Այգեթաղ մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Այգեթաղ մեքենա, խաղողի վազերը թաղող մեքենա։ Կան թևավոր և էլևատորային այգեթաղ մեքենաներ։ Թևավորն ունի գութանի աջ և ձախ շրջող թևեր, որոնք միջշարքերից հողը բարձրացնում և շրջում են ծերկապված վազերի վրա։ էլևատորային այգեթաղ մեքենան վազերը հողով ծածկում է էլևատորների միջոցով։ Եթե մեքենան վազերը շարքերի ուղղությամբ պառկեցնելու մեխանիկական հատուկ հարմարանք չունի, ապա վազերը նախապես ծերկապում են։ Այգեթաղ մեքենաներն աշխատում են այգեգործական տրակտորներով, 2,0—2,5 մետր միջշարային տարածություն ունեցող այգիներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 341 CC-BY-SA-icon-80x15.png