Jump to content

Այումու Սեկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այումու Սեկո
ճապ.՝ 瀬古 歩夢
Քաղաքացիությունը  Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 7, 2000(2000-06-07)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Օսակա, Ճապոնիա
Հասակ 1,85 մետր
Դիրք պաշտպան

Այումու Սեկո (ճապ.՝ 鈴木 淳之介, հունիսի 7, 2000(2000-06-07)[1], Օսակա, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Գավր» ակումբի կենտրոնական պաշտպան և հենակետային կիսապաշտպան: Հանդես է գալիս Ճապոնիայի ազգային հավաքականում:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեկոն «Սերեսո Օսակա» ակումբին միացել է 2016 թվականին: Նոյեմբերի 11-ին նորամուտն է նշել երիտասարդական թիմի կազմում Ջեյ-լիգա 3-ում՝ «Կատալլե Տոյամա»-ի դեմ խաղում[2][3]: 2019 թվականի դեկտեմբերի 7-ին առաջին խաղն է անցկացրել Ջեյ-լիգաի առաջին դիվիզիոնում հիմնական թիմի կազմում։ Թիմը 2:0 հաշվով հաղթանակ է տարել «Օիտա Տրինիտա»-ի նկատմամբ: 2022 թվականի հունվարի 18-ին Սեկոն երեք տարվա պայմանագիր է ստորագրել շվեյցարական «Գրասհոփեր» թիմի հետ[4]: 2025 թվականի հունիսի 17-ին հայտարարվել է, որ նա այդ ամռանը լքելու է ակումբը՝ լիգայում 117 հանդիպում անցկացնելուց հետո[5]:

2025 թվականի հուլիսի 23-ին Սեկոն միացել է Լիգա 1-ում հանդես եկող ֆրանսիական «Գավր» ակումբին[6]:

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունվարի 21-ին Սեկոն հրավիրվել է Ճապոնիայի ազգային հավաքական՝ Ուզբեկստանի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար[7]: Սակայն Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիան խաղը չեղարկել է՝ Քովիդ-ի հետ կապված սահմանափակումների պատճառով[8]:

2023 թվականի մարտին Հաձիմե Մորիյասուն նրան հրավիրել է Ուրուգվայի և Կոլումբիայի դեմ ընկերական խաղերին: Այս անգամ ֆուտբոլիստը նոր թիմում նորամուտը նշել է 2023 թվականի մարտի 24-ին ամբողջական խաղ անցկացնելով Ուրուգվայի դեմ (1:1)[9]:

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ[10]՝

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Մայրցամաք Այլ Արդյունք
ԱռաջնությունԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Սերեսո Օսակա (Մինչև 23-ը) 2016 Ջեյ-լիգա 3 1010
2017 110110
2018 161161
2019 7070
Արդյունք 351351
Սերեսո Օսակա 2017 Ջեյ-լիգա 1 00300030
2019 1313060221
2020 2710040311
2021 27030305[Ն 1]0380
Արդյունք 6729013050942
Գրասհոպեր 2021/2022 Շվեյցարիայի Սուպեր Լիգա 130130
2022/2023 31032342
2023/2024 361102[Ն 2]0391
2024/2025 370102[Ն 2]1401
Արդյունք 117152411264
Լե Հավր 2025/2026 Լիգա 1 12000120
Ընդհանուր Արդյունք 231414213050412677

Անհատական

Ճապոնիայի առաջնության տարվա երիտասարդ խաղացող՝ 2020[11]։

  1. Խաղեր AFC Չեմպիոնների Լիգայում
  2. 1 2 Շվեյցարիայի Սուպերլիգայի փլեյ-օֆֆի խաղեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «J.League Data Site». Արխիվացված օրիգինալից 2025-01-19-ին. Վերցված է 2025-11-17-ին.
  3. «Match report J.League Data Site». Արխիվացված օրիգինալից 2025-12-06-ին. Վերցված է 2025-11-17-ին.
  4. «GC VERPFLICHTET INNENVERTEIDIGER AYUMU SEKO». Արխիվացված օրիգինալից 2022-02-16-ին. Վերցված է 2025-11-17-ին.
  5. «GC Zürich verabschiedet mehrere Spieler». Grasshopper Club Zurich. 2025-06-17. Արխիվացված օրիգինալից 2025-06-17-ին. Վերցված է 2025-06-17-ին.
  6. «Ayumu Seko débarque au HAC  (ֆրանսերեն). Le Havre AC. 2025-07-23. Վերցված է 2025-07-23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «Soccer: Japan name J-League based 22-man squad for Jan. Uzbekistan friendly». Արխիվացված է օրիգինալից 2022-01-18-ին. Վերցված է 2022-01-18-ին.
  8. «Japan Football Association cancels friendly against Uzbekistan due to COVID restrictions». Արխիվացված օրիգինալից 2025-12-06-ին. Վերցված է 2025-11-17-ին.
  9. Michael Church (2023-03-24). «Substitute Nishimura strikes to earn Japan draw against Uruguay». espn.co.uk (British English). ESPN. Արխիվացված օրիգինալից 2023-06-12-ին. Վերցված է 2023-03-24-ին.
  10. «A. Seko». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2021-05-18-ին. Վերցված է 2021-05-26-ին.
  11. Jリーグ 歴代のMVP・ベストイレブン・得点王 Արխիվացված 2025-06-24 Wayback Machine (ja)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այումու Սեկո» հոդվածին։