Ամրակապման դետալներ
Արտաքին տեսք
Ամրակապման դետալներ, մեքենաների և կոնստրուկցիաների մասերն իրար հետ ամրակապող դետալներ։ Մեքենաշինության մեջ ամրակապման դետալներ են պարուրակային միացումների դետալները՝ հեղույսները, պտուտակները, գամասեղները, մանեկները, ինչպես նաև օժանդակ դետալները՝ տափօղակները, երիթակները, երբեմն՝ գամերը, կեռաբևեռները, մեխերը և այլն։
Հիմնականում թողարկվում են համապետական ստանդարտներին համապատասխան՝ բարձր արտադրողականությամբ նստավորման ավտոմատների, պարուրակահան ավտոմատ հաստոցների և ավտոմատ գծերի միջոցով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 332)։ |