Այրին (ֆիլմ, 2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այրին
Երկիր Ռուսաստան
Ժանրսարսափ ֆիլմ և թրիլեր
Թվական2020
Լեզուռուսերեն
ՊրոդյուսերՍվյատոսլավ Պոդգաևսկի
Սցենարի հեղինակՍվյատոսլավ Պոդգաևսկի
ԴերակատարներՄարգարիտա Բիչկովա

«Այրին» (ռուս.՝ «Вдова»), ռուսական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իվան Մինինը[1][2][3][4]։ Պրեմիերան կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Ռուսաստանում[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է մի խումբ կամավոր փրկարարների մասին, որոնք մարզվում են Լենինգրադի մարզի անտառներում։ Ինչպես պնդում են հեղինակները, այն հիմնված է իրական իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել այս տարածաշրջանում 2017 թվականին։ Հանկարծ ԱԻՆ-ը հայտնում է կորած տղայի մասին, որից հետո կամավորները սկսում են որոնումները, որոնց ընթացքում նրանք հանդիպում են ծառերի վրա արված խորհրդավոր նշանների, վախեցնող հնչյունների և անշունչ պառավի։ Այս ամենը նրանց հիշեցնում է, որ շուտով պետք է գա մի օր, երբ, ինչպես հավաստիացնում են լեգենդները, անտառը դառնալու է մահացու ծուղակ[6]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Վիկտորյա Պոտեմինա Վիկա Վիկա
Անաստասիա Գրիբովա Քրիստինա Քրիստինա
Մարգարիտա Բիչկովա Զոյա Զոյա
Իլյա Ագապով Իլյա Իլյա
Ալեքսեյ Անիսկին Լյոշա Լյոշա
Կոնստանտին Նսետերենկո Անդրեյ Անդրեյ
Օլեգ Չուգունով Նիկիտա Նիկիտա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Իվան Մինին, Իվան Կապիտոնով, Նատալյա Դուբովայա և Սվյատոսլավ Պոդգաևսկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Իվան Մինին
  • Բեմադրող օպերատոր՝ Մաքսիմ Միխանյուկ
  • Բեմադրող նկարիչ՝ Անդրեյ Բուդիկին
  • Զգեստների նկարիչ՝ Ալեքսանդրա Տալալաևա
  • Ստեղծագործական պրոդյուսեր՝ Նատալյա Դուբովայա
  • Գործադիր պրոդյուսերներ՝ Իննա Լեպետիկովա, Մաքսիմ Մատյուշչենկո և Տատյանա Սերեբրեննիկովա
  • Գլխավոր պրոդյուսերներ՝ Իվան Կապիտոնով, Սվյատոսլավ Պոդգաևսկի, Ալեքսանդր Եմելյանով, Վադիմ Վերեշչագին և Ռաֆայել Մինասբեկյան

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2018 թվականի հոկտեմբերի 14-ի Պոկրովի օրը և տեղի են ունեցել Լենինգրադի մարզի ճահճային անտառներում։ Ֆիլմի հերոսների մեծ մասին մարմնավորել են իրական կյանքում փրկարարներ աշխատող մարդիկ։ Ֆիլմի հեղինակների խոսքով՝ նկարահանման համար իրենց ոգեշնչել են «Բլերի կախարդը», «Վերապրածը» և «Ռեպորտաժ» ֆիլմերը։ Նկարահանող խմբի պնդմամբ՝ ֆիլմի սյուժեի հիմքում ընկած են իրական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Լենինգրադի մարզի անտառներում փրկարարների թիմի հետ[7]։ Ֆիլմի աշխատանքային անվանումը եղել է «Պոկրովյան անտառը» (ռուս.՝ «Лес Покров»)[8]։

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին[9]։ Shout! Studios ընկերությունը ձեռք է բերել ԱՄՆ-ում «Այրին» և «Սիրո կախարդանք։ Սև հարսանիք» ֆիլմերի վարձույթի իրավունքը Հյուսիսային Ամերիկայում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Российская «Ведьма из Блэр»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  2. «Camera! Action!: что происходит в российском кино». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  3. «Завершены съёмки нового российского фильма ужасов «Вдова»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  4. «23 фильма ужасов, которые угрожают выйти в ближайший год». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  5. «Вышел тизер российского триллера «Вдова»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  6. «Вдова, 2020». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  7. «Фильм Вдова: фото, видео — Вокруг ТВ». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  8. Лес Покров
  9. «Рецензия на фильм «Вдова»: Не ходите, дети, в лес одни гулять». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  10. «Права на показ российских хорроров «Вдова» и «Приворот. Чёрное венчание» купили в Северной Америке — Вокруг ТВ». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.