Անաբելլա Դրումոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անաբելլա Դրումոնդ
Annabella Drummond.jpg
Ծնվել է՝1350[1]
ԾննդավայրԴանֆրմլին
Մահացել է՝հոկտեմբեր 1401
Վախճանի վայրՍկուն (Շոտլանդիա)
Դանֆերմլայն վանք
ՔաղաքացիությունFlag of Scotland.svg Շոտլանդիայի թագավորություն
ՀայրJohn Drummond?[2]
ԵրեխաներDavid Stewart, Duke of Rothesay?, Ջեյմս I (Շոտլանդիայի թագավոր) և Margaret Stewart?

Անաբելլա Դրումոնդ՝ (մոտվորապես1350–1401 թվականներ) Շոտլանդիայի թագուհի, Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ III-ի կինը։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Սթոբհոլի սըր Ջոն Դրումոնդի՝ Լենոքսի 11-րդ թենի, Դրումոնդների կլանի առաջնորդի ու սըր Ուիլյամ դե Մոնտիֆեքսի՝ Շոտլանդիայի թագավորի ներկայացուցչի[3] ավագ դստեր ու համաժառանգորդուհի Մերի Մոնտիֆեքսի դուստրն էր։ Սխալ է եղել մեկնաբանելը, թե նրա հայրն այն նույն Ջոն Դրումոնդն էր, որը Շոտլանդիայի թագուհի Մարգարեթ Դրումոնդի եղբայրն էր, բայց քանի որ սա չի հաստատվում որևէ պատմական փաստերով, վերջին Ջոնը հավանաբար որևէ նախնի է եղել։

Anabella and her husband the King, depicted on the 1562 Forman Armorial

Ամուսնացել է Ջոն Ստյուարտի (ապագա թագավոր Ռոբերտ III) հետ1367 թվականին։ Շուտով ներքաշվել է իր ամուսնու եղբոր՝ Ռոբերտի հետ իշխանության պայքարի մեջ։ Քանի որ Անաբելլան ու Ջոնն ունեցել են երկու դուստր, մի քանի տարի չեն ունեցել որդիներ, Ռոբերտը կողմնակից էր այն օրենքի, որն արգելում էր կանանց ժառանգել գահը։

Թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաբելլան թագադրվել է Ռոբերտի հետ Սքոն պալատում, երբ նա գահ է բարձրացել 1390 թվականին։ Նա շարունակում էր երեխաներ ունենալ, երբ արդեն նույնիսկ քառասունն անց էր, և նրա վերջին երեխան՝ Շոտլանդիայի ապագա թագավոր Ջեյմս I-ը ծնվել է 1394 թվականին[4]։

Թագավոր Ռոբերտը, որը հաշմանդամ էր դարձել1384 թվականին ձիու հետ կապված դեպքից հետո, իշխանության ընթացքում դառնում էր ավելի վհատ ու անհմուտ և ի վիճակի չէր ղեկավարել։ Ասում են, որ այս ընթացքում նա կնոջն ասել էր, որ իրեն պետք է թաղեն գոմաղբի կույտի մեջ ու տապանաքարի վրա գրեն․ «Այստեղ թաղված է թագավորներից ամենավատն ու տղամարդկանցից ամենաթշվառը»[5]։

Քանի որ թագավորն ի վիճակի չէր ղեկավարել, Անաբելլային հուշել են վարել պետական գործերը որպես դե ֆակտո ղեկավար։ Շոտլանդիայի քրոնիկները ընդհանուր առմամբ գովաբանել են թագուհի Անաբելլային ու նրա վարքը որպես թագուհի։ Իր ավագ որդի Դավիդի շահերը պաշտպանելով նա 1398 թվականին Էդինբուրգում կազմակերպել է զինամրցում, որտեղ որդուն ասպետ են կնքել[6]։ Նույն տարվա ապրիլ ամսին նա խորհուրդ է հրավիրել, որտեղ Դավիդին Ռոթսեյի դքսի ու թագավորական լեյտենանտի կոչում են տվել։ [5] Իր մոր մահից կարճ ժամանակ անց նա պետք է բանտարկվեր իր հորեղբոր կողմից ու և մահանար խորհրդավոր հանգամանքներում։ Դավիդին նկարագրում էին որպես փչացած, երես առած ու անկայուն մեկի, և Ալբանիի դքսի համար դժվար չէր նրան զսպելը։

Ֆայֆում գտնվող Ինվերկեյթինգ գյուղաքաղաքը թագուհու սիրած բնակավայրն էր։ Նրա ներկայությունը հիշեցնում է ավազաքարե մկրտության կոնքը, զարդարված հրեշտակներով ու զինանշաններով, որը նա նվիրել է քաղաքի ծխական եկեղեցուն՝ միջնադարյան քանդակագործության պահպանված ամենաընտիր գործերից մեկը Շոտլանդիայում։

Անաբելլան մահացել է 1401 թվականին Սքոն պալատում և թաղվել իր ծննդավայր Դանֆերմլայնում։ Զրկվելով մոր պաշտպանությունից՝ նրա ավագ որդի Դավիդը դարձել է իր հորեղբոր՝ Ալբանիի դուքս Ռոբերտ Ստյուարտի զոհը՝ մահանալով կարծ ճամանակ անց։[5]

Զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաբելլան Ռոբերտ III-ից ունեցել է մի քանի երեխա․

  • Էլիզաբեթ, ամուսնացել է Դալքեյթի 1-ին բարոն Ջեյմս Դուգլասի հետ
  • Մերի, ամուսնացել է նախ Անգուսի 1-ին կոմս Ջորջ Դուգլասի հետ, երկրորդ անգամ սըր Ջեյմս Քեննեդի կրտսերի հետ, որից ունեցել է 1-ին լորդ Քեննեդի Ջիլբերթ Քեննեդուն, երրորդ անգամ՝Քինքարդինի Ուիլյամ Գրահամի հետ և չորրորդ անգամ՝ Դունթրիթի սըր Ուիլյամ Էդմոնսթորի հետ
  • Էգիդիա, մահացել է երիտասարդ հասակում
  • Մարգարեթ, ամուսնացել է Դուգլասի 4-րդ կոմս Արչիբալդ Դուգլասի հետ
  • Ռոբերտ, մահացել է երիտասարդ հասակում
  • Դավիդ, հետագայում Ռոթսեյի դուքս
  • Ջեյմս, հետագայում Շոտլանդիայի թագավոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. http://www.thepeerage.com/p10247.htm#c102467.2
  3. Malcolm David (1808)։ Genealogical Memoir of the Most Noble and Ancient House of Drummond։ Edinburgh։ էջեր 31–32։ Վերցված է 4 September 2017 
  4. Marshall Rosalind K. (2003)։ Scottish Queens, 1034-1714։ Tuckwell Press։ էջ 46 
  5. 5,0 5,1 5,2 Ashley Mike (1999)։ The mammoth book of British kings and queens։ London: Robinson Publishers։ էջ 554։ ISBN 1-84119-096-9 
  6. Marshall, Rosalind K. (2003). p. 47.
  • Marshall, Rosalind, Scottish Queens, 1034-1714
  • Richard Oram: The Kings and Queens of Scotland
  • Timothy Venning: The Kings and Queens of Scotland
  • Mike Ashley: British Kings and Queens
  • Elizabeth Ewan, Sue Innes and Sian Reynolds: The Biographical Dictionary of Scottish Women

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:S-roy
Նախորդող՝
Յուֆեմիա դե Ռոսս
Շոտլանդիայի թագուհի
1390–1401
Հաջորդող՝
Ջոան Բյուֆորտ

Կաղապար:Scottish consort

Կաղապար:House of Stewart (Scotland)