Այգեձորի ջրամբար
Արտաքին տեսք
Գտնվում է | Տավուշ գետի վրա | |
Երկիր | Հայաստան | |
Վարչատարածքային բաժանում | Տավուշի մարզ | |
Այգեձորի ջրամբար, ջրամբար Հայաստանի Տավուշի մարզում՝ համանուն գետի վրա։ Շահագործման է հանձնվել 1975 թվականին։ Մակերեսը 0,27 կմ² է, ջրատարողությունը' 4 միլիոն մ³, օգտակարը՝ 3,7 միլիոն մ³։ Ունի սեզոնային կարգավորում։ Պատվարը հողային է՝ ավազակավային երեսապատումով, երկարությունը՝ 260 մ, առավելագույն բարձրությունը՝ 36 մ։ Ջուրը բաց է թողնվում խորքային ձագարաձև ջրընդունիչի (ջրթողքը՝ 1,2 մ³/վ) միջոցով։ Ոռոգում է Այգեձոր, Մոսեսգեղ, Չորաթան գյուղերի հողատարածքները[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 141 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 227 — 992 էջ։