Արագլի (լեռնագագաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Այրիչիդաղից)
Արագլի
Տեսակլեռ
ԼեռնաշղթաԶանգեզուրի լեռներ

Արագլի, այլ կերպ՝ Արիգլի կամ Արեգլի, լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում, Զանգեզուրի լեռնահամակարգում՝ Սիսիանի լեռնանցքի մոտ։ Այստեղ նախկինում գտնվում էր Մելիք Գանլի իջևանատունը։ Ղևոնդ Ալիշանը ենթադրաբար նույնացնում է Այրիջիդաղ լեռան հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 348 — 992 էջ։