Jump to content

Այլա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այլա
թուրքերեն՝ Ayla
Երկիր Թուրքիա
Ժանրռազմական ֆիլմ, դրամա և պատմական ֆիլմ
Թվականսեպտեմբերի 8, 2017[1], հոկտեմբերի 27, 2017[1], դեկտեմբերի 7, 2017[2][1], դեկտեմբերի 8, 2017[1], ապրիլի 8, 2018[1], ապրիլի 12, 2018[1], մայիսի 9, 2018[1], հունիսի 7, 2018[1], հունիսի 21, 2018[1], ապրիլի 19, 2019[1] և հուլիսի 19, 2019[1]
Լեզութուրքերեն, անգլերեն և կորեերեն
ՌեժիսորՋան Ուլքայ
Սցենարի հեղինակYiğit Güralp?
ԴերակատարներԻսմայիլ Հաջըօղլու, Չեթին Թեքինդոր, Ալի Աթայ, Ալթան Էրքեքլի, Մուրաթ Յըլդըրըմ, Կիմ Սոլ Խյոն, Թաներ Բիրսել[3], Էրիկ Ռոբերտս[3], Էսրա Դերմանջըօղլու[3], Մերալ Չեթինքայա[3] և Դամլա Սյոնմեզ[3]
ԵրաժշտությունՖահիր Աթաքօղլու
ՄոնտաժMustafa Presheva?
Պատմվածքի վայրԹուրքիա
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն125 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Այլա» (թուրքերեն՝ Ayla), թուրք ռեժիսոր Ջան Ուլքայի ֆիլմը։ Ֆիլմը Թուրքիայի կողմից առաջադրվել է «Օսկար» կինոմրցանակի՝ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, սակայն չի կարողացել անցնել որակավորման փուլը[4][5]։

Կորեական պատերազմի ժամանակ թուրքական բրիգադի սերժանտ Սուլեյմանը, որը կռվում էր ՄԱԿ-ի ուժերի կազմում, փրկում է սառած կորեացի աղջնակի կյանքը։ Նա իր խնամքի տակ է վերցնում երեխային և տալիս նոր անուն՝ Այլա։ Պատերազմից հետո Սուլեյմանը չի կարողանում որդեգրել որբ երեխային՝ կառավարությունից ստանալով մերժում։ Պատճառը նրա ամուսնացած չլինելն էր։ Նա ստիպված է լինում աղջկան հանձնել մանկատուն։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այլա» ֆիլմի սցենարը հիմնված է Կիմ Ըն ջայի և Սուլեյման Դիլբիրլիղի իրական պատմությունը, որոնց միավորումը, վավերագրական ֆիլմի տեսքով, ցուցադրվել է 2010 թվականին հարավկորեական MBC հեռուստաալիքով։ Վավերագրական ֆիլմը կոչվում էր «Kore Ayla»[6][7][8]։ Ֆիլմի քասթինգը տեղի է ունեցել 2016 թվականին, Հարավային Կորեայում։ Փոքրիկ Այլայի դերը բաժին է հասել Կիմ Սոլին, որը ավելի վաղ նկարահանվում էր «Պատասխան 1988-ին» հարավկորեական հեռուստասերիալում[8]։ Կո Ըն Մինը ստացել է փոքրիկ Այլայի մոր դերը[9]։ Ֆիլմի նկարահանման հովանավորը դարձել է «Turkish Airlines» թուրքական պետական ավիաընկերությունը՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հետ համատեղ։ Նկարահանումների մեծ մասը տեղի են ունեցել Թուրքիայում[6][10]։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտվել են 2017 թվականի հունիսի վերջին[9]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2017 թվականի հոկտեմբերի 21՝ Քեյփթաունի միջազգային կինոփառատոնի «Լավագույն մոնտաժ» մրցանակ[11],
  • 2017 թվականի նոյեմբերի 2՝ Սիդնեյի կինոփառատոնի Ասիական միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակ[12],
  • 2017 թվականի դեկտեմբերի 8՝ Ոսկե տուրիզմ մրցանակի ոսկե կինոմրցանակ[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Internet Movie Database — 1990.
  2. film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  3. 1 2 3 4 5 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. «Ayla». Box Office Mojo. Վերցված է 13 апреля 2018-ին.
  5. «Ayla». The Numbers. Վերցված է 13 апреля 2018-ին.
  6. 1 2 «Türkiye'nin Oscar adayı belli oldu». Հուրիեթ. 24 августа 2017. Վերցված է 13 апреля 2018-ին.
  7. «'MBC 스페셜' 한국전쟁 고아소녀 아일라(김은자), 60년 만에 만난 터키 아버지와 눈물의 포옹». Busan Ilbo. 6 марта 2017. Վերցված է 13 апреля 2018-ին.
  8. 1 2 «'응팔' 진주 김설, 한국-터키 합작영화 '아일라' 주연 발탁» [Kim Seol, who played Jin-ju in 'Reply 1988', chosen for role in South Korea–Turkey joint production 'Ayla']. Newsen. 23 ноября 2016. Վերցված է 13 апреля 2018-ին.
  9. 1 2 «고은민, 한국*터키 합작영화 '아일라'출연…터키 현지촬영 완료». Korea Economic Daily Television. 4 июля 2017. Վերցված է 13 апреля 2018-ին.
  10. Betul, Sinem (2 мая 2017). «'Ayla,' a movie based on a heart-breaking 65-year-old real-life story». korea.net. Վերցված է 13 апреля 2018-ին.
  11. Türkiye’nin Oscar adayı 'Ayla’ya ödül
  12. Ayla’ya Bir Ödül de Los Angeles’tan
  13. Ayla’ya bir ödül daha

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]