Այսեդորա Դունկանի սոսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Այսեդորա Դունկանի սոսի
Տեսակ տեսարժանություն
Երկիր Ղրիմ
Վարչատարածք Յալթա
Տեղագրություն Ռուսաստան / Ուկրաինա[1]
Կոորդինատներ: 44°29′25.700000099211″ հս․ լ. 34°9′47.40000010121″ ավ. ե. / 44.49047222224977816° հս․. լ. 34.1631666666947780° ավ. ե. / 44.49047222224977816; 34.1631666666947780
Այսեդորա Դունկանի սոսիը գտնվում է Ղրիմում
Այսեդորա Դունկանի սոսի

Այսեդորա Դունկանի սոսի[2] (Սոսի Յալթայի առափնյա փողոցում[3], ռուս.՝ Платан Айседоры Дункан, Платан на ялтинской Набережной), ծառ, Ղրիմի Յալթա քաղաքի տեսարժանություններից մեկը։ Գտնվում է Լենինի անվան առափնյա փողոցում, «Օրեանդա» հյուրանոցի հարևանությամբ[2]։ Ըստ մասնագետների գնահատականների՝ այս սոսին ավելի քան 170 տարեկան է[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական առասպելների համաձայն՝ Յալթայի տեսարժանություններից մեկը այս սոսին դարձել է, երբ ամերիկացի հայտնի պարուհի Այսեդորա Դունկանը, բանաստեղծ Սերգեյ Եսենինի ուղեկցությամբ, 1923 թվականին այցելել էր Ղրիմ և հիացել ծառով։ Հայտնի զույգը հաճախ է զբոսնել առափով։ Սակայն դա լինել չէր կարող այն պատճառով, որ Եսենինը Յալթա է այցելել 1914 թվականին, իսկ Դունկանը՝ 1920-ականներին[3]։ Այսեդորան առողջարանից բազմաթիվ նամակներ է գրել Եսենինին՝ խնդրելով գալ Յալթա, սակայն նա այդպես էլ չի կարողացել գալ[2]։

Քաղաքում ոմանք պատմում են, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ այս ծառից են կախել պարտիզաններին և կարմիրբանակայիններին։ Սակայն դա ճիշտ չէ։ Նրանց կախել են մեկ այլ ծառից, որը չի պահպանվել և աճել է առափի սկզբնամասում, որտեղ կանգնած է Լենինի հուշարձանը։ Ըստ վետերանների հուշերի՝ այս ծառի մոտ տեղի է ունեցել մեկ այլ դեպք։ Երբ գերմանացիները գրավել են Յալթան, նրանք հեծանիվներով եկել են առափ՝ ծովում լողալու։ Հեծանիվները թողել են սոսու կողքին, այնտեղ, որտեղ աստիճանները տանում են դեպի ստորին լողափ։ Տեղի երեխաներն առևանգել են դրանք։ 12-14 տարեկան տղաներին բռնել և գնդակահարել են[3]։

2004 թվականին, առափնյա փողոցի վերակառուցման ժամանակ, բարեկարգվել է սոսու շրջակայքը, իսկ 2011 թվականին այնտեղ տեղադրվել է «սիրահարների» նստարան[3]։

Ղրիմի՝ Ուկրաինայի ենթակայության տակ եղած ժամանակ սոսին Ուկրաինայի հնագույն և նշանակալի ծառերի ցանկում էր[3]։

Ծառի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթայի առափնյա փողոցի ծառը արևելյան սոսի է կամ չինարի։ Նրա բունը երեք գրկաչափ է (5,55 մ), բարձրությունը՝ 31 մ, խիտ գնդաձև սաղարթի տրամագիծը՝ 27 մ։ Ըստ մասնագետների գնահատականների՝ այս սոսին ավելի քան 170 տարեկան է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 «Платан Айседоры Дункан» 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Платан на ялтинской Набережной»