Այգեձոր կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այգեձոր կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԱյգեձոր
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Այգեձոր կամավորական ջոկատ, կազմավորվել է 1988 թվականին, Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ Ունեցել է շտաբ։ Եղել է շրջանի ամենամեծ ջոկատը։ 1988-1994 թվականներին մասնակցել է Տավուշի (Այգեձոր, Արծվաբերդ, Չինարի, Չորաթան, Այգեպար) շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Խ. Ղազարյանը (ընդհանուր հրամանատար), Բ. Ղարայանը, Ա. Բաբայանը, Վ. Ղարսայանը, Ա. Հակոբյանը, Ա. Կիզողյանը, Է. Օրդյանը, Ս. Օրդյանը, Տ. Եղիազարյանը, շտաբի պետ՝ Վ. Գրիգորյանը։ Ջոկատից զոհվել է 11 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։