Անաիս Դեմուստիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաիս Դեմուստիե
ֆր.՝ Anaïs Demoustier
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1987(1987-09-29)[1][2][3][…] (36 տարեկան)
ԾննդավայրԼիլ
Քաղաքացիություն Ֆրանսիա[2]
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՆոր Սորբոն համալսարան - Փարիզ III
ԵրկերThe House by the Sea?, Living on Love Alone?, Grown Ups? և Elles?
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունCollectif 50/50?[5]
 Anaïs Demoustier Վիքիպահեստում

Անաիս Դեմուստիե (ֆր.՝ Anaïs Demoustier, սեպտեմբերի 29, 1987(1987-09-29)[1][2][3][…], Լիլ), ֆրանսիացի դերասանուհի։ Հայտնի է դարձել «Գայլերի ժամանակը» (2002), «Հիանալի թզենի» (2008) և «Նոր ընկերուհի» (2014) ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1987 թվականին Լիլ քաղաքում։ Ունի երկու քույր և եղբայր[6]։ Վաղ տարիքից տարվել է թատրոնով և յոթ տարեկանից հաճախել է թատերական խմբակ։ 2002 թվականին անցել է կինոթեստ և հաստատվել ռեժիսոր Միխայել Հանեկեի «Գայլերի ժամանակը» ֆիլմի դերերից մեկում, որը նրան լայն ճանաչում է բերել[7]։ 2005 թվականին տեղափոխվել է Փարիզ և ընդունվել Նոր Սորբոնայի համալսարանի կինոարվեստի ֆակուլտետը, զուգահեռաբար նկարահանվել է կինոյում և խաղացել թատրոնում։ Դերասանուհու հաջորդ մեծ հաջողությունը ռեժիսոր Քրիստոֆ Օնորեի «Հիանալի թզենի»[8] ֆիլմն էր, որտեղ խաղացել է ֆրանսիացի երիտասարդ դերասաններ Լուի Գարրելի և Լեա Սեյդուի հետ։ 2009 թվականին այս ֆիլմում խաղացած դերի համար առաջադրվել է «Սեզար» մրցանակի՝ «Ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում։ 2011 թվականին «Սեր և թարմ ջուր» ֆիլմում խաղացած դերի համար կրկին առաջադրվել է «Սեզար» մրցանակի նույն անվանակարգում[9]։ 2014 թվականին նկարահանվել է Ֆրանսուա Օզոնի «Նոր ընկերուհի» ֆիլմում[10]։ Հետագայում շարունակել է դերեր խաղալ Ֆրանսիայի տարբեր թատրոններում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փրկել կյանքը կամ մեռնել (2018)
  • Խանդոտը (2017) Jalouse… Մելանի Պիկ
  • Նոր ընկերուհի (2014) Une nouvelle amie… Claire
  • Արիանայի թելը (2014) Au fil d'Ariane
  • Մարդիկ և թռչուններ (2014) Bird People… Audrey Camuzet
  • Լուլու. անհավանական առեղծված (2013) Loulou, l'incroyable secret… Scarlett, հնչյունավորում
  • Նախկին հավատ (2012) Il était une foi
  • Կյանքի ուրախություն (ТВ, 2012) La joie de vivre… Pauline
  • Թերեզա Դեսքեյրու(2012) Thérèse Desqueyroux… Anne de la Trave
  • Բացահայտումներ (2011) Elles… Charlotte
  • Վերջին ձմեռը (2011) L'hiver dernier… Julie
  • Կոտրվածք (ТВ, 2010) Fracture… Anna Kagan
  • Սեր և թարմ ջուր (2010) D'amour et d'eau fraîche… Julie Bataille
  • Գեղեցիկ փուշ (2010) Belle Épine… Sonia Cohen
  • Քաղցր չարիք (2010) L'enfance du mal… Céline
  • Տվեք ինձ ձեր ձեռքը (2008) Donne-moi la main… Clémentine
  • Չափահաս մարդիկ (2008) Les grandes personnes… Jeanne
  • Գեղեցիկ թզենի (2008) La belle personne… Catherine Un bébé tout neuf (2007)…
  • Կրող պատեր (2007) Les murs porteurs… Mélanie Rosenfeld
  • Լրագրողներ (սերիալ, 2007–2009) Reporters… Morgane
  • Անիծյալ բջջային (2007) Hellphone… Clémence Pour de vrai (2006)…
  • Հաջորդ տարի (2006) L'année suivante… Emmanuelle
  • Գայլերի ժամանակ (2002) Le temps du loup… Eva
  • Քրեական ոստիկանություն (սերիալ, 1997–2009) P.J.… Roxane Bellini

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]