Ամպերաչափություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ամպերաչափություն, ամպերաչափային տիտրում, քանակական անալիզի էլեկտրաքիմիական եղանակ։ Պոլյարոգրաֆիական եղանակի ձևափոխումն է։ Տիտրման վերջնակետը որոշվում է լուծույթով անցնող սահմանային դիֆուզիոն հոսանքի ուժի փոփոխությունը չափելու միջոցով։ Եթե տիտրվող նյութը էլեկտրոդի վրա վերականգնվում կամ օքսիդանում է, ապա, ըստ լուծույթից նրա հեռացման չափի (նստվածքագոյացման, օքսիդացման-վերականգնման, կոմպլեքսագոյացման կամ չեզոքացման ռեակցիաների միջոցով), հոսանքը փոքրանում է։

Վերջնակետին հասնելուց հետո հոսանքն այլևս չի փոխվում։ Եթե էլեկտրոդային ռեակցիային մասնակցում է միայն ռեակտիվը, ապա հոսանքը ռեակցիայի վերջնակետից հետո աճում է։ Ամպերաչափությունը թույլ է տալիս որոշել իոնների և վերականգնվելու կամ օքսիդանալու ունակ նյութերի փոքր քանակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 329 CC-BY-SA-icon-80x15.png