Ամրիտա Աչարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Ամրիտա Աչարիա
Amrita Acharia at Triforce SFF Awards 2014.jpg
Ծնվել էհուլիսի 31, 1987(1987-07-31)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԿատմանդու, Նեպալ
ԿրթությունAcademy of Live and Recorded Arts?
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Ամրիտա Աչարիա (անգլ.՝ Amrita Acharia, նեպալ.՝ अमृता आचार्य, հուլիսի 31, 1987(1987-07-31)[1], Կատմանդու, Նեպալ), նորվեգաբրիտանական դերասանուհի նեպալաուկրաինական ծագմամբ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրիտա Աչարիան ծնվել է 1987 թվականին, կամ, ըստ որոշ աղբյուրների՝ 1990 թվականի դեկտեմբերի 24-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում՝ նեպալցի բժիշկ Գանեշ Աչարիայի և ուկրաինուհի մոր ընտանիքում[3]։ Ապագա դերասանուհին ապրել է մի շարք երկրներում՝ Նեպալ, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն։ Երբ տասներեք տարեկան էր, վերջնականապես տեղափոխվում է Նորվեգիա՝ ընտանիքի հետ միասին։ Ազատ խոսում է անգլերենով, բուքմոլով, ռուսերենով և ուկրաիներենով[4][5]։ Նորվեգիայում ավարտել է միջնակարգ դպրոցը։ 2009 թվականին Միացյալ Թագավորությունում ավարտել է արվեստի ակադեմիան, ուր տեղափոխվել է անմիջապես դպրոցն ավարտելուց հետո, որպեսզի կինոարվեստով զբաղվի[6]։

Սկսած 2010 թվականից, Ամրիտա Աչարիան խաղացել է ավելի քան քսան կինոնկարներում և հեռուստասերիալներում։ 2011 թ.-ից 2012 թվականներին դերասանուհին խաղացել է Իրրիի դերը «Գահերի խաղ» հեռուստասերիալում[4][7]։

Ընտիր ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 Սատանայի կրկնօրինակը The Devil's Double դպրոցական
2011-2012 Գահերի խաղ Game of Thrones Իրրի
2014 Գործողություն «Մեռած ձյուն» 2 Død Snø 2 Ռեյդուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]