Այգածաղիկներ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այգածաղիկներ
2
տեսակճապոնական շիրմա և գեղանկար
նկարիչՍուզուկի Կիիցու
տարի19-րդ դար
բարձրություն178,3 սանտիմետր
լայնություն379,7 սանտիմետր
ստեղծման երկիր Ճապոնիա[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան և ասիական արվեստ[2]
Ծանոթագրություններ
 Morning Glories Վիքիպահեստում

«Այգածաղիկներ» (ճապ.՝ 朝顔図屏風), ճապոնացի նկարիչ Սուզուկի Կիիցուի նախշանկարը վեցփեղկանի առաջակալի վրա։ Աշխատանքը կատարվել է թանաքի, ներկերի և ոսկեջրած թղթի օգնությամբ։ 1992 թվականից ստեղծագործությունը գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[3]։

Պատկերման առարկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ipomoea nil

Նկարում պատկերված են կապույտ այգածաղիկներ, որոնք Ճապոնիայում հայտնի են նաև «առավոտյան փայլ» և ասագո (ճապ.՝ 朝顔) անվանումով։ Անվանումը նշանակում է, որ ծաղիկը ծաղկում է առավոտյան և փակվում երեկոյան[4]։ Այս ծաղիկը համարվում է ամենահայտնին Ճապոնիայում, այն իր ժողովրդականության բարձրակետին հասավ Էդո ժամանակաշրջանում, երբ սկսեցին աճեցնել նրա բազմաթիվ տեսակներ և տպագրվել ծաղիկին նվիրված ամբողջական պատկերազարդ գրքեր (օրինակ` «Ասագո Սանձյու Ռոկկա Սեն» (ճապ.՝ 朝顔三十六花撰) 1854 թվական)[4]։ Նկարում ծաղկի տրամագիծը ավելի մեծ է, քան ծաղկի չափերը[4]։ Ընդհանուր առմամբ նկարում պատկերված են շուրջ 150 այգածաղիկներ[4]։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուզուկի Կիիցուն այդ նկարը ստեղծել է իր ստեղծագործական գործունեության ուշ շրջանում, այն ժամանակ, երբ նա ստորագրում էր Սեյսեյ Կիիցու կեղծանվամբ (63 տարեկանից մինչև կյանքի վերջը)[5]։ Սկզբում Սուզուկի Կիիցուն սովորում էր գործվածք նկարազարդել «Իպոմեի» շիրմայի համար, որտեղ էլ դրսևորվեցին ներկերի հետ աշխատելու նրա գիտելիքները, նրա վրա զգալի էր նաև Ռիմպա դպրոցի վարպետների ազդեցությունը, որի հետևորդներից էր ինքը[3]։ Ռիմպա դպրոցի ավանդույթներում նա օգտագործում էր օրգանական հանքանյութերից ստացված վառ գույնի ներկեր և ոսկեջրած թղթեր[3]։ Սուզուկի Կիիցուն իր ուսուցիչ Սակայի Խոիցուի հետևորդն էր և ստեղծագործական վաղ շրջանում նրա ոճից շատ բան է փոխառել, սակայն ժամանակի ընթացքում նրա ոճը կերպարանափոխվեց, ստանալով սեփական դիմագիծ, որի վառ օրինակը դարձավ «Իպոմեի» շիրման[6]։ Այսպիսով, Սուզուկի Կիիցուի գունային ներկապնակը պարունակում էր ավելի վառ և համարձակ գույներ, նույնիսկ համեմատած Ռիմպա դպրոցի վարպետների հետ, ովքեր քարոզում էին դեկորատիվ ոճը, մասնավորապես այգածաղիկների պատկերման համար օգտագործվել էին կապույտ գույնի ավելի վառ և շլացուցիչ նրբերանգները[6]։ Ծաղիկները նկարելու համար նկարիչն օգտագործել է ինչպես վառ կապույտ ներկ, այնպես էլ ավելի զուսպ մուգ գույնի սևաներկ։ Կիրառելով տարասիկոմի տեխնիկան` նա դեռևս չչորացած սևաներկի շերտի վրա քսում էր մեկ այլ գույնի ներկ, խառնելով տարբեր նրբերանգները[6]։ Նկարի ստեղծման ժամանակ նկարիչը ավելի շատ կենտրոնացել է ծաղիկների և տերևների պատկերման վրա, առանց ֆոնային մանրամասների և համատեքստի ավելացման[3]։

Ծաղիկների պատկերումը գտնվում է Ռիմպա դպրոցի դեկորատիվ ոճի և Սուզուկի Կիիցուի ուշ շրջանի ստեղծագործությունների ռեալիզմի ոճի սահմանի միջև[7]։ Դա պայմանավորված է Կիոտոյում ի հայտ եկած արևմտյան երկրների արվեստի և ռեալիզմը նախընտրող նկարիչ Մարույամա Օկյոի նոր դպրոցի ազդեցությամբ[7]։ Ծաղիկների կուտակումը կամպոզիցիոն առումով բաժանված է երկու մասի, աջ կողմի ծաղիկները բարձրանում են գետնից դեպի վեր, իսկ ձախ կողմինը, կասկադով իջնում են ցած, կարծես աչքի համար անտեսանելի այգու ցանկապատի վրայով[3]։ Այսպիսով, կոմպոզիցիան պահպանել է դեկորատիվ բնույթը, բայց ծաղիկների պատկերումը դարձել է ռեալիստական[7]։

Նկարն ուղեկցվում է անվանի նկարիչ, բանաստեղծ և գեղագիր Կամեդի Բոսայի բանաստեղծությամբ, որը գովերգում է այդ ծաղիկները[6]։

Սուզուկի Կիիցուից հետո այգածաղիկները դարձան Ռիմպայի դպրոցի հաջորդ նկարիչների համար ծանոթ թեմա, որոնք ցանկանում էին պատճենելով ստեղծել պատկերման իրենց տարբերակները, նույնը նախկինում տեղի է ունեցել հիրիկների հետ, այն բանից հետո, երբ 18-րդ դարի սկզբին դպրոցի հիմնադիր Օգատա Կորինը այդ ծաղիկների պատկերմամբ ստեղծեց իր նշանավոր ստեղծագործությունը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.metmuseum.org/art/collection/search/48982
  2. Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «朝顔図屏風 Morning Glories». The Metropolitan Museum of Art.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «A Passion for Morning Glories». Japan Travel.
  5. «The life of Japanese painter, Kiitsu Suzuki». Into Japan. 2016 թ․ հոկտեմբերի 19.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Carpenter, John T. (2012). Designing Nature: The Rinpa Aesthetic in Japanese Art. Metropolitan Museum of Art. ISBN 9781588394712.
  7. 7,0 7,1 7,2 Jennette Mullaney. «Curator Interview: Suzuki Kiitsu's Morning Glories». The Metropolitan Museum of Art.