Այդահո Ստեմփիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այդահո Ստեմփիդ


Լիգաներ NBA զարգացման լիգա
Հիմնադրում 1997
Պատմություն Այդահո Ստեմփիդ
CBA՝ 1997–2001; 2002–2006
NBA Դի-լիգա՝ 2006–այժմ
Մարզադաշտ Սենթուրիլինկ արենա Բոյզ
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոյզ, Այդահո, ԱՄՆ
Ակումբի գույներ Սև, կարմիր, արծաթագույն, սպիտակ
                   
Նախագահ Բիլ Լլեթ
Գլխավոր մարզիչ Մայք Փեթ
Առաջնություններ 1 (2008)
Կայք
Համազգեստ
Kit body unknown.png
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Kit body unknown.png
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

«Այդահո Ստեմփիդ» (անգլերեն` Idaho Stampede), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը գտնվում է Այդահո նահանգի Բոյզ բնակավայրում և հանդես գալիս NBA զարգացման լիգայի արևմտյան դիվիզիայում: Տնային հանդիպումները թիմն անցկացնում է «Սենթուրի Լինկ արենա» կոչվող մարզապալատում։ Հիմնադրվել է 1997 թվականին, որպես Բասկետբոլի միջցամաքային ասոցիացիայի (CBA) ակումբ։ 2004-05 մրցաշրջանում թիմը հասել է մինչը CBA գերեզրափակիչ՝ պարտվելով «Դակոտա Վիզարդսին»։ 2005–06 մրցաշրջանի ավարտից հետո ակումբի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարում է NBA-ի զարգացման լիգային միանալու մասին։ 2008 թվականին «Ստեմփիդը» հաղթում է լիգայի առաջնությունը։

Հանդիսանում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» կրտսեր ակումբը։

Արտաքին հղումներ[խմբագրել]