Այրին Մոդ Լենց
Այրին Մոդ Լենց անգլ.՝ Irene Maud Lentz | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1900[1] |
Ծննդավայր | Baker, Մոնտանա, ԱՄՆ կամ Հարավային Դակոթա, ԱՄՆ[2] |
Մահացել է | նոյեմբերի 15, 1962[1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող, նորաձևության դիզայներ, դիզայներ և dressmaker |
Ամուսին | Ֆ. Ռիչարդ Ջոնս |
Irene Lentz Վիքիպահեստում |
Այրին Մոդ Լենց (անգլ.՝ Irene Maud Lentz, ավելի հայտնի է Այրին կեղծանվամբ[3], դեկտեմբերի 8, 1900[1], Baker, Մոնտանա, ԱՄՆ և Հարավային Դակոթա, ԱՄՆ[2] - նոյեմբերի 15, 1962[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նորաձևության դիզայներ, կոստյումների նկարիչ, դերասանուհի։ Երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի (1949, 1961)՝ «Բ․ Ֆ․-ի աղջիկը» (1948) և «Կեսգիշերային ժանյակ» ֆիլմերում կոստյումների լավագույն դիզայնի համար։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մոնտանա նահանգի Բեյքեր քաղաքում՝ Էմիլիա Լենցայի և Մոդ Ուոլթերսի ընտանիքում։ Կինոմատոգրաֆիայում Այրին Լենցը սկսել է որպես դերասանուհի՝ 1921 թվականին հայտնվելով Մաք Սեննեթի համր կինոյի երկրորդական դերում։ Սենեթի կոմիկ հաղորդավարներ Բեն Թյորպինի և Բիլի Բևանի հետ խաղացել է ինժենյու ամպլուայում։ Լենցին նկարահանող առաջին ռեժիսորը եղել է («Մոլլի Օ» պատկերում) Սենետի արտադրության ղեկավարը՝ Ֆ. Ռիչարդ Ջոնսը․ նրանց մասնագիտական հարաբերությունները վերափոխվել են անձնական հարաբերությունների։ Երբ 1930 թվականին տուբերկուլոզից մահացել է Ջոնսը․ նրանք ամուսնացած են եղել գրեթե մեկ տարի։
Հագուստի նորաձևության դիզայների նրա աշխատանքը Լոս Անջելեսում հանգեցրել է այն բանին, որ դարձել է 1930-ականների ֆիլմերի կոստյումների նկարիչ։ Հաջողությունը եկել է Ֆրեդ Ասթերի հետ Ջինջեր Ռոջերսի «Պարե՞նք» ֆիլմ մյուզիքլի կոստյումների վրա աշխատելուց հետո[4]։
Լենցը նաև աշխատել է Այրին Գիբոնս անունով՝ նրա երկրորդ ամուսնու՝ սցենարիստ Էլիոթ Գիբոնսի ազգանունով, որի հետ ամուսնացել է 1936 թվականին[5]։ Նրա հաշվին ավելի քան հարյուր աշխատանք կա կինոյում։
1962 թվականի նոյեմբերի 15-ին՝ իր 61-րդ ծննդյան օրվանից երեք շաբաթ առաջ, Լենցը Knickerbocker հյուրանոցում վերցրել է 1129 սենյակը՝ գրանցվելով անվամբ։ Նա նետվել է իր լոգարանի պատուհանից և մահացել։
Նա թողել է գրություն իր ընկերներին և ընտանիքին, հիվանդ ամուսնուն և հյուրանոցի բնակիչներին՝ ներողություն խնդրելով անհարմարության համար, որը հանգեցրել է իր մահվանը։ Նրա ցանկության համաձայն՝ նա թաղվել է իր առաջին ամուսնու՝ ռեժիսոր Ֆ. Ռիչարդ Ջոնսոնի կողքին, Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի Ֆորեստ Լաուն հուշահամալիրի գերեզմանատանը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Vintage Fashion Guild
- ↑ «Irene», in Suicide in the Entertainment Industry: An Encyclopedia of 840 Twentieth Century Cases, by David K. Frasier (McFarland, 2005) p156-157
- ↑ Kimberly Truhler. «Cinema Connection--Designs of Irene (Lentz) Live Again at Los Angeles Fashion Week» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Hall, Mary (2009 թ․ մարտի 23). «Angelina Jolie's Costumes in The Tourist Pay Homage to MGM Fashion Designer Irene Lentz». Huffington Post. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Michelle Vogel Lupe V'Lez: The Life and Career of Hollywood's Mexican Spitfire / McFarland. — 2012. — С. 47. — ISBN 978-0786461394
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրին Մոդ Լենց» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 8 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նոյեմբերի 15 մահեր
- 1962 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- Նորաձևության դիզայներներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ստեղծագործական կեղծանուններ
- Ինքնասպաններ