Ամպամած օր (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ամպամած օր
հոլ.՝ De sombere dag
Pieter Bruegel de Oude - De sombere dag (vroege voorjaar).jpg
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ
տարի1565
բարձրություն118
լայնություն163
ժանրբնանկար
նյություղաներկ, փայտ
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան[1]
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան
սեփականատերNicolaes Jonghelinck, Archduke Ernest of Austria, Ռուդոլֆ II, Archduke Leopold Wilhelm of Austria և Արվեստի պատմության թանգարան
մասն էThe Months of the Year
կայք
The Gloomy Day by Pieter Bruegel the Elder Վիքիպահեստում

Ամպամած օր (հոլ.՝ De sombere dag, գերմ.՝ Düsterer Tag), հոլանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի (հոլ.՝ Pieter Bruegel de Oude, մոտ 1520/1525-1569) նկարը՝ ստեղծված 1565 թվականին։ Նկարը պատկանում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանին (ինվ.՝ GG 1837)։ Նկարված է յուղաներկով փայտի վրա (կաղնի), չափերը՝ 118 × 163 սմ[2][3]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամպամած օր» նկարն ընդգրկված է հեղինակի՝ «Տարվա եղանակներ» ընդհանուր անվամբ հայտնի նկարների շարքում։ Տարբեր ուսումնասիրողների կարծիքով՝ նկարում պատկերված է ձմեռային (հունվար կամ փետրվար) կամ վաղ գարնանային (մարտ) օր[4][5][6]:

Տղամարդը, որ հագել է երկնագույն ու կարմիր հագուստ, կանգնած է ուռենու մոտ և կտրում է նրա ճյուղերը, իսկ նրա կողքին կռացած մարդը փորձում է կտրված ճյուղերը կապելով խուրձ կազմել։ Նկարի աջ կողմում կանգնած վաֆլի ուտող տղամարդու, ինչպես նաև նրա կողքի կնոջ ու թղթե թագ դրած երեխայի տեսքը վկայում է, որ նկարում պատկերված է դիմակահանդեսի հետ կապված ժամանակահատված[3][5]:

Հորիզոնում երևում են լեռների ձյունածածկ գագաթները, իսկ նրանց դիմաց պատկերված է ծովի ալեկոծվող նեղուցը, որտեղ աղետի ենթարկվող նավերը խորհրդանշում են մարդու անօգնականությունը տարերային աղետների դեմ[3]: Նկարի ներքևի ձախ կողմում, ինչպես նաև աջ կողմում՝ ծառերի հետևում, պատկերված են գյուղական տներ, վանք ու պանդոկ, որի ցուցանակին աստղ է նկարված[5]:

Ավստրիացի արվեստաբան Օտտո Բենեշի կարծիքով՝ այս նկարում «արտահայտված է հալոցքի ու վաղ գարնան մելանխոլիկ նախազգացումը» այն ժամանակ, երբ «քամին սուլում է սև ճյուղերի արանքում և բարձրացնում ծովի ալիքներն այնպես, որ նրանք խորտակում են նավերը»[7]:

Բրեյգելն ստորագրել է նկարի ներքևի աջ անկյունում՝ BRVEGEL M CCCCC LXV (Բրեյգել, 1565)[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ «Տարվա եղանակներ» (կամ «Տասներկու ամիս») նկարների շարքը Բրեյգելի կողմից ստեղծվել է առևտրական Նիկոլաս Յոնգելինկի պատվերով (գերմ.՝ Nicolaes Jonghelinck, 1517-1570)[8]: Բրեյգելի արվեստի ուսումնասիրությամբ զբաղվող տարբեր արվեստագետների կարծիքով՝ այդ շարքում եղել են վեց կամ տասներկու նկարներ։ Ներկայում պահպանվում են միայն հինգ նկարներ (բոլորն ստեղծվել են 1565 թվականին)[5][9]:

Բրեյգելի այլ նկարների հետ մեկտեղ «Ամպամած օր» նկարը որոշ ժամանակ պահվել է Յոնգելինկի՝ քաղաքից դուրս գտնվող տանը, որ տեղակայված էր Անտվերպենի մոտակայքում։ 1566 թվականի փետրվարին Յոնգելինկը նկարները՝ որպես իր պարտքի համար գրավ, հանձնել է Անտվերպենի քաղաքային իշխանություններին[10]: 1594 թվականի հուլիսին նկարները փոխանցվել են Հաբսբուրգյան Նիդեռլանդների շտատհալտեր Էռնստ Ավստրիացուն, ով այդ ժամանակ գտնվում էր Բրյուսելում: 1595 թվականին մահացել է Էռնստ Ավստրիացին, և դրանից հետո նկարները գտնվել են նրա եղբոր՝ Բոհեմիայի թագավոր Ռուդոլֆ II-ի մոտ, ով նստավայրեր ուներ Պրահայուն և Վիեննայում[10][11]:

1659 թվականին տեղի է ունենում էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացու հավաքածուի ինվենտարիզացիան, և այդ ժամանակվան էլ վերաբերում է «Ամպամած օր» նկարի մասին հերթական հիշատակությունը։ Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացու մահից հետո՝ 1662 թվականին, «Տարվա եղանակներ» շարքի նկարները (որոնցից, ըստ նկարագրության, մնացել էին հինգը) որպես ժառանգություն անցել են նրա զարմիկին՝ Հռոմեական Սրբազան կայսրության ապագա կայսր Լեոպոլդ I-ին, ով հավաքածուն տարել է Վիեննայում գտնվող կայսերական նստավայր՝ Հոֆբուրգ պալատ։ 1705 թվականին Լեոպոլդ I-ի մահից հետո նկարները մնացել են Վիեննայում՝ նկարների կայսերական հավաքածուում[10][11]:

«Տարվա եղանակներ» շարքի մյուս նկարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.khm.at/objektdb/detail/325/
  2. 2,0 2,1 «Düsterer Tag (Vorfrühling), 1565, Pieter Bruegel d. Ä.» (HTML) (գերմաներեն)։ Kunsthistorisches Museum Wien։ Վերցված է 11.06.2015 
  3. 3,0 3,1 3,2 Роз-Мари и Райнер Хаген Питер Брейгель Старший — Крестьяне, дураки и демоны. — Кёльн / Москва: Taschen / Арт-Родник, 2002. — С. 67. — 95 с. — ISBN 3-8228-7150-8
  4. Bryson Burroughs։ «The Harvesters by Pieter Bruegel the Elder» (HTML)։ The Metropolitan Museum of Art, Vol. 16, No. 5, May 1921։ Վերցված է 06.09.2013 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Wolfgang Stechow Pieter Bruegel the Elder. — New York: Harry N. Abrams, Inc., 1968. — С. 96-101. — 158 с. — ISBN 978-0-81090-045-5
  6. Robert L. Bonn Painting Life: The Art of Pieter Bruegel, the Elder. — Кёльн / Москва: Robert Bonn, 2006. — С. 23—42. — 173 с. — ISBN 978-1-88409-212-1
  7. Отто Бенеш Искусство северного Возрождения. — Москва: Искусство, 1973. — С. 280. — 173 с.
  8. Delphine Gervais de Lafond Bruegel l’Ancien ou « paysan Bruegel »: Au cœur du folklore des anciens Pays-Bas. — 50 Minutes, 2015. — С. 13. — 36 с. — ISBN 978-2-80625-818-2
  9. А. Майкапар Питер Брейгель Старший (Великие художники, том 49). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2010. — С. 32. — 48 с. — ISBN 978-5-7475-0027-3
  10. 10,0 10,1 10,2 From Van Eyck to Bruegel: Early Netherlandish Painting in the Metropolitan Museum of Art. — Нью-Йорк: Metropolitan Museum of Art, 1998. — С. 67—68. — 452 с. — ISBN 978-0-87099-870-6
  11. 11,0 11,1 «The Harvesters — Pieter Bruegel the Elder» (HTML)։ The Metropolitan Museum of Art։ Վերցված է 05.09.2013