Ամրագրված ճանապարհ (ֆիլմ)
Ամրագրված ճանապարհ անգլ.՝ Reservation Road | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | քրեական[1][2], դրամա[2][3][1][…] և գրական ստեղծագործության էկրանավորում |
Թվական | 2007 և հունիսի 19, 2008[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թերի Ջորջ[2][3][5][…] |
Պրոդյուսեր | Ա․ Քիթման Հո |
Սցենարի հեղինակ | Թերի Ջորջ[6] |
Դերակատարներ | Հոակին Ֆենիքս[3][5][7][…], Մարկ Ռուֆալո[3][5][6][…], Ջենիֆեր Քոնելի[3][5][6][…], Միրա Սորվինո[3][6][8][…], Էլ Ֆեննինգ[3][7][6][…], Էդի Ալդերսոն[3][6][9] և Ջոն Սլեթերի[3][6][9] |
Օպերատոր | Ջոն Լինդլի |
Երաժշտություն | Մարկ Այշեմ |
Մոնտաժ | Naomi Geraghty? |
Պատմվածքի վայր | Կոնեկտիկուտ |
Նկարահանման վայր | Կոնեկտիկուտ |
Տևողություն | 102 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Ամրագրված ճանապարհ», ռեժիսոր Թերի Ջորջի 2007 թվականին նկարահանած դետեկտիվ ժանրի դրաման[10]։ Ֆիլմը նկարահանվել է Ջոն Բուրհամ Շվարցի համանուն գրքի մոտիվներով[11]։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Հոակին Ֆենիքսը և Մարկ Ռուֆալոն։ Գործողությունները ծավալվում են ճակատագրական ավտովթարի շուրջ։ Ֆիլմն էկրան է բարձրացել 2007 թվականի հոկտեբերի 7-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Դվայթ Արնոն ամուսնալուծված իրավաբան էր։ Նրա նախկին կինը՝ Ռութը, խնամում էր իրենց որդուն՝ Լուկասին, իսկ Դվայթը իրավունք ուներ այցելելու որդուն։ Դվայթը և Լուկասը բեյսբոլ էին խաղում, երբ Ռութը զանգեց և տեղեկացրեց, որ որդու վերադարձնելու ժամն է։ Դվայթը Լուկասին անմիջապես տուն է ուղեկցում՝ մտածելով չկորցնել այցելության իրավունքը։ Նրա հեռախոսին զանգ եկավ, և նա փորձեց գրպանից հանել հեռախոսը ու պատասխանել, սակայն կորցրեց մեքենայի կառավարումը։ Դվայթը վթարի ենթարկեց երիտասարդ Ջոշ Լերներին, որը կանգնած էր մայթեզրին։
Համոզված լինելով, որ հարվածել է տղային, որոշում է փախչել։ Խաբելով որդուն՝ ասում է, որ ուղղակի բախվել է ծառին։ Որոշ ժամանակ անց լուրերից տեղեկանում է, որ Ջոշը մահացել է։ Այնուհետև նա փորձում է կոծկել ապացույցները։ Մեծ կորստից հետո Ջոշի մայրը՝ Գրայսը, փորձում է անել ամեն բան, որպեսզի վերադառնա նախկին կյանք, բայց նրա ամուսինը ՝ Էթհանը, հետաքրքրված էր իմանալու, թե ով է սպանել իրենց որդուն և շատ դժգոհ էր ոստիկանության գործողություններից։ Էթհանը դիմում է իրավաբանի օգնությանը. իրավաբանը Դվայթն էր։ Հետագայում պատահականորեն պարզում է, որ հենց Դվայթն է հանցագործը։ Մտավախություն ունենալով, որ Դվայթը կարող է ազատազրկվել ընդամենը մի քանի տարով՝ որոշում է գնել հրացան և մաքրել հաշիվները։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոակին Ֆենիքս – Էթհան Լերներ
- Մարկ Ռուֆալո – Դվայթ Արնո
- Ջենիֆեր Քոնելի – Գրայս Լերներ
- Միրա Սորվինո – Ռութ Ուայլդոն
- Մարի Էլ Ֆենինգ– Էմմա Լերներ
- Էդդի Ալդերսոն – Լուկաս Արնո
- Շոն Քորլեյ – Ջոշ Լերներ
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նկարահանումը սկսվել է 2006 թվականի հոկտեմբերի վերջերին Կոնեկտիկուտ նահանգի ՝ Սթեմֆորդ քաղաքում։ Ֆիլմի որոշ դրվագներ նկարահանվել են «Lake Compounce» ժամանցի և զվարճանքի այգում, «Olde Blue Bird Inn & Gas» կայարանում, Իսթոն քաղաքի հարևանությամբ գտնվող բեյսբոլի խաղադաշտում։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ամրագրված ճանապարհ» ֆիլմն առաջին շաբաթում վաստակել է 36․268 դոլար։ Միացյալ Նահանգներում վաստակել է 121․994 դոլար, իսկ համաշխարհային մակարդակով՝ 1․783․190 դոլար։ DVD սկավառակների վրա ֆիլմը հայտնվել է 2008 թվականի ապրիլի 8-ին։
Ֆիլմն արժանացել է քննադատության գրեթե բոլոր քննադատների կողմից։ Metacritic կայքը ֆիլմին տվել է միջին գնահատական՝ 100 բալից՝ 46 բալ՝ ըստ 29 քվեարկածների։ Rotten Tomatoes կայքը, ըստ 111 քվեարկածների, ֆիլմին տվել է 37% գնահատական և 10 բալից՝ 5.23 բալ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.nytimes.com/2007/10/19/movies/19rese.html?ref=movies
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0831884/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 https://www.filmaffinity.com/en/film241773.html
- ↑ http://www.kinokalender.com/film6652_ein-einziger-augenblick.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/droga-do-przebaczenia
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 https://www.siamzone.com/movie/m/5217
- ↑ 7,0 7,1 http://www.interfilmes.com/filme_18545_Traidos.Pelo.Destino-(Reservation.Road).html
- ↑ http://www.adorocinema.com/filmes/filme-117185/
- ↑ 9,0 9,1 http://www.imdb.com/title/tt0831884/fullcredits
- ↑ «Reservation Road»։ Turner Classic Movies։ Atlanta: Turner Broadcasting System (Time Warner)։ Վերցված է November 16, 2016
- ↑ Schwartz John Burnham (1999)։ Reservation Road (Paperback ed.)։ New York City: Vintage Books։ ISBN 978-0-375-70273-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.focusfeatures.com/focusfeatures/film/reservation_road Ամրագրված ճանապարհ (ֆիլմ). պաշտոնական կայք
- Reservation Road(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ամրագրված ճանապարհ (ֆիլմ)(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Reservation Road»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում