Այն սև օրերուն
Այն սև օրերուն Այն սեւ օրերուն... | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Արամ Անտոնյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ինքնակենսագրություն |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | արևմտահայերեն |
Էջեր | 204 |
Հրատարակման վայր | Բոստոն |
Հրատարակիչ | «Հայրենիք» |
Հրատարակման տարեթիվ | 1919 |
OCLC | 48137278 |
Թվային տարբերակ | babel.hathitrust.org կայքում |
Այն սև օրերուն, Արամ Անտոնյանի 1919 թվականին Բոստոնում հրատարակած գիրքն է հայերի ցեղասպանության մասին։
Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտոնյան Արամ Անտոնի (1887-1952), պատմաբան, հրապարակախոս։ 1914 թվականի օգոստոսից նշանակվել է հայկական նամակների կայսերական գրաքննիչ, սակայն Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանին որոշ տեղեկություններ հաղորդելու համար 1915 թվականին աքսորվել է հայ մտավորակնների հետ միասին։ Հալեպում եղած ժամանակ թուրք քարտուղար Նայիմ բեյից ձեռք է բերել հայերի ցեղասպանության մասին մի շարք պաշտոնական վավերագրեր, որոնք հրապարակել է Այն սև օրերուն… (1919, Բոստոն) և Նայիմ բեյի հուշերը (1920)` հայերեն հրատարակությունը Մեծ ոճիր գրքերում։ Այդ վավերագրերը օգտագործվել են ինչպես երիտթուրքերի (1919), այնպես էլ Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ։
Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արամ Անտոնյանը «Այն սև օրերուն» գրքի առաջին մասում մանրամասն նկարագրել է փախուստի նպատակով թաքնված մի հայ պատանու հետապնդումը թուրք ժանդարմաների կողմից, հայ մայրերի ողբը Եփրատում խեղդված իրենց զավակների համար։ Այնուհետև անդրադարձել է Հալեպից եկող հայ գաղթականների նոր քարավանին, որը բաղկացած էր 30-50 տարեկան կանանցից։ Հեղինակը մանրամասն նկարագրել է այդ կանանց դրությունը, նրանց արտաքին տեսքը և խորհել նրանց նախկին կենսունակության մասին։ Այնուհետև հեղինակն անդրադարձել է Մունպուճ գյուղի կառավարիչ Հուսեին էֆենդու Մեսքենե ժամանմանը։ Հայ գաղթականները վկայում են այն մասին, որ Հուսեին էֆենդին բազմաթիվ հայ դեռատի աղջիկների է առևանգել Մունպուճ և Հալեպ, գիշերային խրախճանքներ կազմակերպել իր վրանում։ Համաձայն ժանդարմաների վկայության՝ Հալեպից հայ գաղթականների նոր քարավաններ էին բերվել Գարլըք՝ Մեսքենե տարագրվելու նպատակով։ Աշխատության մեջ հեղինակը հիմնականում տեղեկություններ է հայտնել Մեսքենե տարհանվող հայ գաղթականներից կազմված մի քարավանի մասին՝ անդրադառնալով նրանց կենցաղին, ապրումներին[1]։
Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արամ Անտոնյան, Այն սև օրերուն, Բոստոն, 1919