Այբուբենի աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Այբուբենի աշտարակ
Batumi, summer 2018 01.jpg
«Այբուբենի աշտարակ» (Բաթում)
Map
Map
Կոորդինատներ41°39′38″ հս․ լ. 41°38′11″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՎրաստան Բաթում
Կառուցվել է2011
ՇինարարՃարտարապետ՝ Ալբերտո Դոմինգո Կաբո
Ներկա վիճակըԿանգուն

Այբուբենի աշտարակ (վրաց.՝ ანბანის კოშკი), 130 մետր բարձրությամբ կառույց Վրաստանի Բաթում քաղաքում։ Աշտարակը խորհրդանշում է վրացական այբուբենի և ժողովրդի յուրօրինակությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցը ստեղծված է ԴՆԹ դիզայնով՝ կրկնակի պարուրանման ոճով։ Վրացական այբուբենի 33 տառերով հանդերձ աշտարակից վեր է հառնում խխունջանման պարույրը, որի 4 մետրը կառուցված է ալյումինից։

Կառույցի մեջտեղի հատվածում կա վերելակ, որը հասնում է մինչև շինության վերևի հարկ՝ կառույցի թագը, որտեղ գտնվում է վիթխարի, արծաթե գունդը։

Այբուբենի աշտարակը կառուցել է իսպանական CMD Ingeniero կազմակերպությունը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2010 թվականի հոկտեմբերի 10-ին, կառույցի արտաքին տեսքը պատրաստ է եղել 2011 թվականի դեկտեմբերին։ Կառուցման համար ծախսվել է 65 միլիոն դոլար[1]։

Կառույցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակը բաղկացած է հեծանի ձողաձողի պողպատե խողովակների 11 մոդուլներից, որոնք ստեղծում են երկու կառույց՝ շենքի ներսակողը՝ դիտարժան վերելակը և աստիճաները և արտաքին դիզայնը՝ ի լրումն ամբողջական կառույցի։ Յուրաքանչյուր 10,8 մետր բարձրությամբ երկու կողմերը միացված են աստղանման միջնորմներով։ Վերևի հատվածում ապակե հարթակն է՝ կառուցված եռանկյուն տարրերից և խոռոչանման հատվածներից։ Հարթակի տրաբեր հարկերում կան սենյակներ։

Առաջին հարկը կոչվում է տեղափոխման հարկ, որտեղ կարելի է հասնել 2 տեսարժան վերելակներով։ Այստեղից մյուս վերելակներով կարելի է հասնել այլ հարկեր։

Երկրորդ հարկում տեղակայված է հեռուստատեսային ստուդիա, երրորդ հարկում՝ խոհանոց, ռեստորան, որն ունի պտտվող մատանու տեսք, որտեղից այցելուները կարող են հիանալ քաղաքի արտաքին տեսքով և Սև ծովով՝ միաժամանակ վայելելով իրենց կերակուրը։ Չորրորդ հարկը համարվում է աստղադիտարան տախտակամած, որտեղից բացվում է եզակի տեսարան։ Հինգերորդ հարկը ստեղծված է այցելուներին ցույց տալու համար թե ինչքան լարված է աշխատում զանգվածային կափույրը, որը 50 տոննա զանգվածքով սարք է՝ տեղադրված շինության ներսում մեխանիկական տատանումները նվազեցնելու համար։

Ներկա պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցման օրից շինությունը լքված է, քանի որ 2014 թվականին պարզվեց, որ վերելակը անսարք է, հարկերում կարելի էր հանդիպել հարյուրավոր սատկած թռչուններ, չնայած որ շինությունը լուսավորված է և բոլորովին նոր տեսք ունի[2]։ 2015 թվականին Բաթումի քաղաքապետարանը որոշել է 130 մետր բարձրությամբ աշտարակը վարձակալությամբ հանձնել անհայտ իսպանական ընկերությանը՝ 20 տարի ժամկետով։ Բաթումի քաղաքապետարանը տարեկան 700000 լարի էր ծախսում շինության պահպանման համար։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետ՝ Ալբերտո Դոմինգո Կաբո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]