Այսպես է սկսվել լեգենդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այսպես է սկսվել լեգենդը
ռուս.՝ Так начиналась легенда
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկենսագրական ֆիլմ
Թվական1976
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Գրիգորև
Սցենարի հեղինակՅուրի Նագիբին
ԴերակատարներԳեորգի Բուրկով և Լարիսա Լուժինա

«Այսպես է սկսվել լեգենդը» (ռուս.՝ «Так начиналась легенда»), խորհրդային գեղարվեստական լիամետրաժ գունավոր ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Բորիս Գրիգորևի[1][2][3] կողմից 1976 թվականին Մ. Գորկու անվան կինոստուդիայում[4][5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Յուրի Գագարինի մանկության մասին, նրա կյանքի այն ժամանակաշրջանի մասին, որը, իր իսկ խոսքերով, կարևոր դեր է խաղացել նրա բնավորության ձևավորման գործում։ Պատերազմը, իրենց գյուղի օկուպացիան գերմանացիների կողմից, սովը, ավագ եղբոր ու քրոջ առևանգումը և Գերմանիա տարվելը, ֆաշիստների արտաքսումը Սմոլենշչինից, ընտանիքի տեղափոխումը Գժատսկ քաղաք։ Նրա կյանքում ոչ մի առանձնահատուկ իրադարձություն, թվում է, տեղի չի ունենում. վնասել է ֆաշիստներին, օգնել խորհրդային օդաչուներին, եղբորը փրկել ֆելդֆեբելի հաշվեհարդարից, պաշտպանության տակ է վերցրել որբացած Նաստյային, որը դարձել է հավատարիմ կապավոր, մասնակցել է ավերված դպրոցի վերականգնմանը, բայց այդ ամենը միասին վերցրած, ձևավորում են նրա բնավորությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]