Այգեկ (Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Այգեկ (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք
Այգեկ
Կոորդինատներ: 39°19′20″ հս․ լ. 46°42′29″ ավ. ե. / 39.32222° հս․. լ. 46.70806° ավ. ե. / 39.32222; 46.70806
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՔաշաթաղ
Մակերես1004,0 կմ²
Բնակչություն94 մարդ
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
##Այգեկ (Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Այգեկ, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 60 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 98 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 1004.0 հա տարածք, որից 654,7 հա գյուղատնտեսական նշանակություն, 188,2 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։ Համայնքն ունի գյուղապետարան, կա բուժաշխատող։ Այգեկ համայնքի տարածքով անցնում է «Այգեկ-Գետամեջ» ոռոգման ջրատարները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգեկ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 94մարդ, կա 23 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի տարածքում առկա է մզկիթ (20-րդ դարի սկիզբ) պատմամշակութային հուշարձանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png