Այսբերգներ (Չըրչի նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Այսբերգներ
The Icebergs (Frederic Edwin Church), 1861 (color).jpg
տեսակգեղանկար[1]
նկարիչՖրեդերիկ Էդվին Չըրչ[1]
տարի1861[1]
բարձրություն163,83 սանտիմետր
լայնություն285,75 սանտիմետր
ստեղծման երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ուղղությունՀուդզոն գետի դպրոց
ժանրբնանկար և ծովանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԴալլասի արվեստի թանգարան[1]
հավաքածուԴալլասի արվեստի թանգարան[1]
քաղաքՏեխաս
սեփականատերԴալլասի արվեստի թանգարան[1], Lamar Hunt?[1] և Edward Watkin?
ներշնչված էՀյուսիսային Ատլանտիկա[2]
https://collections.dma.org/artwork/4171219 կայք
Sketches of icebergs by Frederic Edwin Church Վիքիպահեստում

«Այսբերգներ» (անգլ.՝ The Icebergs), ամերիկացի նկարիչ, ռոմանտիզմի կարկառուն ներկայացուցիչ Ֆրեդերիկ Էդվին Չըրչի (Frederic Edwin Church, 1826-1900 թվականներ) նկարներից: Կտավը հեղինակը վրձնել է 1861 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են 164 × 286 սմ: «Այսբերգներ» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Դալասի արվեստի թանգարանում[3][4], (Տեխաս նահանգ, ԱՄՆ):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվին Չըրչը հետաքրքրվում էր 1845-ից 1847 թվականներին Ֆրանկլինի էքսպեդիցիայով, որը պսակվեց անհաջողությաբ և հետազոտություն կատարողներն անհետացան: Սըր Ջոն Ֆրանկլինը Արկտիկայի հետազոտող էր և ցանկանում էր էքսպեդիցիայի անդամների հետ գտնել Հյուսիսարևմտյան անցումը: 1859 թվականի ամռանը Ֆրեդերիկ Էդվին Չըրչը բանաստեղծ Լուիս Լեգրանդ Նոբլի (Louis Legrand Noble, 1813-1882) հետ ուղևորվում է նավարկության դեպի Նյուֆաունդլենդ կղզի և Լաբրադոր թերակղզի. ուղևորությունն, ըստ զանազան տվյալների, տևեց մեկ ամսից մինչև վեց շաբաթ: Նոբլը իրենց արկածները նկարագրել է «Այսբերգներից անդին նկարչի հետ. ամառային ճանապարհորդություն դեպի Լաբրադոր և Նյուֆաունդլենդի շուրջը» (անգլ.՝ After Icebergs with a Painter: A Summer Voyage to Labrador and Around Newfoundland), որը լույս ընծայվեց 1861 թվականին[5]:

Հընթացս այդ ճանապարհորդության Չըրչը այսբերգների մի շարք նկարներ և ուրվանկարներ ստեղծեց, որոնք օգտագործվեցին «Այսբերգներ» ստեղծագործությունը վրձնելիս: Կտավն առաջին անգամ հանրությանը ցուցադրվեց Նյու Յորքում 1861 թվականի ապրիլի 24-ին: Ցուցադրության ժամանակ կտավը մեծ ընդունելության արժանացավ: «New York Daily Tribune» թերթը «Այսբերգներ» ստեղծագործությանը բնորոշեց հետևյալ կերպ. «Արվեստի ամենահայտնի գործը, ստեղծված ԱՄՆ-ում մինչև այս պահը»[6][7]: Նկարի ցուցադրության ժամանակ սկսվեց Ամերիկայի քաղաքացիական պատերազմը: Որպեսզի ցույց տա իր աջակցությունը Հյուսիսի ուժերին, Չըրչը նկարն անվանափոխեց «Հյուսիս. Չըրչի այբերգների նկարը» (անգլ.՝ The North — Church’s Picture of Icebergs): Նկարը ցուցադրելու նպատակով հեղինակը գումար սահմանեց՝ 25 ցենտ և առաջացած ամբողջ հասույթը փոխանցեց «Union’s Patriotic Fund»[7][8] զինվորական ֆոնդին: 1862 թվականին «Այսբերգներ» ստեղծագործությունը ցուցադրվեց Բոստոնում:

Քաղաքացիական պատերազմի շարունակվելու պատճառով նկարչին չհաջողվեց վաճառել նկարը ԱՄՆ-ում: 1863 թվականին «Այսբերգները» ցուցադրվեց Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում: Ցուցադրումից անմիջապես հետո կտավը ձեռք բերեց անգլիացի երկաթուղային մագնատ մանչեստրցի սըր Էդվարդ Ուոտկինսը (անգլ.՝ Sir Edward Watkins), ով տեղափոխեց այն իր արվարձարանային առանձնատունը՝ Rose Hill: Վերջինիս մահվանից հետո, 1901 թվականին Ուոտկինսի առանձնատունն անցնում է Մանչեստրի քաղաքային իշխանության տնօրինությանը, իսկ 1920-ական թվականներին այդտեղ բացվեց վարքի խնդրիրներ ունեցող տղաների դպրոց (անգլ.՝ school for wayward boys), որտեղ շարունակվեց փակցրած մնալ «Այսբերգներ» ստեղծագործությունը աստիճանավանդակում[9]:

Այդ ընթացքում արվեստագետները կորցրին նկարի հետքերը, և այն փաստացիորեն մոռացութան մատնվեց: Կրկին նկարի մասին խոսվեց 1970-ական թվականներին: 1979 թվականին նկարը վաճառվեց Սոթբիս աճուրդի տանը 2,5 միլոն ամերիկյան դոլարով՝ այդ պահին ամենաթանկ գնով, որը վճարվել էր երբևէ ամերիկացի նկարչի համար. 2,5 անգամ այն գերազանցեց նախկին ռեկորդը[10]: Նույն 1979 թվականին «Այսբերգներ» նկարի գնորդներ Նորմա և Լամար Հանտերը (Norma and Lamar Hunt) կտավը նվիրեցին Դալասի արվեստի թանգարան: Այդ պահից սկսած՝ կտավը դարձավ թանգարանի ամենահայտնի կտավներից մեկը, որին երբեմն անվանում են «Դալասի թանգարանի Մոնա Լիզա»[11]:

Դետալ, որտեղ երևում է Չըրչի ստորագրությունը

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այսբերգներ» կտավում Չըրչը պատկերել է հյուսիսային խիստ և միաժամանակ հմայիչ բնատեսարան: Նա օգտագործել է ներկերի հետաքրքրական գուներանգ սառույցների պատկերման և լուսավորության էֆեկտերի համար: Նկարիչը կիրառել է երկնագույնի, կանաչի, վարդագույնի և սպիտակի զանազան երանգներ: Ձախ կողմի սառցասարի վրա կարելի է նկատել երկնագույնի երակներ, որոնք իրականում գոյանում են աստիճանապար հալչելու և սառեցման հետևանքով:

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Նկարը Դալասի թանգարանում

Նկարի առաջին պլանում հեղինակը վրձնել է նավակայմի բեկորներ, որը նա կապել է Ֆրանկլինի արշավախմբի տխուր պատմության հետ: Այդ բեկորը խորհրդանշում է մարդու փխրունությունը բնության ուժերի նկատմամբ: Հետաքրքիր է, որ 1861 թվականին ցուցադրված կտավում այդ կայմը առաջին տարբերակում բացակայել է: Այն նկարվել է ավելի ուշ՝ 1862 թվականի վերջին և 1862 թվականի սկզբներին՝ լոնդոնյան ցուցադրությունից առաջ:

Այլ նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ Էդվին Չըրչը այլ նկարներ էլ է վրձնել, որոնցում պատկերել է այսբերգներ: Դրանք են՝ «Այսբերգները և նավաբեկությունը մայրամուտին» (անգլ.՝ Icebergs and Wreck in Sunset, 1860, մասնավոր հավաքածու) և «Այսբերգ» (անգլ.՝ The Iceberg, 1891, Քարնեգի արվեստի թանգարան, Փիթսբուրգ):

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.dma.org/collection/artwork/frederic-edwin-church/icebergs
  2. https://www.wikidata.org/wiki/Q575573
  3. «The Icebergs, 1861, Frederic Edwin Church (American, 1826-1900)» (HTML)։ Dallas Museum of Art։ Վերցված է 31.10.2012 
  4. «The Icebergs, 1861, Frederic Edwin Church» (HTML)։ Dallas Museum of Art — dmaconnect.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 01.11.2012 
  5. Barbara Matilsky։ «In Search of Icebergs — Tracing the 1859 expedition of the painter Frederic Edwin Church to Newfoundland and Labrador» (HTML)։ www.vanishing-ice.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 31.10.2012 
  6. «Frozen Sublimity, Louring Sky» (PDF)։ The Wall Street Journal — online.wsj.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 31.10.2012 
  7. 7,0 7,1 «The Icebergs, Frederic Edwin Church, American, 1826—1900» (PDF)։ University of North Texas — art.unt.edu։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 31.10.2012 
  8. «Frederic Edwin Church, The Icebergs, 1861» (HTML)։ The Hudson River School — hudson-river-school.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-13-ին։ Վերցված է 01.11.2012 
  9. «Jerry Walters to Lecture on "Icebergs on the Hudson"» (HTML)։ www.fredericktownmissouri.net։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 02.11.2012 
  10. «Best in Snow» (HTML)։ www.antiquesandfineart.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-13-ին։ Վերցված է 02.11.2012 
  11. «Bon Voyage to The Icebergs» (HTML)։ uncrated.wordpress.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 31.10.2012 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Noble Louis L. (1861)։ After Icebergs with a Painter: A Summer Voyage to Labrador and around Newfoundland։ New York: D. Appleton and Company 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]