Անագի քլորիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անագի քլորիդները, կազմված է անագի և քլորի միացություններից։

Անագի երկքլորիդ(SnCl2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անագի երկքլորիդը՝ ՏոCl2, սպիտակ, բյուրեղական նյութ Է (խտությունը՝ 3950 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 247 °C, եռմանը՝ 652 °C)։ Լուծվում Է սպիրտում, եթերում, ացետոնում, շատ լավ՝ ջրում։

Անգույն բյուրեղահիդրատ(SnCl2•2H2O)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային լուծույթներից նստում Է ՏոCl2•2H2O անգույն բյուրեղահիդրատը (խտությունը՝ 2710 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 37,7 °C)։ Նոսր լուծույթներում հիդրոլիզվում Է։ Վերականգնիչ էներգիան վերականգնում Է ոսկին, արծաթ, օրգանական նիտրոմիացությունները ևն։ Օդում օքսիդանում Է։ Ստացվում Է անագը խիտ աղաթթվում լուծելով։ Օգտագործվում Է օրգանական ներկանյութերի սինթեզում որպես ժանտանյութ։

Անագի քառաքլորիդ(SnCl4)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անագի քառաքլորիդը՝ ՏոC14, անգույն հեղուկ Է (խտությունը՝ 2230 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 33°Շ, եռմանը՝ 113,9°0)։ Օդի խոնավությունից հիդրոլիզվելու պատճառով ծխում Է։ Լուծվում Է ջրում, բենզոլում, ծծմբածխածնում։

Սպիտակ բյուրեղահիդրատ(SnCl4•5H2O)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային լուծույթներից նստում Է SnCl4•5H2O սպիտակ բյուրեղահիդրատը (կայուն Է 19—56 °C–ում)։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացվում է հալված անագի և չոր քլորի միացումից։ Տեխնիկայում ստանում են անագապատված թիթեղների թափոնները քլորով մշակելով։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում Է չթադաջման համար, նաև՝ որպես մետաքսե գործվածքը ծանրացնող ողորկիչ, կատալիզատոր և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 358 CC-BY-SA-icon-80x15.png