Այն Կաալեպ
Այն Կաալեպ էստ․՝ Ain Kaalep | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 4, 1926[1][2] |
Ծննդավայր | Տարտու, Էստոնիայի Հանրապետություն |
Վախճանվել է | հունիսի 9, 2020[3] (94 տարեկան) |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, հեղինակ, թարգմանիչ, գրող և գրական քննադատ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հյուգո Տրեֆների գիմնազիա և Տարտուի համալսարան |
Պարգևներ | Երրորդ դասի Ազգային խորհրդանշանի շքանշան Jaan Kross գրական մրցանակ Յուհան Լիիվի անվան բանաստեղծական մրցանակ Էստոնական ԽՍՀ վաստակավոր գրող Q12363799? Ազգային ինքնության մրցանակ Վիդեմանի լեզվի մրցանակ և Էլվայի պատվավոր քաղաքացի |
Զավակներ | Ռուբեն Կաալեպ |
Այն Կաալեպ Վիքիքաղվածքում | |
Ain Kaalep Վիքիպահեստում |
Այն Կաալեպ (էստ․՝ Ain Kaalep, հունիսի 4, 1926[1][2], Տարտու, Էստոնիայի Հանրապետություն - հունիսի 9, 2020[3]), էստոնացի և խորհրդային բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, գրաքննադատ, գրականագետ: Էստոնիայի ԽՍՀ վաստակավոր գրող (1986 թվական): Յուհան Սմուուլի գրական մրցանակի (1977 և 1985 թվականներ) և Յու․ Լիիվի անվան բանաստեղծական մրցանակի (1984 թվական) դափնեկիր: Էլվա և Տարտու քաղաքների պատվավոր քաղաքացի (1998 և 2014)[4]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն Կաալեպը ծնվել է մտավորականի ընտանիքում։ Սովորել է Ուգո Տրեֆների գիմնազիայում, իսկ 1943 թվականից՝ Տարտուի համալսարանում: Կամավոր կերպով ցուցակագրվել է ֆիննական բանակի JR 200 հետևակային գնդին («ֆինն երիտասարդներ»): Էստոնիայում սովետական իշխանություն հաստատումից հետո 1946 թվականից մինչև 1947 թվականը նա բանտում է եղել:
1956 թվականին ավարտել է Տարտուի համալսարանը՝ ուգրո-ֆիննական լեզուներ մասնագիտությամբ: Բանասեր և ուգրո-ֆիննական լեզուների մասնագետ է: 1989-2001 թվականներին եղել է «Ակադեմիա» («Akadeemia») ամսագրի գլխավոր խմբագիրը: 2002 թվականին, որպես հումանիտար գիտությունների պրոֆեսոր, դասախոսություններ է կարդացել Տարտուի համալսարանում: Ընտրվել է Էստոնիայի կոնգրեսի պատգամավոր։ Եղել է Էստոնիայի ուսանողների ընկերության նախագահը: Ապրել և աշխատել է Էլվայում:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ է «Լանդշաֆտները լուսաբացից առաջ» («Aomaastikud»), «Սամարղանդյան տետր» («Samarkandi vihik») բանաստեղծական ժողովածուների, որոնք երկուսն էլ լույս են տեսել 1962 թվականին, ինչպես նաև «Լճային բնապատկերներ» («Järvemaastikud»,1968 թվական), « Ոսկե Աֆրոդիտեն և այլ բանաստեղծություններ» («Kuldne Aphrodite teisi luuletusi», 1986 թվական), «Աստվածային դյուժին» («Jumalatosin», 2008 թվական) բանաստեղծական ժողովածուների, որոնք աչքի են ընկել ինտելեկտուալությամբ և բանաստեղծական ձևերի բազմազանությամբ:
Այն Կաալեպի գրական աշխատություններից կազմված «Հայրենի երկրի և համաշխարհային գրականության մասին» («Maavallast maailmakirjandusest») ժողովածուն հրապարակվել է 1984 թվականին: Նա անտիկ ժամանակաշրջանի բանաստեղծների (Սոֆոկլես) ստեղծագործությունները թարգմանում է ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն, հայերեն, ուզբեկերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով: Գերմաներենից նա թարգմանել է Գյունտեր Այխի, Յոհանես Բեխերի, Բրեխտի, Հեսսեի, Հոֆմանսթանի, Ալբերտ Գուտերսլոյի, Դոդերերի, Ֆրիշի ստեղծագործությունները, իսպաներենից՝ Ալեյսանդրեի և Գարսիա Լորկայի, պորտուգալերենից ՝ Անտոնիո Նետոյի և Պեսոայի, ֆրանսերենից ՝ Բոդլերի, Ժակ Պրևերի թուրքերենից ՝ Նազըմ Հիքմեթի, լեհերենից` Յուլիուշ Սլովացկիի և այլոց ստեղծագործությունները:
Տ․ Շևչենկոյի «Կտակ», բանաստեղծությունը «Հերետիկոսը», «Կատերինա», «Լիլեյա» պոեմները և նրա մյուս բոլոր մեկնությունները ներառվել են էստոնական «Կոբզար» հրատարակման մեջ («Kobsaar», Թալին, 1961 թվական):
Հրապարակել է «Հայելային լանդշաֆտներ» թարգմանությունների ժողովածուն («Peegelmaastikud», 1976 թվական, հատոր 1, 1980 թվական, հատոր 2), որի առաջին հատորը պարունակում է Տ. Շևչենկոյի, Ի. Ֆրանկոյի, Լեսյա Ուկրաինկայի առանձին ստեղծագործությունները:
Տ. Շևչենկոն նվիրել է «Տարաս Շևչենկոյի ծովային ճանապարհորդությունը Թալին» բանաստեղծությունը ( «Tarass Ševtšenko merereis Tallinna», 1961 թվական, ուկրաիներեն թարգմանությունը ՝ Դ. Պավլիչկոյի) և «Տարաս Շևչենկո․ Զինվորն ու մահը» («Tarass Ševtšenko. Sõdur ja surms», 1973 թվական) բանաստեղծությունները, որոնք համապատասխանաբար ներառվել են 1971 թվականին հրապարակված «Ապակե բնապատկերներ» («Klaasmaastikud») և 1976 թվականին հրապարակված «Իշխանի մահը և այլ բանաստեղծություններ» («Paani surm teisi luuletusi») ժողովածուներում և «Մեծ Կոբզարի փոքրիկ դասը» («Väike õppetund suure kobsaari juures», 1964 թվական) մտորումների ակնարկը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://tartu.postimees.ee/6993930/suri-ain-kaalep
- ↑ «Ain Kaalep 1926 - 2020»։ Estonian World Review (էստոներեն)։ Վերցված է 2020-12-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ain Kaalep(էստոներեն)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Այն Կաալեպ կատեգորիայում։ |
- Հունիսի 4 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Տարտու քաղաքում ծնվածներ
- Հունիսի 9 մահեր
- 2020 մահեր
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Երրորդ դասի Ազգային խորհրդանշանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Էստոնացի թարգմանիչներ
- Էստոնացի գրողներ
- Էստոնացի բանաստեղծներ
- Էստոնացի դրամատուրգներ
- Էստոնացի գրականագետներ
- Էստոնացի բանասերներ
- Գրաքննադատներ
- Էստոնացի լեզվաբաններ
- Էստոնիայի գրականություն
- 20-րդ դարի գրականություն
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Էստոնացի հասարակական գործիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ