Այուաբա էկոլոգիական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այուաբա էկոլոգիական կայան
Estação Ecológica de Aiuaba
Տեսակէկոլոգիական կայան
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՍեարա
Հիմնվել է2001
Մակերես11 747 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Այուաբա էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Այուաբա էկոլոգիական կայան

Այուաբա էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica de Aiuaba), էկոլոգիական կայան Բրազիլիայի Սեարա նահանգում։ Այն պահպանում է Կաատինգա չոր անտառային բիոմի տարածքը։ Ծառահատումից և որսորդությունից վտանգված է պահպանման միավորումը, որն իրականացվում է տեղի բնակչության կողմից։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այուաբա էկոլոգիական կայանը գտնվում է Կաատինգա բիոմում։ Ընդգրկում է 11747 հա տարածք։ Ստեղծվել է 2001 թվականի փետրվարի 6-ի հրամանագրով և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից։ Պահպանման միավորումը Սեարա նահանգի Այուաբա մունիցիպալիտետում է[1]։ Այն գտնվում է Սեռա դե Իպիաբայի միջհյուսիսային նստվածքային ավազանում[2]։ Որոշ տարածքներում տարածքը լեռնային է, իսկ որոշներում՝ ավելի հարթ։ Տեղակայված է ծովի մակարդակից 400-700 մետր բարձրության վրա[1]։

Տարեկան տեղումների միջին քանակը 590-684 մմ է, իսկ տեղումների մեծ քանակություն դիտվել է դեկտեմբերից հունիս ընկած ժամանակահատվածում[1]։ Միջին ջերմաստիճանը 23 °C է։ Բուսականությունը անտառապատ տափաստանային սավանա է և հիմնականում չի փոխվել մարդկային գործողությունների արդյունքում՝ բացի որոշ դաշտերից։ Բույսերից շատերը «հարմարվել» են երաշտին։ Թռչունների կյանքը սահմանափակ է` երկար չորային ժամանակահատվածների պատճառով[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական կայանը «խիստ բնական արգելոց է», որը գտնվում է Բնության պահպանության միջազգային միության Iա կատեգորիայի ներքո։ Նպատակն է՝ պահպանել բնությունը և աջակցել գիտական հետազոտություններին[1]։ Ականջավոր աղավնին (Zenaida auriculata), որը վտանգված է արհեստավարժ որսորդների կողմից, բուծման շրջանում ապաստան է որոնում միավորումում[2]։ Միավորումը՝ որպես Կաատինգա բիոմի պահպանության ամենամեծ տարածք, ունի մեծ էկոլոգիական նշանակություն, քանի որ ամբողջությամբ ծածկված է Կաատինգայի ծառերով, և կարևոր դեր է խաղում կենսաբանական բազմազանության պահպանման գործում։

2014 թվականին բնապահպանը հայտարարեց, որ Այուաբա էկոլոգիական կայանի ճակատագիրը կանխորոշվել էր։ 2012 թվականի դեկտեմբերից մինչ այժմ կառավարիչ չի եղել, ինչի պատճառով անդարմանելի վնաս է հասցվել տարածաշրջանի վայրի բնությանը և սավաննայի բիոմին։ Որսորդները զվարճանում էին՝ սպանելով թռչուններին և վայրի կենդանիներին, ինչպես նաև հատելով դարավոր կանգուն մնացած տեղի ծառերը[3]։ 2015 թվականի դրությամբ Գամելեյրայի հսկիչ կետը մեկ տարով փակ էր։ Միավորումն ու նրա շրջակայքը վտանգված են եղել տեղացիների կողմից, ովքեր որս էին անում և ծառեր հանում։ Այնուամենայնիվ, բնապահպանական իրազեկման ծրագիրը կարող է որոշակի ազդեցություն ունենալ այդ գործողությունների կրճատման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Estação Ecológica de Aiuaba», Ambiente Brasil (Portuguese), Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Silvânia Claudino (2014 թ․ մարտի 13), «Estação Ecológica de Aiuaba sofre com ação de caçadores», Diário do Nordeste, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  • Unidade de Conservação: Estação Ecológica de Aiuaba (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)