Jump to content

Անաա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաա
Տեսակօղակղզի
Երկիր Ֆրանսիա
Վարչատարածքային միավորAnaa?
Մասն էՏաումոտու
Մակերես90 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Անաա (ֆր.՝ Anaa), օղակղզի Տուամոտու կղզեխմբում (Ֆրանսիական Պոլինեզիա), որը Տահիտի կղզուց բարձր է 350 կմ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օղակղզու տիեզերական լուսանկար

Այն ունի օվալի ձև, բաղկացած 11 փոքր կղզիներից, կամ մոտուներից, որոնք շրբատում են մնացած բոլոր ծովալճակներին։ Կորալային խութերի բնական մուտքերը բացակայում են։ Անաայի երկարությունը կազմում եմ մոտավորապես 29,5 կմ, լայնությունը՝ մոտ 6,5 կմ։ Այս օղակղզու հողը ավելի բերրի է, քան Տուամոտուի ուրիշ օղակզիներինը։ Օղակղզու մակերեսը կազմում է 38 կմ²։

Կղզին հայտնաբերել է 1769 թվականին անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը։ XIX դարի սկզբին, կղզին Պոմարե թագավորության մաս դարձավ։ 1850֊ական թվականներին կղզու վրա սկսել էին զբաղվել կոպրայի և մարգարտի մշակմամբ։ XIX դարի կեսերին, օղակղզու բնակչությունը կտրուկ աճեց, հասնելով 2 հազար բնակչի։ Սակայն, օղակղզում կաթոլիների և մորմոնների բազմաթիվ բախումների հետևանքով, ինչպես նաև ֆրանսիական զորքերի միջամտության պատճառով, Անաայի բնակչությունը զգալիորեն նվազեց։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիներն են՝ Անաան, Ֆաիտեն, Մատուտունգան և Տահանենան, որոնք ձևավորում են Անաայի կոմունան։ Այդ բոլորը մտնում է Տուամոոտու-Գամբի վարչական շրջանի կազմի մեջ։

Կղզիներ կամ տարածքներ Ցամաքի տարածք
կմ²
Ծովալճակների տարածք
կմ²
Բնակչություն,
մարդ. (2007)
Վարչական կենտրոն
Անաա 38 90 461 Տուկուհորա
Ֆաիտե 8,87 227 366 Հիտիանաու
Մատուտունգա 1,38 126
Տահանենա 7,7 522 5
Անաայի կոմունա 55,95 965,5 827 Տուկուհորա

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Անաա օղակղզու բնակչությունը կազմել էր 461 մարդ։ Խոշորագույն բնակավայրն է Տուկուհորա (Tukuhora) գյուղը։ Այն հայտնի է ինչպես Անաան։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի բնակչությունը հիմնականում զբաղվում է ձկնորսությամբ, կոպրայի արտադրությամբ, մարգարաիտները մշակությամբ։

Բնական երևույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու վրա հաճախակի են լինում արևադարձային փոթորիկներ։ Ամենավտանգավորը և խոշորագույնը տեղի է ունեցել 1878 և 1906 թվականներին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]