Անագի ժանտախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անագի ժանտախտով անագե մետաղադրամ

Անագի ժանտախտ, անագի թանգարանային հիվանդություն, անագե իրերի քայքայումը ցածր ջերմաստիճաններում։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական, սպիտակ անագը՝ β-անագը, 13,2 °C-ից ցածր ջերմաստիճաններում անկայուն է դանդաղ փոխարկվում է (-33 °C շատ արագ) մի այլ ալոտրոպային ձևափոխության՝ մոխրագույն կամ α-անագի։

Փոխարկման հետևանքով անագի ծավալը խիստ աճում է (25,6%) և անագե իրը դառնում է փոշի։ Մոխրագույն անագի առկայությունը «վարակիչ» է և արագացնում է «հիվանդության» ընթացքը, (այստեղից էլ անագի ժանտախտ անվանումը)։

Ախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անագի ժանտախտով ավելի հաճախ են «հիվանդանում» չտաքացվող շենքերում (եկեղեցիներ, թանգարաններ են) պահվող անագե իրերը՝ հին երգեհոններ, ամանեղեն, զարդեր ևն։ Անագի ժանտախտի տարածման հետևանքով, հարավային բևեռից վերադառնալիս (1912 թվական), կործանվեց Ռ. Սկոտի արշավախումբը (հեղուկ վառելանյութը պահված էր անագով զոդված անոթներում)։ Հայտնի է նաև զինվորական համազգեստների համար պատրաստված անագե կոճակների փոշիացման, դեպքը Նապոլեոնի բանակում։ Անագի ժանտախտից խուսափելու համար անհրաժեշտ է անագե իրերը պաշտպանել ցրտից։ Փոշի անագը վերականգնում են հալելով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անագի ժանտախտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 358