Jump to content

Ամպային ռեստորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամպային ռեստորան
Հանրային սննդի բիզնես Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաբիզնես ձեռնարկություն, Առցանց խանութ Խմբագրել Wikidata
Բնագավառհասարակական սնունդ Խմբագրել Wikidata
Typically sellsկերակուր Խմբագրել Wikidata

Ամպային ռեստորան, վիրտուալ ռեստորան, ուրվական ռեստորան (անգլ.՝ ghost restaurant-ուրվական ռեստորան, ինչպես նաև անգլ.՝ cloud kitchen-ամպային խոհանոց, անգլ.՝ delivery-only restaurant-«միայն առաքում» մոդելով ռեստորան, անգլ.՝ online-only restaurant-առցանց ռեստորան, անգլ.՝ dark kitchen-մութ խոհանոց), հանրային սննդի բիզնես, որը սպասարկում է հաճախորդների պատվերները բացառապես առցանց կամ հեռախոսով[1]:

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամպային ռեստորանները, համեմատած ավանդական ռեստորանների հետ, զգալիորեն ավելի քիչ վերադիր ծախսեր ունեն` անկախ նրանից՝ ծախսում են իրենց սեփական առաքման ծառայության վրա, թե վճարում են երրորդ կողմի առաքման ընկերություններին[2]: Ավանդական ռեստորաններն ունեն ծախսեր, որոնք ներառում են հաճախորդների համար տարածքի պահպանումը, զվարճանքի, անձնակազմի, ապահովագրության և այլնի վճարումը, ինչը ստեղծում է զգալի ծախսեր[3]: Նույնիսկ ռեստորանները, որոնք զգալի մասնաբաժին ունեն առաքման համար, սպասարկում են հաճախորդների հանգստի մեծ տարածք: Ամպային ռեստորանները չեն պահանջում ռեստորանային լիարժեք տարածք, որը համապատասխանում է ավանդական ռեստորանի կողմից ցանկալի տեսանելիությանը, գրավչությանը և մատչելիությանը, ուստի նրանք կարող են խնայել գումար՝ զբաղեցնելով ավելի էժան անշարժ գույք[2][4]:

Տիպիկ ուրվական ռեստորանը կարող է պատրաստել մի քանի խոհանոցների ուտեստներ[5]: Օրինակ, Green Summit-ն աշխատում է միանգամից մի քանի ռեստորանային կոնցեպտներով մեկ գրասենյակից: Հնարավոր է փորձել նոր ապրանքանիշեր և խոհանոցներ ավելի քիչ ջանքերով ու ծախսերով՝ առանց տարածքների և սպասարկող անձնակազմի թարմացման անհրաժեշտության[6][7]: Դա ձեռնտու է, քանի որ բազմաթիվ ապրանքանիշեր ունենալը գրավում է հաճախորդների ավելի լայն շրջանակ:

Ռեստորանների մեծ մասն օգտագործում է արդեն իսկ գոյություն ունեցող առաքման ծառայությունները: Օրինակ՝ Green Summit-ը, որը Չիկագոյում և Նյու Յորքում շահագործում է մի քանի ուրվական ռեստորաններ[6], համագործակցում է Grubhub-ի հետ[8]: Keatz առաքման ծառայությունը համագործակցում է Եվրոպայի ռեստորանների հետ[9]: Որոշ ընկերություններ ունեն իրենց սեփական առաքման համակարգը, ինչպես, օրինակ, գործունեությունը դադարեցրած Maple ընկերությունը Նյու Յորքում[8][10]: Ռեստորատոր Դեյվիդ Չանգի աջակցությամբ գործող Maple-ը կենտրոնացած էր արտադրողականության վրա՝ ըստ խոհանոցում մեկ ժամում ճաշատեսակների քանակի ցուցանիշի, որն ավելի բնորոշ է արագ սննդի ռեստորաններին[10]: Ճիշտ բիզնես մոդել գտնելը դժվար էր. Maple-ը դադարեցրել է իր գործունեությունը 2017 թվականի մայիսին և վաճառվել բրիտանական սննդի առաքման Deliveroo ընկերությանը[11]: Ando-ն, որը գործարկվել էր 2016 թվականին և նույնպես Դեյվիդ Չանգի ձեռնարկություն էր[12], փակվել է 2018 թվականի հունվարին և վաճառվել Uber Eats ընկերությանը[13]:

Ամպային ռեստորանների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրվական ռեստորանի ստեղծումը ենթադրում է վիրտուալ ռեստորանի ապրանքանիշի ստեղծում: Ուրվական ռեստորանների երեք տարբերակ կա.

Անկախ սեփականատեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատը կամ ընկերությունը, որը կապված չէ ավանդական ռեստորանների հետ, կարող են ստեղծել իրենց ուրվական ռեստորանը իրենց սեփական ապրանքանիշով և առցանց պատվերի կայքէջով[14][15]: Սա կարող է ձեռնտու լինել, քանի որ այս տեսակի ռեստորանի գործարկումը պահանջում է ավելի քիչ ներդրում և ժամանակ (3-4 շաբաթ), քան ավանդական ռեստորանը՝ ճաշասենյակով և այլն[16][17]:

Ավանդական ռեստորան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական ռեստորանները կարող են ուրվական ռեստորան բացել այլ ապրանքանիշով` բացի հիմնական ֆիզիկական ռեստորանից[18]: Այս դեպքում ուրվական ռեստորանը սնունդ է տրամադրում այդ ռեստորանի խոհանոցից, բայց, հնարավոր է, ավելի լայն ճաշացանկով: Օրինակ, բուրիտո պատրաստող մեքսիկական ռեստորանը կարող է նաև պիցցա պատրաստել և վաճառել այն միայն ուրվական ռեստորանում՝ առանց այն առաջարկելու իր ֆիզիկական ռեստորանում: Դա արվում է պիցցա փնտրող հավելյալ հաճախորդներ ներգրավելու համար՝ առանց նրանց շփոթեցնելու, որ պիցցան պատրաստվում է մեքսիկական բուրիտո պատրաստող խոհանոցում:

Այս ռազմավարության մեկ այլ առավելությունն այն է, որ այն հեշտացնում է նոր ուտեստների կամ ճաշացանկերի փորձարկումը, քանի որ նոր ուտեստի համար անհրաժեշտ է միայն փոփոխություն կատարել կայքում առկա առցանց ճաշացանկում: Եվ եթե պիցցայի վաճառքը հաջող լինի, մեքսիկական բուրիտո ռեստորանը կարող է այն ավելացնել իր ֆիզիկական ռեստորանի ճաշացանկին[19]:

Վիրտուալ ապրանքանիշի ստեղծումն ավանդական ռեստորանի համար լրացուցիչ ծախսեր չի պահանջում։ Այն արդեն ունի խոհանոց և անձնակազմ՝ սնունդ պատրաստելու համար։ Նոր ապրանքանիշի գործարկման համար շաբաթներ պետք չեն, քանի որ անհրաժեշտ ամեն ինչ արդեն իսկ առկա է։

Առաքման ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքման ծառայությունները, ինչպիսիք են Uber Eats-ը և Delivery-ը, կարող են գործարկել իրենց իսկ ուրվական ռեստորանը[20]: Uber Eats-ը ստեղծել է մութ խոհանոցներ՝ ճաշ պատրաստելու համար, որոնք հասանելի են միայն իրենց սննդի պատվերի հարթակում: Տարբեր ճաշատեսակների և խոհանոցների տարբերակման համար նրանք ստեղծել են տարբեր ապրանքանիշեր, այսպես` Brooklyn Burger Factory-ը, MIA Wings-ը և French tacos-ը Uber Eats-ի համար ստեղծված ապրանքանիշեր են[21] և հասանելի են միայն Uber Eats հավելվածում։ Սա կարող է համոզել հաճախորդներին ընտրել այս հատուկ հավելվածը, քանի որ նման ուտեստները ոչ մի այլ տեղ չեն վաճառվում[22]:

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրվական ռեստորանները քննադատվում են տհաճ աշխատանքային պայմանների և առանց պատուհանների նեղ տարածքների համար[23]:

2015 թվականին մի շարք լրատվական հոդվածներ բացահայտել են, որ առանձին ուրվական ռեստորաններ գործում են որպես չկարգավորված, չլիցենզավորված կազմակերպություններ կամ որպես ռեստորանների ճակատներ, որոնք կարող են ունենալ սանիտարական խախտումներ[24][25]:

Մեծ Բրիտանիայի քաղաքային խորհուրդը մտահոգություն է հայտնել ամպային ռեստորանների տարածվածության կապակցությամբ, քանի որ բնակիչները բողոքել են առաքման ծառայությունների երթևեկության աղմուկից[26]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Shieber, Jonathan (2018 թ. նոյեմբեր). «The next big restaurant chain may not own any kitchens». Tech Cruch. Verizon Media. Արխիվացված օրիգինալից 2018 թ. հոկտեմբերի 08-ին. Վերցված է 2019 թ. մայիսի 02-ին.
  2. 2,0 2,1 Chamlee, Virginia (2016 թ․ սեպտեմբերի 30). «Are Virtual Restaurants Dining's Next Hot Trend?». Eater. Արխիվացված օրիգինալից 2016 թ. հոկտեմբերի 02-ին. Վերցված է 2019 թ. մայիսի 30-ին.
  3. Chamlee, Virginia (2016 թ. սեպտեմբերի 30). «Are Virtual Restaurants Dining's Next Hot Trend?». Easter. Արխիվացված օրիգինալից 2016 թ. հոկտեմբերի 02-ին. Վերցված է 2019 թ. մայիսի 30-ին.
  4. Holmes, Mona (2018 թ. մայիսի 23). «Here's Why a Lot of Delivery Food Isn't Coming From Actual Restaurants The incubators are like WeWork for the restaurant industry». Eater Los Angeles. Vox Media. Արխիվացված օրիգինալից 2018 թ. մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ. մայիսի 02-ին.
  5. Turow Paul, Eve (2017 թ. մարտի 24). «That Restaurant On Seamless Might Not Actually Exist». Forbes.com. Forbes Media LLC. Արխիվացված օրիգինալից 2021 թ. հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ. մայսի 30-ին. «if you have a 6,000 square foot kitchen you can make very high-quality food and have many different styles of cuisine coming from the same kitchen.»
  6. 6,0 6,1 Channick, Robert (2017 թ. մարտի 27). «9 restaurants, 1 kitchen, no dining room». chicagotribune.com. TRIBUNE PUBLISHING COMPANY. Արխիվացված օրիգինալից 2017 թ. մարտի 27-ին. Վերցված է 2019 թ. մայիսի 30-ին. «Butcher Block, Milk Money and Leafage share the same address, chefs and owner.»
  7. Eisenpress, Cara (2016 թ. փետրվարի 21). «Behold 'ghost restaurants': Order online, but don't try to show up for dinner». Crain's. Արխիվացված օրիգինալից 2019 թ. մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ. մայիսի 30-ին.
  8. 8,0 8,1 Ungerleider, Neal (2017 թ. հունվարի 20). «Hold The Storefront: How Delivery-Only "Ghost" Restaurants Are Changing Takeout». Fast Company. Արխիվացված օրիգինալից 2019 թ. հունիսի 01-ին. Վերցված է 2019 թ. մայիսի 30-ին.
  9. Martson, Jennifer (2019 թ. մարտի 22). «Virtual Kitchen Network Keatz Raises €12M for Its Food-First Delivery Concept». The Spoon. Արխիվացված օրիգինալից 2021 թ. մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ. մայիսի 30-ին.
  10. 10,0 10,1 Kessler, Sarah (2016 թ. մարտի 21). «How Maple Built An Insanely Efficient, Chipotle-Crushing Food Delivery Machine». Fast Company. Արխիվացված օրիգինալից 2019 թ. մայսի 31-ին. Վերցված է 2019 թ. մայիսի 30-ին.
  11. Fabricant, Florence (2017 թ. մայիսի 08). «Maple, the New York Start-Up, Has Delivered Its Last Meal». nytimes.com. The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ. մարտի 06-ին. Վերցված է 2019 թ. մարտի 04-ին.
  12. Gordiner, Jeff (2016 թ. մարտի 22). «David Chang's Next Restaurant, Ando, Will Be Delivery Only». nytimes.com. The New York Times Co. Արխիվացված օրիգինալից 2019 թ. ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ. մարտի 04-ին.
  13. Fabricant, Florence. «Ando, David Chang's Meal-Delivery Business, Ends Service». nytimes.com. The New York Times Co. Արխիվացված օրիգինալից 2019 թ. մարտի 06-ին. Վերցված է 2019 թ. մարտի 04-ին.
  14. «The Rise Of The Dark Kitchen». Disruption Hub. 2018 թ. հունիսի 05. Արխիվացված օրիգինալից 2020 թ. հունիսի 06-ին. Վերցված է 2019 թ. ապրիլի 17-ին.
  15. Marston, Jennifer (2019 թ. մարտի 22). «Virtual Kitchen Network Keatz Raises €12M for Its Food-First Delivery Concept». The Spoon (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ. մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ. ապրիլի 17-ին.
  16. Chamlee, Virginia (2016 թ. սեպտեմբերի 30). «Are Virtual Restaurants Dining's Next Hot Trend?». Eater. Արխիվացված օրիգինալից 2016 թ. հոկտեմբերի 02-ին. Վերցված է 2019 թ. ապրիլի 17-ին.
  17. «Why Start a Dark Kitchen?». Online food ordering connected with your restaurant | Deliverect (անգլերեն). 2019 թ. մարտի 08. Արխիվացված օրիգինալից 2019 թ. ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ. ապրիլի 17-ին.
  18. Oct. 17, Jonathan Maze on; 2018. «Delivery could force changes in the restaurant business model». Restaurant Business (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ. օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ. ապրիլի 17-ին. {{cite web}}: |last2= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  19. «Meal delivery trend: virtual restaurants». RetailDetail (անգլերեն). 2018 թ. սեպտեմբերի 05. Վերցված է 2019 թ. ապրիլի 17-ին.
  20. Harris, John (2018 թ. հոկտեմբերի 09). «Are dark kitchens the satanic mills of our era?». The Guardian (անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված է օրիգինալից 2021 թ. հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ. մայիսի 30-ին.
  21. Garlick, Hattie. «Dark kitchens: is this the future of takeaway?». Financial Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ. մայիսի 08-ին. Վերցված է 2019 թ. ապրիլի 17-ին.
  22. Filloon, Whitney (2018 թ. հոկտեմբերի 24). «Your Favorite Uber Eats Restaurant Might Not Actually Exist». Eater. Արխիվացված օրիգինալից 2018 թ. հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ. ապրիլի 17-ին.
  23. Harris, John (2018 թ. հոկտեմբերի 09). «Are dark kitchens the satanic mills of our era?». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ. հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ. ապրիլի 15-ին.
  24. Thompson, Elise. «Have You Missed Starry Kitchen's Balls? Us Too. Uber Eats is Here to Save Us All!». The LA Beat (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ. սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  25. Glorioso, Chris & Givens, Ann & Stulberger, Evan (2015 թ. նոյեմբերի 11). «LOCALI-Team: Restaurants Use False Identities on Food Delivery Websites». NBC New York (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ. նոյեմբերի 23-ին. Վերցված է 2024 թ. հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. Panja, Soheb (2018 թ. ապրիլի 13). «Deliveroo Cranks Up 'Dark Kitchens' Scheme, Asking Restaurants for Exclusive Spin-Offs». Eater London (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ. ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ. ապրիլի 15-ին.