhme W. (2005). «Studies on anacondas III. A reappraisal of Eunectes beniensis Dirksen, 2002, from Bolivia, and a key to the species of the genus Eunectes Wagler, 1830 (Serpentes: Boidae)». Russian Journal of Herpetology. 12 (3): 223–229.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Wagler, J. G. (1830). Natürliches System der Amphibien, mit vorangehender Classification der Säugetiere und Vögel. Ein Beitrag zur vergleichenden Zoologie (German). München, Stuttgart, and Tübingen: Cotta.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Rivas, Jesus (2007). Natural History of the green anaconda (Eunectes murinus) in the Venezuelan llanos (PDF). USA: Eagle Mountain. էջեր 129–138. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 361