Jump to content

Այվենհո (ֆիլմ, 1952)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այվենհո (այլ կիրառումներ)
Այվենհո
անգլ.՝ Ivanhoe
ԵրկիրԱՄՆ
Ժանրթիկնոցի և սուսերի ֆիլմ, վեպի էկրանավորում և միջնադարի մասին ֆիլմ
ՀիմքԱյվենհո
Թվականհունիսի 12, 1952[1], հուլիսի 31, 1952[1] և հոկտեմբերի 6, 1952[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Թորփ[3][4][5][…]
ՊրոդյուսերՊանդրո Ս․ Բերման
Սցենարի հեղինակՆոել Լենգլի, Էնեաս ՄակՔենզի և Մարգերիթ Ռոբերթս
ԴերակատարներՌոբերտ Թեյլոր[6][4][5][…], Էլիզաբեթ Թեյլոր[6][5][7], Ջոան Ֆոնտեյն[6][5], Ջորջ Սանդերս[6], Էմլին Ուիլյամս[6][7], Ֆելիքս Էյմեր[6], Ֆինլեյ Քերրի[6][7], Ռոբերտ Դուգլաս[6], Սեբաստիան Կաբոտ[6], Ռոբերտ Բրաուն[6], Նորման Վուլենդ[6], Բեյզիլ Սիդնի[6], Մայքլ Բրենան[6], Մեգս Ջենկինս[6], Կառլ Ջաֆե[6], Գայ Ռոլֆ[6], Ֆրենսիս դե Վուլֆ[6], Ջեք Չերչիլ, Վալենթայն Դայալ[6], Հարոլդ Ուորենդեր, Պատրիկ Հոլթ, Ջոն Ռուդոք, Մեյ Հելեթ և Մարտին Բենսոն
ՕպերատորՖրեդի Յանգ
ԵրաժշտությունՄիկլոշ Ռոժա
ՄոնտաժՖրենկ Քլարկ
Պատմվածքի վայրԱնգլիա
Նկարահանման վայրԴուն ամրոց
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր[5]
Տևողություն106 րոպե
 Ivanhoe (1952 film) Վիքիպահեստում

«Այվենհո» (անգլ.՝ Ivanhoe), ամերիկյան արկածային պատմական կոստյումային ֆիլմ, Վալտեր Սքոթի նույնանուն վեպի էկրանավորումը։ Ֆիլմը անվանակարգվել է Օսկարի երեք մրցանակներում՝ որպես լավագույն ֆիլմ, օպերատորի լավագույն աշխատանք և լավագույն սաունդթրեք, բայց ոչ մեկը չի ստացել։

«Այվենհո»-ն դարձել է Ռիչարդ Տորպի պատմական եռաբանության սկիզբը, որը շարունակվում է «Կլոր Սեղանի ասպետները» և «Քվենտին Դորվարդի արկածները»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Առյուծասիրտ արքան, վերադառնալով խաչակրաց արշավանքից, գերի է ընկնում Ավստրիացի էրցգերցոգին։ Անգլիայում թագավորում է նրա թուլակամ ու նենգ եղբայրը՝ արքայազն Ջոնը։ Արքայազնը մտադիր չի վճարել իր վտանգավոր եղբոր համար։ Ուիլֆրիդ Այվենհո ասպետը, ով ուղեկցում էր արքային, վերադառնում է Անգլիա, որպեսզի գումար գտնի իր արքայի ազատ արձակման համար։ Նա օգնություն է փնտրում իր հոր՝ Սեդրիկի մոտ, սակայն վերջինս՝ սաքսոնական մեծատոհմիկը, չի ցանկանում փրկել նորմանական արքային։ Անգլիայի նորմանդական գրավումից հետո տեղացի պալատականները բաժանվում են արմատական սաքսերի և զավթիչ- նորմանդացիների խմբերի, անհավատ ու նախանձով լի միմյանց նկատմամբ։

Նորմանդացի ասպետներ Բրիան դե Բուա- Գիլբերն ու Հյու դե Բրեսին փորձում են թալանել հրեա ձեռնարկատեր Իսահակին՝ Սեդրիկի հյուրին։ Այվենհոն ոչնչացնում է նրանց ծրագրերը ու որոշում է ուղեկցել Իսահակին մինչև Շեֆիլդեում գտնվող նրա տունը։ Այվենհոյի ուղեկցողն է դառնում ծաղրածու Վամբան։ Իսահակի երախտապարտ աղջիկը՝ Ռեբեկան, ասպետին է նվիրում իր զարդարաքները, որպեսզի նա կարողանա իր համար հանդերձանք գնել մրցաշարի համար։ Աղջիկը սիրահարվում է Այվենհոյին, չնայած նրանց միջև սոցիալական անդունդին։

Արքայազն Ջոնը նշանակում է ասպետական մրցաշար։ Բուա- Գիլբերն ու դե Բերսին անհաղթելի են թվում մինչև ինչ-որ սաքս փակ երեսկալով վայր չի գցում երկուսին էլ ձիու վրայից։ Միայն թե ասպետը՝ նույն ինքը Այվենհոն, վիրավորվում է Բուա- Գիլբերի կողմից։ Նրան տեղափոխում են նորմանացիների զայրույթից հեռու՝ Շերվուդյան անտառ՝ ավազակախմբի առաջնորդ Ռոբին Լոկսլիի մոտ։

Նույն ժամանակահատվածում, Այվենհոյի հայրը՝ Սեդրիկը, մնացած սաքսերի ու Ռեբեկայի հետ գերի է ընկնում նորմանյան լորդ Ֆրոն դե Բեֆֆին։ Վերջինս որպես վճար է պահանջում Այվենհոյին, երիտասարդը հանձնվում է, սակայն սրիկան չի արձակում Այվենհոյի հորը։ Ռոբին Հուդի խումբը շրջափակում է ամրոցը ու ազատ արձակում գերիներին, Վամբան մահանում է Ֆրոն դե Բեֆի ձեռքից, որն էլ ընկնում է Այվենհոյի սրից։ Նորմանդացիներից հեռանալ կարողանում է միայն Բուա- Գիլբերը Ռեբեկայի հետ։ Նորմանդացին սկսում է կիրք զգալ իր գերուհու հանդեպ։

Այվենհոն դիմում է Իսահակին ու այլ հրեա վաճառականների Ռիչարդ արքայի փրկագնի համար, և նրանք համաձայնում են։ Նույն ժամանակահատվածում Ռեբեկային մեղադրում են կախարդության մեջ ու պետք է այրեն նրան։ Այվենհոն պահանջում է «Աստծո դատ»՝ մենամարտ, որը պետք է վճռի մեղադրանքների ճակատագիրը։ Ջոնը հրամայում է Բուա- Գիլբերին հաղթել Այվենհոյին։ Բրիանը, որը ոչ մի կերպ չի ցանկանում աղջկա մահը, Ռեբեկային հարցնում է նրա կարծիքը, ու վերջինս համաձայնում է։ Այվենհոյի ու Բրիանի միջև մենամարտ է տեղի ունենում, որի եզրափակչում Բուա- Գիլբերը մահանում է։ Մահից առաջ նա սեր է խոստովանում Ռեբեկային։ Մենամարտի վերջում խաչակիրների հետ միասին ասպարեզ է ժամանում ազատ արձակված ու Անգլիա վերադարձած Ռիչարդ Առյուծասիրտը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբերտ Թեյլոր - սըր Ուիլֆրիդ Այվենհո
  • Ջոան Ֆոնտեյն - լեդի Ռովենա
  • Ջորջ Սանդերս - սըր Բրիան դե Բուա- Գիլբեր
  • Ռոբերտ Դուգլաս - սըր Հյու դե Բերսի
  • Ֆինլեյ Այլմեր - Իսահակ, հրեա վաճառական Յորքից
  • Էլիզաբեթ Թեյլոր - Ռեբեկա, նրա դուստրը
  • Ֆինլեյ Քերի - սըր Սեդրիկ
  • Էմլին Վիլյամս - Վամբա, ծաղրածու ու զինակիր
  • Նորման Վուդլանդ - արքա Ռիչարդ Առյուծասիրտ
  • Գայ Ռոլֆ - արքայազն Հովհան Անհողին
  • Հարոլդ Ուորենդեր - Ռոբին Հուդ- Լոկսլի
  • Ֆրենսիս դե Վոլֆ - սըր Ֆրոն դե Բեֆ
  • Ջեկ Չերչիլ - Ուորիկսյան ամրոցում նետաձիգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այվենհո (ֆիլմ, 1952)» հոդվածին։