Այն ավարտվում է մեզ հետ (ֆիլմ)
Այն ավարտվում է մեզ հետ անգլ.՝ It Ends with Us | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | ռոմանտիկ ֆիլմ և վեպի էկրանավորում |
| Հիմք | Այն ավարտվում է մեզ հետ |
| Թվական | օգոստոսի 8, 2024, օգոստոսի 15, 2024[1][2] և օգոստոսի 7, 2024[3] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Justin Baldoni? |
| Սցենարի հեղինակ | Քոլին Հուվեր և Christy Hall? |
| Դերակատարներ | Բլեյք Լայվլի, Brandon Sklenar?, Ջենի Սլեյթ, Hasan Minhaj? և Ալեքս Նյուսթադթեր |
| Օպերատոր | Բարրի Փիթերսոն |
| Երաժշտություն | Ռոբ Սիմոնսեն |
| Տևողություն | 130 րոպե |
| Պաշտոնական կայքէջ | |
Այն ավարտվում է մեզ հետ (անգլ.՝ It Ends with Us), ամերիկյան ռոմանտիկ ֆիլմ՝ ռեժիսոր Ջասթին Բալդոնիի և գրված Քրիստի Հոլլի կողմից՝ հիմնված Քոլին Հուվերի 2016 թվականի համանուն վեպի վրա։ Այն արտադրվել է Wayfarer Studios-ի և Saks Pictures-ի կողմից, որտեղ նկարահանվել են Բլեյք Լայվլին, Բալդոնին, Բրենդոն Սքլենարը, Ջենի Սլեյթը, Հասան Մինհաջը և Էմի Մորթոնը:
Ֆիլմը նախատեսվում է թողարկել Միացյալ Նահանգներում 2024 թվականի օգոստոսի 9-ին Columbia Pictures-ի կողմից Sony Pictures Releasing-ի միջոցով:
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բլեյք Լայվլի՝ Լիլի Բլում
- Իզաբելա Ֆերեր՝ երիտասարդ Լիլի
- Ջասթին Բալդոնի՝ Ռայլ Քինքեյդ
- Բրենդոն Սկլենար՝ Ատլաս Կորիգան
- Ալեքս Նոյշտեդթեր՝ երիտասարդ Ատլաս
- Ջենի Սլեյթ՝ Ալլիսա
- Հասան Մինհաջ՝ Մարշալ
- Էմի Մորթոն[4]
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսին Ջասթին Բալդոնին ընտրել է վեպը իր «Wayfarer Entertainment» ընկերության կողմից արտադրված ֆիլմի ադապտացիայի համար[5]։ 2023 թվականի հունվարին Բլեյք Լայվլին ընտրվել է Լիլի Բլումի դերում։ Բալդոնին, որը մարմնավորում է Ռայլ Քինքեյդի դերը, նաև հանդես է գալիս որպես ֆիլմի ռեժիսոր, իսկ Քրիստի Հոլը՝ սցենարիստ[6][7]։ 2023 թվականի ապրիլին Բրենդոն Սքլենարին ընտրել են Ատլասի դերը խաղալու համար[8]։ Նկարահանումները սկսվել են Հոբոքենում, Նյու Ջերսի, Field Colony-ում, աշխատանքային տարածքում և արվեստի պատկերասրահում, 2023 թվականի մայիսի 5-ին[9]: Նույն ամսին ավելի ուշ հայտարարվել է, որ Հասան Մինհաջը միացել է դերասանական կազմին[10]: Հաջորդ ամիս ֆիլմի նկարահանումները ստիպված եղավ ժամանակավորապես դադարեցնել 2023 թվականի WGA գործադուլի պատճառով[11]: Ֆիլմի արտադրության դադարի ժամանակ ֆիլմի կեսը եղել է նկարահանված[12]։ Արտադրությունը արդեն դադարեցվել էր, երբ 2023 թվականի SAG-AFTRA գործադուլը սկսվեց 2023 թվականի հուլիսի 14-ին[13]։ Նկարահանումները վերսկսվել են Ջերսի Սիթիի Նյուպորտ թաղամասում 2024 թվականի հունվարի 5-ին[14]։ Նույն ամսին Իզաբելա Ֆերերը և Ալեքս Նոյշտեդթերը միացել են դերասանական կազմին, համապատասխանաբար որպես Լիլիի և Ատլասի երիտասարդ դերասաններ[15]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ի սկզբանե նախատեսվել է թողարկվել կինոթատրոնում 2024 թվականի փետրվարի 9-ին[16] և 2024 թվականի հունիսի 21-ին[17], սակայն թողարկման ամսաթիվը հետաձգվել է մինչև 2024 թվականի օգոստոսի 9-ը[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://kinomeister.de/nur-noch-ein-einziges-mal-trailer/
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ https://kulttuuritoimitus.fi/kritiikit/kritiikit-elokuva/se-tavallinen-tarina-paremmista-piireista-arviossa-ensi-iltaelokuva-se-paattyy-meihin/
- ↑ Phillips, Michael (2023 թ․ հուլիսի 18). «Column: Chicago mainstay Amy Morton on the actors' strike: 'We're mad. And we're fed up.'». Chicago Tribune. Վերցված է 2024 թ․ հունիսի 26-ին.
- ↑ McNary, Dave (2019 թ․ հուլիսի 15). «Justin Baldoni Developing 'It Ends With Us' Romance Movie». Variety. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Kroll, Justin (2023 թ․ հունվարի 26). «Blake Lively & Justin Baldoni To Star In 'It Ends With Us'; Baldoni Also Directing Sony And Wayfarer Studios' Adaptation Of Colleen Hoover Novel». Deadline. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Zhan, Jennifer (2023 թ․ հունվարի 26). «The It Ends With Us Movie Ends Up Casting Blake Lively». Vulture. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Kroll, Justin (2023 թ․ ապրիլի 20). «'1923' Breakout Brandon Sklenar To Play Atlas Corrigan In Sony And Wayfarer's Adaptation Of 'It Ends With Us' Starring Blake Lively». Deadline. Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Campano, Leah; Oh, Hannah (2023 թ․ մայիսի 16) [January 27, 2023]. «Everything We Know About the Film Adaptation of Colleen Hoover's "It Ends With Us"». Seventeen. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Kroll, Justin (2023 թ․ մայիսի 24). «'It Ends With Us' Adaptation At Sony And Wayfarer Studios Adds Hasan Minhaj To Cast». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Fleming, Mike Jr (2023 թ․ հունիսի 13). «Blake Lively Pic It Ends With Us Paused By WGA Pickets; Reports Of Mission: Impossible 8 Stoppage Untrue». Deadline Hollywood. Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Piña, Christy (2023 թ․ հուլիսի 7). «'It Ends With Us' Sets 2024 Release Date». The Hollywood Reporter. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Gonzalez, Umberto (2023 թ․ հուլիսի 14). «Here Are All The Movies Affected by the SAG-AFTRA Strike From Deadpool 3 to Mission: Impossible 8 (Photos)». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Farina, Danielle (2024 թ․ հունվարի 5). «Casting Call for It Ends With Us; Filming Next Week in Jersey City». The Hoboken Girl. Վերցված է 2024 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Isabela Ferrer And Alex Neustaedter To Play Young Lily And Young Atlas In Sony And Wayfarer's Adaptation Of 'It Ends With Us'». Deadline Hollywood. 2024 թ․ հունվարի 16. Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Piña, Christy (2023 թ․ հուլիսի 7). «'It Ends With Us' Sets 2024 Release Date». The Hollywood Reporter. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2024 թ․ հունվարի 10). «Blake Lively, Justin Baldoni Movie Colleen Hoover's 'It Ends With Us' Heads To Summer». Deadline Hollywood. Penske Media Corporation. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2024 թ․ ապրիլի 15). «Blake Lively & Justin Baldoni Romance 'It Ends With Us' Will Now Begin In Early August». Deadline Hollywood. Penske Media Corporation. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
| ||||||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- 2024 ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Անգլերեն ֆիլմեր
- Արտադրությունում գտնվող ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Նյու Ջերսիում նկարահանված ֆիլմեր
- Վեպերի էկրանավորումներ