Այգեբաց մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Այգեբաց մեքենաներ, խաղողի թաղված վազերը բացող մեքենա։ Այգեբաց մեքենաների վրա տեղադրված են թևավոր գութանային մասեր։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգեբաց մեքենան աշխատանքը կատարում է ոչ լրիվ, պահանջվում է ձեռքի լրացուցիչ աշխատանք, վազերը հողից մաքրելու և միջշարքերում փռելու համար։ Այգեբաց մեքենաներ կատարելագործելու ուղղությամբ աշխատանքներ են տարվել ՀԽՍՀ գյուղատնտեսության մեքենայացման և Էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտում (Նաիրիի շրջան)։ Փորձարկվել են սկավառակային տիպի աշխատանքային մասեր ունեցող այգեբաց մեքենաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 340 CC-BY-SA-icon-80x15.png