Այշե Սոյսալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այշե Սոյսալ
թուրք.՝ Ayşe Soysal
Ծնվել էհունիսի 24, 1948(1948-06-24) (72 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունմաթեմատիկոս և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Բոսֆորի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա
Պաշտոն(ներ)ռեկտոր
Ալմա մատերՄիչիգանի համալսարան և Ռոբերթ քոլեջ
Տիրապետում է լեզուներինթուրքերեն
Գիտական ղեկավարJack E. McLaughlin?[1]

Այշե Սոյսալ (թուրք.՝ Ayşe Soysal, հունիսի 24, 1948(1948-06-24), Ստամբուլ, Թուրքիա), թուրք մաթեմատիկոս։ 2004- 2008 թվականներին զբաղեցրել է Ստամբուլի Բոսֆորի համալսարանի նախագահի պաշտոնը։ Համարվում է Թուրքիայի առաջատար գիտնականներից և մաթեմատիկոսներից մեկը։ Գիտական հետազոտություններ է իրականացրել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այշե Սոյսալը ծնվել է 1948 թվականի հունիսի 24-ին Ստամբուլում։ 1967 թվականին ավարտել է Ստամբուլի աղջիկների ամերիկյան քոլեջը։ 1971 թվականին բակալավրի աստիճան է ստացել Ստամբուլի Ռոբերտ քոլեջում, որտեղ սովորել է մաթեմատիկա և ֆիզիկա։ Սոյսալը իր կրթությունը շարունակել է Միացյալ Նահանգներում։ 1973 թվականին ստացել է մագիստրոսի գիտական աստիճան, իսկ 1976 թվականին՝ Միչիգանի համալսարանում ստացել է մաթեմատիկայի դոկտորի գիտական աստիճան։

1976 թվականին սկսել է դասավանդել Բոսֆորի համալսարանում, որտեղ աշխատել է մաթեմատիկայի ամբիոնում։ 1981 թվականին ստացել է դոցենտի, իսկ 1991 թվականին՝ պրոֆեսորի գիտական աստիճան։ 2009 թվականից դասավանդում է Քոչի համալսարանում։ Սոյսալը զբաղեցնում է նաև Արվեստների և գիտությունների դպրոցի փոխդեկանի պաշտոնը՝ ղեկավարելով մաթեմատիկայի ամբիոնը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի թուրքական ներկայացուցչության խորհրդի անդամ է։ Սոյսալը Բոսֆորի համալսարանը ներկայացրել է Միջբուհական խորհրդում (թուրք.՝ Universiteler Arasi Kurul):

2004 թվականին նշանակվել է Բոսֆորի համալսարանի նախագահի պաշտոնում։ Նա առաջին կինն էր, ով զբաղեցրել է այդ պաշտոնը։ Հիմնական դասախոսությունները վերաբերում են խմբերի տեսությանը և Գալուայի տեսությանը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Second Degree Cohomology of Finite Orthogonal Groups, I, Jour. Alg. Vol. 56, 1979.
  • The Second Degree Cohomology of Finite Orthogonal Groups, II, Jour. Alg. Vol. 56, 1980.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mathematics Genealogy Project — 1997.