Jump to content

Այլա Էրդուրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այլա Էրդուրան
Բնօրինակ անունթուրքերեն՝ Ayla Erduran
Ծնվել էսեպտեմբերի 22, 1934(1934-09-22)[1][2]
Ստամբուլ, Թուրքիա[1][2]
Երկիր Թուրքիա
Մահացել էհունվարի 7, 2025(2025-01-07)[3][4] (90 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա[3][4]
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն[5][1]
Մասնագիտությունջութակահարուհի
Գործիքներջութակ[2]
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա (1951)[1][6] և Մոսկվայի կոնսերվատորիա[1][2]
Պարգևներ
 Ayla Erduran Վիքիպահեստում

Այլա Էրդուրան (թուրքերեն՝ Ayla Erduran, սեպտեմբերի 22, 1934(1934-09-22)[1][2], Ստամբուլ, Թուրքիա[1][2] - հունվարի 7, 2025(2025-01-07)[3][4], Ստամբուլ, Թուրքիա[3][4]), թուրք ջութակահարուհի։ 

Նա հանդես է եկել համաշխարհային առաջատար նվագախմբերի հետ, ինչպես օրինակ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Բեռլինի գերմանական սիմֆոնիկ նվագախմբի, Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի և Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի։ Նա աշխատել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Էրնեստ Անսերմեն, Պաուլ Կլեցկին, Ժան Ֆուրնեն, Միշել Պլասոնն և ուրիշներ։ Համերգներով հանդես է եկել Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մերձավոր Արևելքում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Ռուսաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում։ Նրա ելույթները հեռարձակվել են Անգլիայի, Գերմանիայի, Բրազիլիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Նիդերլանդների և ԱՄՆ-ի ռադիոկայաններով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլա Էրդուրանը ջութակ սովորել է Կառլ Բերգերի հետ՝ իր առաջին համերգը տալով 10 տարեկանում[7]։ 1946-1951 թվականներին, Բենեդետիի և Բենվենուտիի ղեկավարությամբ, վերապատրաստվել է[8] Փարիզի միջազգային կոնսերվատորիայում։ Դրանից հետո մեկնել է ԱՄՆ, որտեղ աշխատել է մինչև 1955 թվականը։ Նրա ուսուցիչներն են եղել Իվան Ղալամյանը և Զինո Ֆրանչեսկատին։ 1957-1958 թվականներին Էրդուրանը սովորել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում՝ Դավիդ Օյստրախի դասարանում։

Այլա Էրդուրանը, որպես պրոֆեսոր, 1973-1990 թվականներին աշխատել է Շվեյցարիայի կոնսերվատորիայի ջութակի ամբիոնում, ինչպես նաև Լոզանի կոնսերվատորիայի մագիստրատուրայում[8]։

Էրդուրանն իր համերգային գործունեությունն սկսել է Եվրոպայում։ Առաջին անգամ հանդես է եկել Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբում՝ Գլազունովի ջութակի կոնցերտով։ Որպես Դավիդ Օյստրիխի աշակերտ, Էրդուրանը 1957 թվականին եղել է Վինյավսկիի անվան մրցույթի վեց հաղթողներից մեկը, որի ժամանակ մրցում էին 120 ջութակահարներ[8]։ 1958 թվականին նրա ելույթը Ուլվի Ջեմալ Էրկինի հետ Բրյուսելում շատերին է հիացրել, ներառյալ Բելգիայի թագուհի Եղիսաբեթ Բավարացուն[8]։

Բացի Եվրոպայի և ԱՄՆ-ի համերգներից, Էրդուրանն իր առաջին մեծ շրջագայությունը կատարել է Կանադայում՝ 1961-1962 թվականներին՝ մասնակցելով շուրջ 160 համերգների։ Այնուհետ, Թուրքիայի նախագահական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել Մերձավոր Արևելքում, որի հետ միասին ելույթ է ունեցել նաև Անատոլիայի տարբեր նահանգներում։ Միթհաթ Ֆենմենի հետ Լոնդոնում իր առաջին սոլո կոնցերտից հետո, 1964 թվականին պարգևատրվել է Հարիեթ Քոեն Օլգի մրցանակով։

1965 թվականին Էրդուրանի կատարմամբ Բրամսի «Ջութակի կոնցերտը» Ալբերտ Հոլլից ուղիղ եթերով հեռարձակել է BBC-ն։ 1968 թվականին թուրք ջութակահարուհի Վերդա Էրմանի հետ աֆրիկյան շրջագայությունից հետո, 1970 թվականին Էրդուրանը Նիդերլանդներում պարգևատրվել է Բեթհովենի մրցանակով։

Այլա Էրդուրանը դուետով հանդես է եկել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Իեհուդի Մենուհին, Իգոր Օյստրախը և այլն[9][10]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • (2003) Ayla Erduran Plays Brahms & Bruch[11],
  • (2004) Ayla Erduran Plays Brahms[12],
  • (2008) Ayla Erduran Archive Series 5: Live Recordings, 1958—2004[13]։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլա Էրդուրանը 1971 թվականին արժանացել է Թուրքիայի ժողովրդական արտիստի կոչման[14]։

  • Հենրիկ Վինյավսկիի անվան մրցույթի 5-րդ հորիզոնական (1957 թվական)[8]։
  • Հարիեթ Քոեն Օլգի մրցանակ (1964 թվական)։
  • Բեթհովենի մրցանակ (Նիդերլանդներ, 1970 թվական)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 World-renowned Turkish violinist Ayla Erduran dies at 90
  2. 1 2 3 4 5 6 7 2025-01-08T10:16:00+00:00 Obituary: Violinist Ayla Erduran (1934-2025)
  3. 1 2 3 4 Devlet Sanatçısı Ayla Erduran, İstanbul'da hayatını kaybetti
  4. 1 2 3 4 Ayla Erduran - Classical Music Daily
  5. Odatv Ayla Erduran'a duygusal veda... Kimler katıldı (тур.) — 2025.
  6. Sounds of Istanbul Ayla Erduran
  7. madebycat.com. «Ayla Erduran». muzik.iksv.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  8. 1 2 3 4 5 «Ayla Erduran». www.wieniawski.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  9. Gurkan, Yasemin. «A lifetime devoted to the violin:Ayla Erduran». hurriyetdailynews.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 16 апреля 2018-ին.
  10. «Ayla Erduran». turkish culture foundation. Վերցված է 16 апреля 2018-ին.
  11. «Ayla Erduran Plays Brahms & Bruch - Ayla Erduran | Songs, Reviews, Credits | AllMusic». AllMusic. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  12. «Ayla Erduran Plays Brahms - Ayla Erduran | Songs, Reviews, Credits | AllMusic». AllMusic. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  13. «Ayla Erduran Archive Series 5: Live Recordings, 1958-2004 - Ayla Erduran | Songs, Reviews, Credits | AllMusic». AllMusic. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  14. «who's who : ayla erduran». www.turkishculture.org. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այլա Էրդուրան» հոդվածին։