Jump to content

Աստղիկ (Ամպեր Գանթարճյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ամպեր Գանթարճյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղիկ (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գանթարճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աստղիկ
արմտ. հայ.՝ Աստղիկ
Ծնվել է1852[1][2]
ԾննդավայրԲեյօղլու, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Մահացել էմայիսի 1, 1884(1884-05-01)[1][2]
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ և Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության կազմում
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և թատրոնի դերասանուհի
ԱշխատավայրՎարդովյան թատրոն[1]
Ծնողներհայր՝ Սամվել Գանթարյան

Աստղիկ (Ամպեր Սահակի Գանթարճյան, 1852[1][2], Բեյօղլու, Ստամբուլի մարզ, Թուրքիա - մայիսի 1, 1884(1884-05-01)[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ընտանիքում, ապա սովորել ֆրանսիական դպրոցում։ Բեմական ասպարեզ մտել է 1870-ականների սկզբներին, Հակոբ Վարդովյանի քաջալերանքով։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1870-1871 թթ. թատերաշրջանում, Մոլիերի «Պարոն Բուրսոնյագ» պիեսում կատարելով Նիրինի դերը։ Այնուհետև աչքի է ընկել այլ դերերով։ Իր բեմական կարողությունները լիովին դրսևորել է հաջորդ թատերաշրջանում՝ Պ. Մաղաքյանի խմբում։ Օրթագյուղի այդ թատրոնում խաղացել է գերազանցապես արևմտաեվրոպական մելոդրամաներում։ 1875 թ. նորից է միացել Վարդովյանին։ 1879 թ. իր կրտսեր քրոջ՝ Սիրանույշի և Պետրոս Ադամյանի հետ եկել է Կովկաս՝ Թիֆլիսի հայկական թատերական կոմիտեի հրավերով։ Նույն թվականի սեպտեմբերից մինչև 1881 թ. գարունը խաղացել է Թիֆլիսի թատրոնում, կատարելով կարևոր բազմաթիվ դերեր, որոնցից հիշատակության արժանի են՝ Պորցիա (Ու. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Կուկուշկինա («Եկամտավոր պաշտոն»), Կատարին Հովարտ (համանուն պիեսում) և այլն։ 1882 թ. վերադարձել է ծննդավայր, մասնակցել Ս. Պենկլյանի օպերետային խմբի ներկայացումներին՝ Իզմիրում, Հունաստանում, մեծ հաջողությամբ կատարելով կոնտրալտո դերեր, ինչպես՝ տիկին Լանժ (Շ. Լեկոկի «Մադամ Անգո»), Օրոր (Շ. Լեկոկի «Ժիրոֆլե-Ժիրոֆլա»), Պարիս (Ժ. Օֆենբախի «Գեղեցկուհի Հեղինե») և այլն[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 120-121.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղիկ (Ամպեր Գանթարճյան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 589