Այգեշատ (գինի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այգեշատ

Այգեշատ, թնդեցված տեսակավոր գինի։ Առաջին անգամ արտադրվել է 1940 թվականին, Էջմիածնի շրջանում (այժմ՝ Արմավիրի մարզի մաս), «Ոսկեհատ» խաղող»-ից։ Թնդությանը 19 ծավալային % է, շաքարայնությանը՝ 10%, տիտրվող թթվությանը՝ 4,5–5,5 գ/լ։ Այգեշատն ունի դեղին սաթի գույն, մրգահամ է։

Հնեցման ընդհանուր ժամկետը 3 տարի է։ Համամիութենական և միջազգային մրցույթներում ու համտեսների ժամանակ Այգեշատին շնորհվել են 6 ոսկե, 4 արծաթե մեդալներ, 1 դիպլոմ ու 1 ատեստատ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 342