Ամրացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամրացում մետաղների տեխնոլոգիայում, մետաղների ամրության (առաձգականության, հոսունության, ամրության սահմանների) և կարծրության բնութագրերի բարձրացում։ Կատարվում է մակակոփման, մխման, մետաղների հնացման և մետաղների քիմիական-ջերմային մշակման միջոցով։ Ամրացման աստիճանը կարող է շատ մեծ լինել, այսպես՝ մակակոփման միջոցով սակավածխածնային (մինչև 0,25% ածխածին) պողպատի ամրության սահմանը կարելի է մեծացնել 4-5 անգամ։ Մետաղներն ամրացնելիս նրանց պլաստիկությունը և հարվածային մածուցիկությունը սովորաբար նվազում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 332