Այոս Կիրիկոս
Քաղաք | ||
---|---|---|
Այոս Կիրիկոս | ||
հուն․՝ Άγιος Κήρυκος | ||
Այոս Կիրիկոսի նավահանգիստը | ||
Երկիր | Հունաստան | |
Պերիֆերիա | Հյուսիսային Եգեյան կղզիներ | |
Նոմոս | Իկարիա | |
Համայնք | Ikaria municipality? և Commune of Aghios Kirykos? | |
Խոսվող լեզուներ | հունարեն | |
Բնակչություն | 3,511 մարդ (2011) | |
Խտություն | 47 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | հույներ | |
Կրոնական կազմ | հույն ուղղափառ եկեղեցի | |
| ||
Այոս Կիրիկոս (հուն․՝ Άγιος Κήρυκος), քաղաք և նախկին տարածաշրջանային միավոր Հունաստանի Հյուսիսային Եգեյան կղզիների մաս կազմող Իկարիա կղզու տարածքում[1]։
2011 թվականի վարչատարածքային բաժանման վերաբերյալ բարեփոխումներից հետո քաղաքը Իկարիայի տարածաշրջանային միավորի մաս է կազմում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Այոս Կիրիակոսի բնակչությունը կազմում է 3511 մարդ[2]։
Քաղաքը զբաղեցնում է 74,7 կմ² տարածք (28 քառակուսի մղոն)։ Իկարիայի նոմոսի վարչական կենտրոնն է և կղզու խոշորագույն քաղաքը, որը ծառայում է նաև, որպես նավահանգիստ։ Քաղաքն անվանված է ի պատիվ արևելյան ուղղափառ եկեղեցու ամենաերիտասարդ նահատակի, ով Փոքր Ասիայում մահացել է երեք տարեկան հասակում[3]։
Քաղաքում գործում է նրան նվիրված տաճար։ Այոս Կիրիկոսում է տեղի ունենում ամենամյա «Իկարոս» մրցաշարը, որն ամեն տարի տեղի է ունենում հուլիս ամսին։
Այոս Կիրիկոսի տեսարժան վայրերն են անտիկ դպրոցը, հնագիտական թանգարանը, ավանդական հրապարակը, մարզադաշտը, ինչպես նաև միջնադարյան եկեղեցին։ 1928 թվականին այստեղ են տեղի ունեցել համահունական Եգեյան 10-րդ սպորտային խաղերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կալիկրատիսյան բարեփոխումներ Արխիվացված 2018-11-13 Wayback Machine Հունաստանի արտաքին գործերի նախարարություն (հուն.)
- ↑ «2001 թվականի մարդահամարի տվյալներ» (PDF) (հունարեն). Հունաստանի ազգային վիճակագրական ծառայություն.
- ↑ Հույն ուղղափառ եկեղեցու նահատակներ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այոս Կիրիակոսի պաշտոնական կայքը Արխիվացված 2008-07-27 Wayback Machine (հուն.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այոս Կիրիկոս» հոդվածին։ |
|