Ամրության սահման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ամրության սահման, մեխանիկական լարման արժեք, որից հետո տեղի է ունենում նյութի քայքայում։ Տվյալ նյութից կառուցված մարմնի մեխանիկական լարում, որից բարձր արժեքի դեպքում մարմինը քայքայվում է։ Ամրության սահմանները լինում են ստատիկական և դինամիկական, ինչպես նաև սեղմման և ձգման։

Մետաղական մարմնի ձգման հետևանքը
Երկու բռնիչները մարմինը ձգում են մինչը կտրվելը։

Ամրության սահմանի արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկ․ 1: Լարման և դեֆորմացիայի կապը ցույց տվող գրաֆիկ (σ – ε), որը հատուկ է ալյումինին։ 1.Սահմանային ուժ 2.Ամրություն 3. Ուղիղ համեմատական ամրության սահման 4. Պոկում, կոտրվում 5. Դեֆորմացիայի շեղում (սովորոբար 0,2%)

Ստատիկական ամրության սահման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստատիկ ամրության սահմանը, որը հաճախ հաճախ կոչվում է ուղղակի ամրության սահման, անընդհատ մեխանիկակական լարման շեմային արժեքն է, որը գերազանցելու դեպքում մեխանիկական լարումը քայքայում է տվյալ նյութից կազմված մարմինը: Համաձայն ԳՕՍՏ 1497-84 -ի «Ձգման փորձարկման մեթոդներ», ավելի ճիշտ ժամանակավոր դիմադրություն է քայքայման նկատմամբ, որը համապատասխանում է քայքայումից առաջ գործադրված վերջին ճիգին։ Տերմինը գալիս է այն մտքից, որ նյութն անորոշ ժամանակով կարող է դիմանալ ցանկացած ստատիկ բեռի, եթե այն ստեղծում է ամրության սահմանից փոքր լարման ուժ։ Ժամանակավոր դիմադրության (նույնիսկ գերազանցելով այն իրական կամ քվազիստատիկ ​​թեստերում) ընթացքում կամ անմիջապես հետո նյութը փլուզվում է (թեստային նմուշը մանրացված կլինի մի քանի մասի, հավանական է, որ գրեթե անմիջապես, այսինքն, ոչ ավել քան 10 վրկ):

Դինամիկական ամրության սահման[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինամիկ ամրության սահմանը փոփոխական մեխանիկական լարման ազդեցությունն է (օրինակ հարվածի ժամանակ), որը գերազանցելու դեպքում տվյալ նյութից մարմինը քայքայվում է։ Մարմնի վրա դինամիկ ազդեցության ժամանակ այն քայքայվում է անմիջապես ազդեցությունից հետո։ Այդ իրավիճակներում տվյալ բնութագիրը կոչվում է պայմանական-ակնթարթային կամ փխրուն-կարճաժամկետ ամրության սահման։

Սեղմման ամրության սահման[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեղմման ամրության սահման է համարվում այն մեխանիկական լարման սահմանային արժեքը (ստատիկականի դեպքում հաստատաուն, դինամիկականի դեպքում փոփոխական), որի բավականին կարճաժամկետ ազդեցության դեպքում մարմինը սեղմվում է կամ դեֆորմացվում։ Տարբեր նյութերի դեպքում դրա արժեքը տարբեր է։

Ձգման ամրության սահման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձգման ամրության սահման է համարվում այն մեխանիկական լարման սահմանային արժեքը (ստատիկականի դեպքում հաստատաուն, դինամիկականի դեպքում փոփոխական), որի բավականին կարճաժամկետ ազդեցության դեպքում մարմինը ձգվում է կամ պատռվում։ Տարբեր նյութերի դեպքում դրա արժեքը նույնպես տարբեր է։

Որոշ նյութերի ամրության հետ կապված առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինդ մարմինների ամրությունը պայմանավորված է մարմնի ատոմների փոխազդեցությամբ։ Նրանց միջև հեռավորության մեծացման դեպքում նրանց միջև առաջանում են ուժեղ ձգողության ուժեր, ընդ որում, կրիտիկական հեռավորության վրա այդ ուժն ամենամեծն է։ Այդ ուժին համապատասխանող լարումը կոչվում է տեսական ձգման ամրություն և կազմում է σտեսկ ≈ 0,1E, որտեղ E —Յունգի մոդուլն է։ Գործնականում դիտվում է մարմինների քայքայում ավելի փոքր արժեքի դեպում, ինչը պայմանավորված է մարմինների անհամասեռությամբ։

Որոշ ձգման ամրության -ի արժեքներ ՄՊա-ներով (1 кгс/мм² = 100 кгс/см² ≈ 10 МН/м² = 10 МПа) (1 МПа = 1 Н/мм² ≈ 10 кгс/см²)[1]:

Նյութեր , ՄՊա
Բոր 5700 0,083
Գրաֆիտ (թելանման բյուրեղ) 2401 0,024
Շափյուղա(թելանման բյուրեղ) 1500 0,028
Երկաթ (թելանման բյուրեղ) 1300 0,044
Ձգված մետաղալար (բարձրաածխածնային պողպատից) 420 0,02
Ձգված մետաղալար (վոլֆրամից) 380 0,009
Ապակե մանրաթել 360 0,035
Փափուկ պողպոտ 60 0,003
Նեյլոն 50 0,0025

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Диапазон пределов прочности для стали составляет 500—3000 МПа (Б. Н. Арзамасов, В. А. Брострем, Н. А. Буше и др. Конструкционные материалы. Справочник. — М.: Машиностроение, 1990. — 688 с.).