Այծամորուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այծամորուք
Galega orientalis Rehuvuohenherne C IMG 4803.JPG
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ցեղ Այծամորուք (Galega)
L., 1753

Այծամորուք (լատ.՝ Galega), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3 (այլ տվյալներով՝ 6-8), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ այծամորուք դեղատու (G. officinalis) և այծամորուք արևելյան (G. orientaiis

Արտաքին կառուցվածք և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները խոշոր են, բարդ փետրաձև։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ կապույտ կամ սպիտակ։ Պտուղը նեղ գլանաձև բազմասերմ ունդ է։ Դեղատու այծամորուքը պարունակում է ալկալոիդ (գալեգին), վիտամին C, ինսուլինանման նյութ և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են շաքարախտի, բրոնխային հեղձուկի դեպքերում։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ այծամորուք դեղատու (G. officinalis) և այծամորուք արևելյան (G. orientaiis)։ Աճում է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի ենթալպյան բարձրախոտերում և մարգագետիններում, գետափերին, անտառի բացատներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png