Այշե Էրզան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այշե Էրզան
թուրքերեն՝ Ayşe Erzan
Ծնվել է1949
Անկարա, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան
Հաստատություն(ներ)Ստամբուլի տեխնիկական համալսարան, Միջինարևելյան տեխնիկական համալսարան, Feza Gürsey Institute?, International School for Advanced Studies?, Գրոնինգենի համալսարան, Մարբուրգի համալսարան, Պորտուի համալսարան և Ժնևի համալսարան
ԱնդամակցությունԵվրոպական ակադեմիա[1]
Ալմա մատերԲրին Մոր քոլեջ և Սթոնի Բրուքի համալսարան
Տիրապետում է լեզուներինթուրքերեն
Պարգևներ

Այշե Էրզան (թուրքերեն՝ Ayşe Erzan, 1949, Անկարա, Թուրքիա), թուրք տեսական ֆիզիկոս։ Թուրքիայի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այշե Էրզանը ծնվել է 1949 թվականին Անկարայում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ստամբուլում, այնուհետև սովորել ԱՄՆԲրին Մար քոլեջում, 1970 թվականին ստացել բակալավրի աստիճան, 1976 թվականին Սթոնի Բրուքի համալսարանից ստացել է ֆիզիկայի դոկտորի աստիճան[4][5]։

Անկարա վերադառնալով՝ Միջինարևելյան տեխնիկական համալսարանում եղել է ֆիզիկայի ամբիոնի անդամ, 1977 թվականին միացել է Ստամբուլի տեխնիկական համալսարանին։ Այդ ժամանակահատվածում նաև ներգրավված է եղել խաղաղության և կանանց շարժումների մեջ[6]։ 1980 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջումից հետո հեռացել է երկրից[4]։ 1981-1990 թվականներին աշխատել և դասավանդել է տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում ու համալսարաններում։ 1981-1982 թվականներին աշխատել է Ժնևի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնում, 1982-1985 թվականներին՝ Պորտուգալիայում եղել է Պորտոյի համալսարանի այցելու դոցենտ, 1985-1987 թվականներին Մարբուրգի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնում Ալեքսանդր ֆոն Հումբոլդ հիմնադրամի կրթաթոշակառու, 1987-1990 թվականներին կարճ ժամանակահատված Տրիեստի Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնում եղել է հետազոտող գիտնական, նախքան 1990 թվականին Ստամբուլի տեխնիկական համալսարան վերադառնալը։ Հետազոտական աշխատանքները շարունակում է Ֆեզա Գուրսեի ինստիտուտում[6]։

Էրզանը 1995 թվականին դարձել է Թուրքիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1997 թվականին՝ իսկական անդամ։ Նույն տարում արժանացել է TÜBİTAK-ի (Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտական խորհուրդ) գիտական մրցանակի, 2003 թվականին՝ «Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակի, 2009 թվականին՝ Ռամալ մրցանակի։ Գիտությունների համաշխարհային ակադեմիայի անդամ է[7], Journal of Statistical Physics և European Physical Journal B խմբագրական խորհրդի անդամ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ae-info.org/ae/User/Erzan_Ayse
  2. https://www.gettyimages.pt/detail/fotografia-de-not%C3%ADcias/ayse-erzan-recipient-of-the-2003-loreal-unesco-fotografia-de-not%C3%ADcias/583567190
  3. https://www.aps.org/programs/honors/prizes/sakharov.cfm
  4. 4,0 4,1 Hizlan, Doğan (2003 թ․ մարտի 9). «Fizikçi». Hürriyet (Turkish).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Ayşe Erzan». Palestine Academy for Science & Technology. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 Hahn-Koenig, Monica Anke. «Alumnae Profiles: Ayse Erzan, 'outstanding' scientist». Bryn Mawr Alumnae Bulletin. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. «Rammal Award 2009». EuroScience. 2010 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]