Վիթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Այծեղջերուներից)
Վիթ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ընտանիք Անտիլոպ
Լատիներեն անվանում
Gazella


Վիթեր (լատին․՝ Gazella), երկկճղակավոր կաթնասուն կենդանիների[1]։ Վիթերը նախ և առաջ տարածված են Աֆրիկայի սավաննաներում, ինչպես նաև Ասիայում։ Gazell բառը առաջացել է արաբերեն ghazal բառից։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիթերը հանդիսանում են բարեկազմ և երակարաոտ կենդանիներ։ Նրանց մարմնի երկարությունը կախված տեսակից հասնում է 85-170 սմ, պոչի երկարությունը՝ 15-30 սմ, քաշը՝ 12-85 կգ։ Երկար ա բարակ ոտքերով, արագավազ, ոչ մեծ կենդանիներ են։ Եղջյուրները քնարաձև են, աչքերը՝ մեծ, ականջները՝ երկար, սրածայր։ Վիթերի բուրդը հանդիպում է մարմնի վերին մասում և գունավորված է դեղնամոխրագույնից շագանակագույն։ Մարմնի ներքին մասը՝ ինչպես կանոն սպիտակ է։ Շատ տեսակների մոտ հանդիպում են սև գծեր մարմնի վրա, որոնք վերևից ունեն ավելի բաց գույն։ Տեսակների մեծ մասի մոտ եղջյուրներ ունեն երկու սեռերն էլ, էգերի մոտ դրանք ավելի փոքր չափերի են և փխրուն են։ Միակ բացառությունը հանդիսանում է ջեյրան տեսակը, որի մոտ եղջյուրներ ունեն միայն արուները։ Եղջյուրների երկարությունը հասնում է 30 սմ-ի։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիթերի տարածվածությունը ընդգրկում է Աֆրիկան (բացառությամբ Մադագասկարը) և Ասիայի մեծ մասը։ Ձգվում է արաբական թերակղզիներից մինչև հյուսիսային Հնդկաստան և հյուսիսային Չինաստան։ Տարածված են Հյուսիսային և Արևելյան Աֆրիկայի, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի, Հյուսիս-Արևմտյան Հնդկաստանի անապատներում ու տափաստաններում, Կենտրոնակաև Ամերիկայում։ Խոտակեր են, ապրում են հոտերով, պոլիգամ են։ Նրանք տարածված են հիմանականում տափաստանային հատվածներում։ Որոշ տեսակներ մնում են անապատներում և կիսաանապատներում։

Վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիթերի էգերը ապրում են վիթերի խմբերի հետ, մոտ 10-30 վիթերի հետ։ Որոշ խմբերի կենդանիների թիվը կարող է հասնել 100-ի, անգամ 1000-ի, որը հաճախ է հանդիպում աֆրիկական սավաննաներում։ Արուները մինչ իրենց խմբեր գտնելը ապրում են այլ խմբերի հետ։ Այնուհետև նրանք գտնում են ցանկացած էգի և պաշտապանում են նրան հակառակորդ արուներից։ Բոլոր վիթերը համարվում են արագ վազողներ, որոնց արագությունը հասնում է 50 կմ/ժամ։ Վիթ Թոմսոնը հայտնի է նրանով, որ կարող է հասնէլ 80 կմ/ժամ արագության։ Վիթերը խոտակեր կենդանիներ են, նրանք սնվում են խոտով և այլ բույսերով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 20 տեսակ։

  • Gazella dorcas — Վիթ դորկաս
  • Gazella saudiya
  • Gazella bennettii
  • Gazella gazella — Յուրահատուկ վիթ
  • Gazella bilkis
  • Gazella arabica
  • Gazella spekei — Վիթ Սպիկա
  • Gazella cuvieri — Վիթ էդմի
  • Gazella rufifrons —
  • Gazella thomsoni — Թոմսոնի վիթ
  • Gazella subgutturosa — Ջեյրան
  • Gazella rufina

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այծեղջուրների մի քանի տեսակներն ունեն արդյունագործական նշանակություն (օգտագործում են միսը, մորթին, եղջյուրները

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիթեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիթեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 344