Այսբերգներ (նկար, Ֆրեդերիկ Էդվին Չըրչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Այսբերգներ
The Icebergs (Frederic Edwin Church), 1861 (color).jpg
տեսակգեղանկար
նկարիչՖրեդերիկ Էդվին Չըրչ[1]
տարի1861[1]
բարձրություն163,83 սանտիմետր
լայնություն285,75 սանտիմետր
ստեղծման երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ուղղությունՀուդզոն գետի դպրոց
ժանրբնանկար և ծովանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԴալլասի արվեստի թանգարան[1]
հավաքածուԴալլասի արվեստի թանգարան[1]
քաղաքՏեխաս
սեփականատերԴալլասի արվեստի թանգարան[1], Lamar Hunt?[1] և Edward Watkin?
ներշնչված էՀյուսիսային Ատլանտիկա[2]
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Sketches of icebergs by Frederic Edwin Church Վիքիպահեստում

«Այսբերգներ» (անգլ.՝ The Icebergs), ամերիկացի նկարիչ, ռոմանտիզմի կարկառուն ներկայացուցիչ Ֆրեդերիկ Էդվին Չըրչի (Frederic Edwin Church, 1826-1900 թվականներ) նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1861 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 164 × 286 սմ։ «Այսբերգներ» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Դալասի արվեստի թանգարանում[3][4], (Տեխաս նահանգ, ԱՄՆ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվին Չըրչը հետաքրքրվում էր 1845-ից 1847 թվականներին Ֆրանկլինի էքսպեդիցիայով, որը պսակվեց անհաջողությաբ և հետազոտություն կատարողներն անհետացան։ Սըր Ջոն Ֆրանկլինը Արկտիկայի հետազոտող էր և ցանկանում էր էքսպեդիցիայի անդամների հետ գտնել Հյուսիսարևմտյան անցումը։ 1859 թվականի ամռանը Ֆրեդերիկ Էդվին Չըրչը բանաստեղծ Լուիս Լեգրանդ Նոբլի (Louis Legrand Noble, 1813-1882) հետ ուղևորվում է նավարկության դեպի Նյուֆաունդլենդ կղզի և Լաբրադոր թերակղզի. ուղևորությունն, ըստ զանազան տվյալների, տևեց մեկ ամսից մինչև վեց շաբաթ։ Նոբլը իրենց արկածները նկարագրել է «Այսբերգներից անդին նկարչի հետ. ամառային ճանապարհորդություն դեպի Լաբրադոր և Նյուֆաունդլենդի շուրջը» (անգլ.՝ After Icebergs with a Painter: A Summer Voyage to Labrador and Around Newfoundland), որը լույս ընծայվեց 1861 թվականին[5]։

Հընթացս այդ ճանապարհորդության Չըրչը այսբերգների մի շարք նկարներ և ուրվանկարներ ստեղծեց, որոնք օգտագործվեցին «Այսբերգներ» ստեղծագործությունը վրձնելիս։ Կտավն առաջին անգամ հանրությանը ցուցադրվեց Նյու Յորքում 1861 թվականի ապրիլի 24-ին։ Ցուցադրության ժամանակ կտավը մեծ ընդունելության արժանացավ։ «New York Daily Tribune» թերթը «Այսբերգներ» ստեղծագործությանը բնորոշեց հետևյալ կերպ. «Արվեստի ամենահայտնի գործը, ստեղծված ԱՄՆ-ում մինչև այս պահը»[6][7]։ Նկարի ցուցադրության ժամանակ սկսվեց Ամերիկայի քաղաքացիական պատերազմը։ Որպեսզի ցույց տա իր աջակցությունը Հյուսիսի ուժերին, Չըրչը նկարն անվանափոխեց «Հյուսիս. Չըրչի այբերգների նկարը» (անգլ.՝ The North — Church’s Picture of Icebergs): Նկարը ցուցադրելու նպատակով հեղինակը գումար սահմանեց՝ 25 ցենտ և առաջացած ամբողջ հասույթը փոխանցեց «Union’s Patriotic Fund»[7][8] զինվորական ֆոնդին։ 1862 թվականին «Այսբերգներ» ստեղծագործությունը ցուցադրվեց Բոստոնում։

Քաղաքացիական պատերազմի շարունակվելու պատճառով նկարչին չհաջողվեց վաճառել նկարը ԱՄՆ-ում։ 1863 թվականին «Այսբերգները» ցուցադրվեց Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում։ Ցուցադրումից անմիջապես հետո կտավը ձեռք բերեց անգլիացի երկաթուղային մագնատ մանչեստրցի սըր Էդվարդ Ուոտկինսը (անգլ.՝ Sir Edward Watkins), ով տեղափոխեց այն իր արվարձարանային առանձնատունը՝ Rose Hill: Վերջինիս մահվանից հետո, 1901 թվականին Ուոտկինսի առանձնատունն անցնում է Մանչեստրի քաղաքային իշխանության տնօրինությանը, իսկ 1920-ական թվականներին այդտեղ բացվեց վարքի խնդրիրներ ունեցող տղաների դպրոց (անգլ.՝ school for wayward boys), որտեղ շարունակվեց փակցրած մնալ «Այսբերգներ» ստեղծագործությունը աստիճանավանդակում[9]։

Այդ ընթացքում արվեստագետները կորցրին նկարի հետքերը, և այն փաստացիորեն մոռացութան մատնվեց։ Կրկին նկարի մասին խոսվեց 1970-ական թվականներին։ 1979 թվականին նկարը վաճառվեց Սոթբիս աճուրդի տանը 2,5 միլոն ամերիկյան դոլարով՝ այդ պահին ամենաթանկ գնով, որը վճարվել էր երբևէ ամերիկացի նկարչի համար. 2,5 անգամ այն գերազանցեց նախկին ռեկորդը[10]։ Նույն 1979 թվականին «Այսբերգներ» նկարի գնորդներ Նորմա և Լամար Հանտերը (Norma and Lamar Hunt) կտավը նվիրեցին Դալասի արվեստի թանգարան։ Այդ պահից սկսած՝ կտավը դարձավ թանգարանի ամենահայտնի կտավներից մեկը, որին երբեմն անվանում են «Դալասի թանգարանի Մոնա Լիզա»[11]։

Դետալ, որտեղ երևում է Չըրչի ստորագրությունը

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այսբերգներ» կտավում Չըրչը պատկերել է հյուսիսային խիստ և միաժամանակ հմայիչ բնատեսարան։ Նա օգտագործել է ներկերի հետաքրքրական գուներանգ սառույցների պատկերման և լուսավորության էֆեկտերի համար։ Նկարիչը կիրառել է երկնագույնի, կանաչի, վարդագույնի և սպիտակի զանազան երանգներ։ Ձախ կողմի սառցասարի վրա կարելի է նկատել երկնագույնի երակներ, որոնք իրականում գոյանում են աստիճանապար հալչելու և սառեցման հետևանքով։

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Նկարը Դալասի թանգարանում

Նկարի առաջին պլանում հեղինակը վրձնել է նավակայմի բեկորներ, որը նա կապել է Ֆրանկլինի արշավախմբի տխուր պատմության հետ։ Այդ բեկորը խորհրդանշում է մարդու փխրունությունը բնության ուժերի նկատմամբ։ Հետաքրքիր է, որ 1861 թվականին ցուցադրված կտավում այդ կայմը առաջին տարբերակում բացակայել է։ Այն նկարվել է ավելի ուշ՝ 1862 թվականի վերջին և 1862 թվականի սկզբներին՝ լոնդոնյան ցուցադրությունից առաջ։

Այլ նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ Էդվին Չըրչը այլ նկարներ էլ է վրձնել, որոնցում պատկերել է այսբերգներ։ Դրանք են՝ «Այսբերգները և նավաբեկությունը մայրամուտին» (անգլ.՝ Icebergs and Wreck in Sunset, 1860, մասնավոր հավաքածու) և «Այսբերգ» (անգլ.՝ The Iceberg, 1891, Քարնեգի արվեստի թանգարան, Փիթսբուրգ

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.dma.org/collection/artwork/frederic-edwin-church/icebergs
  2. https://www.wikidata.org/wiki/Q575573
  3. «The Icebergs, 1861, Frederic Edwin Church (American, 1826-1900)» (HTML)։ Dallas Museum of Art։ Վերցված է 31.10.2012 (չաշխատող հղում)
  4. «The Icebergs, 1861, Frederic Edwin Church» (HTML)։ Dallas Museum of Art — dmaconnect.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 01.11.2012 
  5. Barbara Matilsky։ «In Search of Icebergs — Tracing the 1859 expedition of the painter Frederic Edwin Church to Newfoundland and Labrador» (HTML)։ www.vanishing-ice.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 31.10.2012 
  6. «Frozen Sublimity, Louring Sky» (PDF)։ The Wall Street Journal — online.wsj.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 31.10.2012 
  7. 7,0 7,1 «The Icebergs, Frederic Edwin Church, American, 1826—1900» (PDF)։ University of North Texas — art.unt.edu։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 31.10.2012 
  8. «Frederic Edwin Church, The Icebergs, 1861» (HTML)։ The Hudson River School — hudson-river-school.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-13-ին։ Վերցված է 01.11.2012 
  9. «Jerry Walters to Lecture on "Icebergs on the Hudson"» (HTML)։ www.fredericktownmissouri.net։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 02.11.2012 
  10. «Best in Snow» (HTML)։ www.antiquesandfineart.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-13-ին։ Վերցված է 02.11.2012 
  11. «Bon Voyage to The Icebergs» (HTML)։ uncrated.wordpress.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 31.10.2012 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Noble Louis L. (1861)։ After Icebergs with a Painter: A Summer Voyage to Labrador and around Newfoundland։ New York: D. Appleton and Company 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]