Ամպլիֆիկացիա (գրականություն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամպլիֆիկացիա (այլ կիրառումներ)
Ընդարձակաբանություն, Ամպլիֆիկացիա (լատ.՝ amplificatio - «ընդարձակում, ծավալում, ընդլայնում»), ոճաբանական ֆիգուր, որն իրենից ներկայացնում է կրկնվող խոսքային կառույցներ կամ առանձին բառեր։ Արձակում և չափածոյում օգտագործվում է խոսքի արհայտչականությունը ուժեղացնելու համար՝ խոսքի պատկերավորման, տրոպի տարբեր միջոցների ու տեսակների զուգորդմամբ (հիպերբոլներ, աստիճանավորումներ, անալոգիաներ և կոնտրաստներ, դատողություններ և եզրահանգումներ)[1]։
Ամպլիֆիկացիաներով հարուստ է Գր. Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը, Պ. Սևակի գործերը։ Ամպլիֆիկացիայի հիման վրա կարող են ստեղծված լինել ամբողջական բանաստեղծություններ, օրինակ՝ Ա. Ս. Պուշկինի «Երեք բանալիներ»[2] կամ Իոսիֆ Բրոդսկու «Մեծ էլեգիա Ջոն Դոննին»[3]։
Ընդարձակաբանություն փոխաբերական իմաստով նշանակում է շատախոսություն, նշված պատկերավորման միջոցների շռայլում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|