Այծեմնիկ Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այծեմնիկ Օհանյան
Ծնվել էօգոստոսի 27, 1957(1957-08-27) (64 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1980)
Մասնագիտությունբժիշկ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Հերացու մեդալ

Այծեմնիկ Օհանյան (օգոստոսի 27, 1957(1957-08-27), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այծեմնիկ Օհանյանը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 8-ին Վանաձորում (նախկինում՝ Կիրովական)։ 1980 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ընդհանուր բժշկության ֆակուլտետը, իսկ 1981 թվականին` նույն ֆակուլտետի կլինիկական ինտերնատուրան (բուժական գործ)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Կիրովականի առաջին բուժմիավորման թերապևտ, 1989-1998 թվականներին՝ Վանաձորի առաջին պոլիկլինիկայի գերձայնային ախտորոշման բաժանմունքի վարիչ։ 1998-ից մինչև 2002 թվականը աշխատել է «Վանաձորի 2-րդ հիվանդանոց» ՊՓԲԸ-ում՝ որպես բժիշկ-սոնոգրաֆիստ։ 2002-2007 թվականներին եղել է «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ ախտորոշիչ բաշանմունքի վարիչ, 2007-2008 թվականներին՝ Վանաձորի «թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ բժիշկ-սոնոգրաֆիստ։ 2008 թվականից մինչև 2012 թվականը եղել է «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» ՊՓԲԸ ախտորոշիչ բաժանմունքի վարիչ, 2012-2014 թվականներին՝ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ բժիշկ-սոնոգրաֆիստ, 2014-ից մինչև 2018 թվականը՝ «Վանաձորի ԲԿ» ՓԲԸ բժիշկ-սոնոգրաֆիստ։ 2000-2018 թվականներին զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ մատուցելով բժշկական ծառայություն։

2005 թվականից մինչև 2008 թվականը եղել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով 2016 թվականից մինչև 2018 թվականը եղել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ։

2011 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է։

2018 թվականի օգոստոսի 14-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]