Այսբերգ Սլիմ
Այսբերգ Սլիմ | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 4, 1918[1][2] |
| Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
| Վախճանվել է | ապրիլի 28, 1992[2] (73 տարեկան) |
| Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
| Մասնագիտություն | վիպասան, գրող և Հանցագործության սուբյեկտ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Թասքիգիի համալսարան |
Ռոբերտ Բեք (ծնված Ռոբերտ Լի Մոփին կամ Ռոբերտ Մոփին Կրտսեր[3]. օգոստոսի 4, 1918[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - ապրիլի 28, 1992[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), առավել հայտնի է Այսբերգ Սլիմ գրական կեղծանունով. ամերիկացի կավատ, ով ավելի ուշ դարձել է գրող՝ նուար ժանրի վեպերի ու նորավեպերի հեղինակ: Նրա Կավատը. Իմ կյանքի պատմությունը խորագիրը կրող հուշագրությունը լայն տարածում է գտել հատկապես սևամորթների շրջանում. 1973 թվականի դրությամբ այդ երկը 19 վերահրատարակություն է ունեցել, վաճառվել մոտավորապես երկու միլիոն օրինակ, թարգմանվել ու հրատարակվել գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն, իսպաներեն, հոլանդերեն, շվեդերեն, ֆիններեն, հունարեն:
XX դարի երկրորդ կեսին Այսբերգ Սլիմը ամենաազդեցիկ աֆրոամերիկացի գրողներից մեկն էր շնորհիվ 1967 թվականին լույս ընծայված այդ ինքնակենսագրական գրքի, որտեղ ցուցադրում է իր կյանքը որպես կավատ: Նրա կոպիտ և իրատեսական նկարագրությունները, դատողությունները այն պիղծ և շատ դաժան միջավայրի մասին, որտեղ ինքն ապրել է (նա ծեծել է «իր» մարմնավաճառներին երկաթե կախիչով, որը ոլորել էր), հետագայում մեծ ազդեցություն գործեցին աֆրոամերիկյան մշակույթի և հատկապես հիփ-հոփի վրա (օրինակ՝ Ice-T-ի կամ Ice Cube-ի նման ռեփերների վրա, որոնք նրան պարտական են նաև իրենց կեղծանունով[4]): Ամերիկացի գրող Սաֆիրը, ով առաջաբան է գրել «Կավատ» -ի ֆրանսիական հրատարակության համար, շեշտում է. « Անկախ նրանից, թե մենք հավանություն կտանք կամ չենք տա սևամորթների սոցիալական առաջընթացի հնարավորությունների վերաբերյալ նրա պարտվողական վերլուծությանը, մենք ստիպված ենք գիտակցել, որ այս մարդու պատմության մեջ ճշմարտություն կա, որը պետք է բարձրաձայնվի»[5]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսբերգ Սլիմը ծնվել է Չիկագոյում: Մանկության մեծ մասն անցկացրել է Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում և և Իլինոյս նահանգի Ռոքֆորդում, իսկ դեռահասության տարիներին վերադարձել է Չիկագո: Ամուսնու կողմից լքված նրա մայրը գեղեցկության սրահ է աշխատեցրել։ Տղան մոր նկատմամբ երկակի զգացում է ունեցել. մի կողմից երախտապարտ էր նրան, որ իրեն չի լքել, խնամել է, հոգ տարել. «Նա փորձեց պահպանել իմ մեջ որոշ սեր և հարգանք, որը ներշնչել էր ինձ Ռոքֆորդում: Բայց ես շատ բան էի տեսել, շատ էի տանջվել[6]։ Ջունգլիները սկսել էին իմ մեջ սերմանել իրենց դառնությունն ու կատաղությունը[7]»։ Ինքնակենսագրականում Սլիմը հիշատակում է բանտի հոգեբույժին, «ով, թերևս, ճիշտ էր, երբ ասաց ինձ, որ ես կավատ եմ դարձել անգիտակից ատելության պատճառով, որ ունեցել եմ իմ մոր հանդեպ՝ հորս վատ վերաբերմունքից հետո»[8] : Նա նաև պատմում է իր դայակի կողմից երեք տարեկան հասակում կատարված սեռական բռնության մասին (այդ ձեռգցոցի-հպումների մասին պատմելով է նա սկսում իր ինքնակենսագրությունը)[9] :
1930-ականների կեսերին Սլիմը մոր ջանացավության, հոգատար վերաբերմունքի շնորհիվ մի կարճ ժամանակ հաճախել է Թուսքեգի ինստիտուտ, որը սևամորթներին բարձրագույն կրթության տվող առաջին հաստատություններից մեկն էր, բայց հեռացվել է այդ բուհից՝ փողոցում ինքնաթոր ալկոհոլ վաճառելիս բռնվելու և բանտ ընկնելու պատճառով: Տասնութ տարեկանում նա ընդունել է իր «Iceberg Slim» կեղծանունը և մինչև քառասուներկու տարեկանը կավատությամբ զբաղվել Չիկագոյի տարածքում: Նա մի քանի անգամ բանտարկվել է և տասը ամիս Քուք շրջանի ուղղիչ տանը մենակ մնալուց հետո՝ 1960 թվականից որոշել է նվիրվել գրական գործունեությանը:
Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Կալիֆոռնիա՝ «նորմալ կյանք վարելու համար»: Այստեղ ընդունել է Ռոբերտ Բեք անունը՝ օգտագործելով մոր ամուսնու ազգանունը։
Mama Black Widow- ում նա նկարագրում է սևամորթ տրանսվեստիտի կյանքը:
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև նշված են Այսբերգ Սլիմի հեղինակած ինչպես գեղարվեստական, այնպես էլ ինքնակենսագրական և այլ երկերը[10][11]:
- Pimp: The Story of My Life (1967, Holloway House), հուշագրություն
- Trick Baby: The Biography of a Con Man (1967, Holloway House), վեպ
- Mama Black Widow: A Story of the South's Black Underworld (1969, Holloway House), վեպ
- The Naked Soul of Iceberg Slim: Robert Beck's Real Story (1971, Holloway House), ինքնակենսագրություն
- Long White Con: The Biggest Score of His Life (1977, Holloway House), վեպ
- Death Wish: A Story of the Mafia (1977, Holloway House), վեպ
- Airtight Willie & Me (1985, Holloway House), պատմվածքների ժողովածու
- Doom Fox (գրվել է 1978 թվականին, հրատարակվել հետմահու՝ 1998 թվականին), վեպ
- Shetani's Sister (հրատարակվել է հետմահու՝ 2015 թվականին), վեպ
- Night Train to Sugar Hill (Contra Mundum Press, 2019), Սլիմի վերջին վեպը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Kelley, Robin D. G. (2015 թ․ օգոստոսի 19). «The Fires That Forged Iceberg Slim». The New Yorker.
- ↑ Émission Le Ring, sur France Ô, diffusée le 29 juin 2014.
- ↑ Iceberg Slim, Pimp, Éditions de l'Olivier / Le Seuil, 1998, P..
- ↑ Iceberg Slim, Pimp, Éditions de l'Olivier / Le Seuil, 1998, p.36.
- ↑ La cruauté de son père envers lui-même et envers sa mère est décrite par lui comme insupportable dans son autobiographie. Voir Pimp : The story of my life.
- ↑ Iceberg Slim, Pimp, Éditions de l'Olivier / Le Seuil, 1998, P..
- ↑ Cf. Iceberg Slim, Pimp, Éditions de l'Olivier / Le Seuil, 1998, P.. Sur les comportements sexuels des nourrices déterminant la misogynie de certains hommes adultes, voir également Anonyme, Ma vie secrète (5 volumes : 978-2234025097 - 978-2842713232 - 978-2842713263 - 978-2842711559 - 978-2234054172), Stock. L'auteur y raconte les multiples relations sexuelles - dont certaines s'apparentent à des viols caractérisés - qu'il a eu au long de sa vie; son premier tome commence avec l'énonciation des attouchements sexuels que lui a fait subir sa nourrice alors qu'il était tout jeune enfant. Cfr. note de bas de page de l'article Wikipédia Misandrie
- ↑ «Author Page: Iceberg Slim». Goodreads.
- ↑ «Author Page: Iceberg Slim». Amazon.com.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nishikawa, Kinohi. "The Player: Iceberg Slim and the Allure of the Street." In Sticking it to the Man: Revolution and Counterculture in Pulp and Popular Fiction, 1950-1980. Andrew Nette and Iain McIntyre, editors. Oakland, California: PM Press, 2020. 9781629635248. pages 85–93.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 TV interview with Iceberg Slim ՅուԹյուբում
- 1966 Joe Pyne radio interview with Iceberg Slim ՅուԹյուբում
| ||||||||||||||||
- Օգոստոսի 4 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 28 մահեր
- 1992 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դետեկտիվ ժանրի գրողներ
- Ամերիկացի հանցագործներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Աֆրոամերիկացի գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Մարմնավաճառություն