Այն ամենն, ինչ ես ունեմ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Այն ամենն, ինչ ես ունեմ
Freeheld
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանր դրամա[1][2][3]
Թեմա Laurel Hester
Թվական 2015
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Peter Sollett[1][2][4]
Պրոդյուսեր Richard Fischoff, Էլլեն Փեյջ, PayPal Mafia, Michael Shamberg, Ստեյսի Շեր, Ջեյմս Դ․ Շտեռն և Cynthia Wade
Սցենարի հեղինակ Ron Nyswaner
Դերակատարներ Ջուլիանա Մուր[1][2][4][3], Էլլեն Փեյջ, Սթիվ Կարել, Մայքլ Շենոն, Luke Grimes, Ջոշ Չարլզ և Mary Birdsong
Օպերատոր Maryse Alberti
Երաժշտություն Հանս Ցիմեր
Մոնտաժ Andrew Mondshein
Պատմվածքի վայր Նյու Ջերսի
Կինոընկերություն Ջեյմս Դ․ Շտեռն
Տևողություն 103 րոպե

«Այն ամենն, ինչ ես ունեմ» (անգլ.՝ Freeheld), ամերիկյան դրամա՝ նկարահանված 2015 թվականին: Ֆիլմի ռեժիսորը Փիթեր Սոլեթն է: Ֆիլմի սցենարը գրել է Ռոն Նիսուոները:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորել Հեսթերը (Ջուլիանա Մուր) Նյու Ջերսի նահանգի ոստիկանության վաստակավոր սպա է, որն ապրում է իր սիրեցյալ Սթեյսի Անդրեի (Էլեն Փեյջ) հետ։ Անսպասելիորեն Լորենն իմանում է, որ իր մոտ հայտնաբերվել է 4-րդ աստիճանի թոքերի քաղցկեղ և նրա ապրելու շանսերը մեծ չեն։ Նա ցանկանում է թոշակային խնայողությունները նվիրաբերել իր կյանքի ընկերոջը, ինչպես դա անում են իր հետերոսեքսուալ գործընկերները։ Սակայն տեղական իշխանությունները մերժում են Լորելի խնդրանքը, քանի որ նրա կյանքի ուղեկիցը կին էր: Լորելը, որը միշտ թաքցրել է իր սեռական կողմնորոշումը գործընկերներից ու ղեկավարությունից, մահվան շեմին սկսում է բացահայտ պայքարել արդարության համար՝ հանուն այն կնոջ՝ ում սիրում է։ Պայքարին միանում են նաև Լորելի գործընկեր Դեյն Ուելսը (Մայքլ Շենոն) և ակտիվիստ Սթիվեն Գոլդշտեյնը (Սթիվ Կարել): Նրանց ուժերի շնորհիվ և՛ ոստիկանությունը, և՛ սովորական քաղաքացիները սկսեցին պայքարել օրենքի հավասարության համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին սցենարիստ Ռոն Նիսուոները հայտարարեց, որ ցանկանում է գրել Սինտի Ուեյդի վավերագրական կարճամետրաժ «Ժառանգության իրավունք» ֆիլմի ադապտացված տեքստը[6]: Այդ ժամանակ դերասանուհի Էլեն Փեյջն արդեն համաձայնվել էր խաղալ Սթեյսի Անդրեի դերում[6][8]: Նա առաջինն էր, ով միացավ դերասանական անձնակազմին։ Պրոդյուսերներ Մայքլ Շամբերգն ու Սթեյսի Շերը Ուեյդին ուղարկել են վավերագրական ֆիլմի կրկնօրինակը և հարցրել, թե արդյո՞ք հետաքրքրված է գլխավոր հերոսի կերպարում նկարահանվելու համար, որին «նա միանգամից համաձայնել է»[9]: Քեթրին Հարդվիկը ընտրվել էր որպես ֆիլմի ռեժիսոր, բայց հետո դուրս եկավ նախագծից[10]: 2012 թվականին ռեժիսոր է ընտրվել Փիթեր Սոլեթը[11]: Ջուլիան Մուրը դերասանական անձնակազմին է միացել 2014 թվականի փետրվարին[5]: Սթիվեն Գոլդշտեյնի դերի համար ընտրվել էր Զակ Գալիֆիանակիսը, որը չխաղաց և նրան փոխարինեց Սթիվ Կարելը[7]:

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրիմիերան կայացել է 2015 թվականի հոկտեմբերի 2-ին[12]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնականում ստացել է քննադատների բացասական գնահատականները։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 48% վարկանիշ 127 մեկնաբանության հիման վրա և հնարավոր 10-ից 5,6 բալ[13]: Metacritic կայքում ֆիլմն ունի հնարավոր 100-ից 50 միավոր՝ 30 մեկնաբանության հիման վրա[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt1658801/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/es/film591470.html
  3. 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/freeheld
  4. 4,0 4,1 http://www.bbfc.co.uk/releases/freeheld-film
  5. 5,0 5,1 Tatiana Siegel (2/13/2014)։ «Julianne Moore, Zach Galifianakis to Star in Drama 'Freeheld' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-06-14 
  6. 6,0 6,1 6,2 McClintock Pamela (2010-05-18)։ «Nyswaner to adapt ‘Freeheld’ for Ellen Page»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-06-14 
  7. 7,0 7,1 Erik Larsen (Sept. 16, 2014)։ «Hollywood to immortalize Ocean County gay rights battle»։ Asbury Park Press (անգլերեն)։ Վերցված է 2017-06-14 
  8. Seth Abramovitch (5/7/2014)։ «'X-Men's' Ellen Page on Life After Coming Out, the Bryan Singer Case and Her Battle With Depression»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-06-14 
  9. Daniel D'Addario (Aug 27, 2015)։ «Ellen Page on 'Freeheld' and Coming Out»։ Time։ Վերցված է 2017-06-14 
  10. Joe Cunningham (Aug 23, 2012)։ «Watch: Gay Rights Doc ‘Freeheld’ That’s Being Turned Into A Feature Starring Ellen Page, Financing For Film Secured | IndieWire» (անգլերեն)։ IndieWire։ Վերցված է 2017-06-14 
  11. Drew Taylor (Sep 6, 2012)։ «‘Nick and Norah’ Director Peter Sollett To Helm Ellen Page’s Equal Rights Drama ‘Freeheld’ | IndieWire» (անգլերեն)։ IndieWire։ Վերցված է 2017-06-14 
  12. Dorothy Snarker (May 8, 2015)։ «The Great Gay Hope of Ellen Page and Julianne Moore’s “Freeheld” | IndieWire» (անգլերեն)։ IndieWire։ Վերցված է 2017-06-14 
  13. «Freeheld» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2017-06-14 
  14. «Freeheld»։ Metacritic։ Վերցված է 2017-06-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]