Ամր իբն Քուլսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ամր իբն Քուլսում
Ծնվել է 526
Վախճանվել է 584
Մասնագիտություն բանաստեղծ
Ազգություն արաբ
Ժանրեր կասիդա
պոեմ

Ամր իբն Քուլսում (526 - 584) (ամբողջական անուն՝ արաբ․՝ عمرو بن كلثوم التغلبي‎‎, Ամր իբն Քուլսում ալ-Թաղլիբի), Նախաիսլամական Արաբիայի 7 հայտնի բանաստեղծներից։

Նա ծագումով քրիստոնեադավան բանու Թաղլիբ ցեղից էր։ Այս ցեղը Արաբական թերակղզու ամենաբազմամարդ ու հայտնի ցեղերից էր։ Բանաստեղծը ուներ ազնվական ծագում։ Պատմությունից հայտնի է, որ Թաղլիբ ցեղը չորս տասնամյակ պատերազմել է մեկ այլ հայտնի՝ Բաքր ցեղի հետ (Բասուսի պատերազմ)։ Լախմիների հյուսիսարաբական պետության միջամտությամբ նրանք հաշտվում են։ Մի անգամ Լախմի իշխան Ամր իբն Հինդը, ում նստավայրը Հիրան էր, իր պալատականներից հարցնում է, արդյոք կա մեկը, ով չուզենա իր մորը ծառայել։ Նրան պատասխանում են, որ այդպիսին միայն Ամր իբն Քուլսումն է, ում հայրը՝ ալ-Մուհալհիլ իբն Ռաբիան, ազդեցիկ մարդ է։ Իշխանը Ամրին և իր մորը հրավիրում է պալատ և վարկաբեկում նրանց։ Ամրը զայրանում է, մենամարտի բռնվում իշխանի հետ և սրախողխող անում։

Մուալլականերում Ամր իբն Քուլսումը հիմնականում օգտագործել է հետևյալ ժանրերն ու ձևերը՝

  • Նկարագրություն (արաբերեն՝ وصف, ուասֆԿասիդան սկսվում է գինարբուքների և խնջույքների նկարագրությամբ։ Հետագայում այս ժանրը զարգացրել է միջնադարյան արաբ բանաստեղծ Աբու Նուվասը և հիմնել խամրիյաթը՝ գինու գովքը (արաբերեն՝ خَمْرِيَّةٌ)։
  • Ձոն (արաբերեն՝ مدح, մադհ)։ Ամր իբն Քուլսումի ձոնն ուղղված է սիրած էակին։ Սիրային քնարերգության մասը հաջորդում է ուասֆին։ Այստեղ նա պատմում է իր սիրեցյալի հետ բաժանման մասին, գովերգում նրա գեղեցկությունը։ Սակայն նշանակալի տեղ չտալով քնարական մուտքին, բանաաստեղծը առաջ է անցնում։
  • Փառաբանում (արաբերեն՝ فَخْرٌ , ֆախր)։ Թաղլիբցիների և բաքրիների պայքարը նկարագրված է գունեղ ու մաանրամասն մասին։ Ամրը գովերգում է թաղլիբ ցեղի առավելությունները, իր սեփական սխրագործությունները։ Մուալլակայի երկրորդ մասը ստեղծվել է պոետի կողմից Հիրայի իշխանին սպանելուց հետո։ Նրանում պոտը հերքում է նրանց իշխանների՝թաղլիբներին կառավարելու ձգտումը։ Մուալաքայի ֆախրում կան էպոսի տարրեր։ Սակայն ի տարբերություն էպոսի, աստեղ դեռևս հերոսը առանձնացված չէ, չի դարձել կենտրոնական դեմք՝մարմնավորելով ժողովրդի կամքը, իմաստությւոնը։

Ամր իբն Քուլսումի բանաստեղծական խոսքը համահունչ է, նա օգատգործել է փոխաբերություններ, գունագեղ մակդիրեր, հիպերբոլաներ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]